Հայաստանի արտաքին պարտքն էապես կենտրոնացած է Համաշխարհային բանկի վարկերի վրա
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2017, 17:43

Արմինֆո. Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքը չափավոր դիվերսիֆիկացված է: Արտաքին պարտքի ընդհանուր ծավալում (5.1 մլրդ.դոլար 2017-ի հոկտեմբերի 1-ին), գերակշռում է բազմակողմանի վարկային ծրագրերի պարտքը`66.7% կամ 3.4 մլրդ.դոլար:

ՊԵԿ-ը և ՀԲ-ն կառուցողական համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017, 14:32

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:

Չնայած Doing Business – 2018 վարկանիշով արձանագրված հետընթացին, Կարեն Կարապետյանը վստահ է, որ գործարար միջավայրը Հայաստանում բարելավվել է
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 16:55

Արմինֆո. Որոշ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկանիշների առումով անհրաժեշտ է ցուցաբերել ռացիոնալ մոտեցում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտրարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մեկնաբանելով այն փաստը, որ Համաշխարհային բանկի «Doing Business-2018» վարկանիշում Հայաստանը նահանջել է 9 կետով: «Չնայած այն հանգամանքին, որ մենք զիջել ենք մեր դիրքերը, այդ վարկանիշում մենք գտնվում ենք Բելգիայի կողքին: Այնպես որ, նման վարկանիշներին հարկավոր է ցուցաբերել ռացիոնալ մոտեցում», - ասել է վարչապետը: Միևնույն ժամանակ նա մատնանշել է Հայաստանի թույլ կողմերը, ինչը հանգեցրել է հանրապետության դիրքերի նվազեցմանը վարկանիշում: Դրանք են` դատական ​​համակարգը, սնանկացման գործընթացը և բանկային վարկավորման գործընթացը: «Ինչ վերաբերում է բանկային վարկավորման ոլորտին, մենք արդեն կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում իրավիճակը շտկելու համար», - ասել է նա:

«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերի բարելավման հարցով կզբաղվի միջգերատեսչական աշխատանքային խումբը
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 14:21

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած՝ «Գործարարությամբ զբաղվելըե 2018 թվականի զեկույցին, նշել է, որ այն ցույց է տալիս, որ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է 9 կետով նահանջ:

Հայաստանը 9 կետով զիջել է դիրքը Doing Business 2018-ում
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 12:22

Արմինֆո. Համաշխարհային բանկի հրապարակած «Doing Business 2018» զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը՝  Իտալիայի (46-րդ տեղ) և Հունգարիայի (48-րդ տեղ) միջև:

ԱՄՀ-ն Հայաստանին կօգնի կատարելագործել հարկային քաղաքականությունը
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 15:41

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին նվիրված քննարկմանը, որը վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Թաո Զանգը:

Հայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՀ և ՀԲ լիակազմ նիստի շրջտանակում
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 11:39

Արմինֆո. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների պլենար նիստին։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀԲ խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը և ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստինա Լագարդը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը Վաշինգտոնում մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 14:40

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2017թ. տարեկան հանդիպումներին:

ՀԲ փորձագետները կանխատեսում են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մասնավոր դրամական փոխանցումների ծավալների աճ
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2017, 16:31

Արմինֆո. Ձմռանը տեղի ունեցած նվազումից հետո վերջին երեք տարիների ընթացքում դրամական փոխանցումների ծավալը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում 2017 թվականի վերջին արձանագրել է տարեկան 8,6% աճ, նշվում է Համաշխարհային բանկի վերլուծական կանխատեսման մեջ, որը նվիրված է դրամական փոխանցումների միգրացիոն միտումների և համաշխարհային շուկային (Migration and Remittances):

ՀԲ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Ապագայի Հայաստանը» զեկույցը
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 20:17

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետ. «Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան»
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017, 16:24

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը: 

Սուրեն Կարայանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017, 18:35

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը:

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերը
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017, 15:51

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:

Սկսվել են «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017, 11:59

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի» շրջանակներում իրականացվում են «Հաղթանակ» 220 կՎ, Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները:

ՀՀ ԿԲ-ն վերանայել է ՀՆԱ աճի կանխատեսումը` 2017 թվականի 3,9-4,8%-ից 2018 թվականին մինչև 2,8-4,2% դանդաղում
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 18:15

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է 2017թ. ՀՆԱ աճի կանխատեսումը` 3,3-4,8%-ից մինչև 3,9-4,8%: Ընդ որում, ՀՆԱ աճի միջնաժամկետ կանխատեսումները ԿԲ-ն փոխել է աննշան` 2018թ.` 2,8-4,2% նախկին 2,7-4,5% դիմաց, 2019թ.` 3,2-4,8% նախկին 3,1- 5,2% դիմաց, 2020թ. 1-ին կիսամյակում` 3,7-5,4%: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ թարմացված դրամավարկային ծրագրում, որում պարզաբանվում է, որ որպես տնտեսական աճի դրայվեր հանդես են գալիս արդյունաբերության հատվածն ու ծառայություննեիր ոլորտը:

Չինական «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերությունը շարունակում է «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների արդիականացման նախագծի իրականացումը
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2017, 10:59

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նախօրեին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներականե ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր  տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։

Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017, 15:57

Արմինֆո. Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:

«EU-Assia Business Financing Center»-ը շահագրգռված է «Նաիրիտ» գործարանի տեխնիկական աուդիտի անցկացմամբ
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017, 17:03

Արմինֆո. «EU-Assia Business Financing Center» հոլդինգը շահագրգռված է «Նաիրիտ» գործարանի տեխնիկական աուդիտի անցկացմամբ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Նա նշել է, այդ նպատակով հոլդինգի ներկայացուցիչները պատրաստել են «Փոխըմբռնման  հուշագիր»՝ փաստաթուղթ, որը շուտով կներկայացնեն ՀՀ կառավարությանը: Կառավարության կողմից դրա ստորագրման դեպքում հոլդինգը կկարողանա ներգրավել աուդիտորական ընկերություն՝  feasibility study պատրաստելու համար ձեռնարկության ամբողջական տեխնիկական փորձաքննություն անցկացնելու նպատակով:

ՀԲ. Հայաստանը բարձր գնահատական է ստացել մսի վերամշակման ցանցի զարգացմանն առնչվող կարգավորող ներգործության գնահատման լավագույն փորձի գծով
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017, 15:24

Արմինֆո. Համաշխարհային բանկի The 2017 Global RIA Awards դեբյուտային մրցույթում Հայաստանը հաղթող է ճանաչվել «A»` պետական քաղաքականության վրա կարգավորող ներգործության գնահատման ազդեցության անվանակարգում: The 2017 Global RIA Awards մրցույթի արդյունքները ներկայացված են ՀԲ կայքում (http://www.worldbank.org/en/events/2016/12/20/the- 2017-global-ria-award?cid=ECA_FB_Armenia_EN_EXT#6):

Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 20:11

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին` մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Հիրոյուկի Ցուզակիի գլխավորությամբ։



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50