Հիփոթեքը թափ է հավաքում անշարժ գույքի գների անկման ֆոնին
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 17:46

Արմինֆո. Հայաստանում հիփոթեքը թափ է հավաքում`անշարժ գույքի գների անկման ֆոնին: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, դրան զուգահեռ, բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման ծավալը 1,5% անկումից հետո արձանագրել է 14.4% աճ, կազմելով 215.2 մլրդ դրամ կամ $ 444,5 մլն, ինչը 2017-ին ուղեկցվել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազումով`12.2% -ից մինչև 10.6%: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա ընթացքում բնակարանների միջին շուկայական արժեքը նվազել է 2.8% (2016 թվականին աճել եր 0.6%):

Հայաստանի բանկերը 2017 թվականին պետական ​​գանձարանին վճարել են 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 19:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 -ին պետական ​​գանձարանի վճարել է 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%: Այս գումարի ավելի քան 89%-ը կամ 35.7 մլրդ. դրամ վճարվել է որպես ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`18,6%:

«Անելիք Բանկը՚ բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները. կանխավճարը` սկսած 0%-ից, տարեկան տոկոսադրույքը` 8.5%, մարման ժամկետը` մինչև 20 տարի
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018, 14:35

Արմինֆո. «Անելիք Բանկն՚ իր հաճախորդներին է առաջարկում նոր հիփոթեքային վարկ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք՝ սկսած 8.5% տարեկան տոկոսադրույքից, մինչև 20 տարի մարման ժամկետով, ընդ որում, տոկոսադրույքը վերաբերում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ` ԱՄՆ դոլարով վարկերին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բարելավվել են նաև վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն, այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ սկսած 0% կանխավճարից:

Նշված վարկատեսակը գործում է ինչպես երկրորդային շուկայից, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

Անելիք Բանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 15:04

Արմինֆո. Անելիք Բանկն իր հաճախորդներին է առաջարկում 999.9 հարգի ոսկով անկանխիկ գործարքների իրականացման համար նախատեսված առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է ISO 9001:2015 և ISO 27001:2013 համակարգերի միջազգային ստանդարտների հավաստագրերի
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2018, 19:38

Արմինֆո. Բրիտանական Սերտիֆիկացման Ինստիտուտի կողմից (BSI) «Անելիք Բանկ»  ՓԲԸ-ում իրականացվել է  հերթական աուդիտ և հաստատվել Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման և  ISO 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի միջազգային ստանդարտներին:

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 19:56

Արմինֆո. 2018թ.-ի հունվարի 09-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Անելիք Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017, 15:08

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 22-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ևս մեկ թողարկման դոլարային պարտատոմսեր ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, այդ պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Հայբիզնեսբանկի պարտատոմսերի դոլարային թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 19:07

Արմինֆո.2017թ.-ի դեկտեմբերի 19-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Կոնվերս Բանկի 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 16:26

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 13-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Անելիք Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է  5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը:
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2017, 18:16

Արմինֆո. Անելիք Բանկի 5-րդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են սահմանված ժամկետում: Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական անձիք, և՛ իրավաբանական անձիք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Ամանորյա տոներին ընդառաջ Անելիք Բանկը գործարկել է Visa Electron և Maestro/Cirrus քարտատեսակներով նոր ակցիան
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017, 16:37

Արմինֆո. «Անելիք Բանկը» շարունակում է նոր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Տոներին ընդառաջ Անելիք Բանկը գործարկել է նոր ակցիա, որի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Visa Electron և Maestro/Cirrus քարտատեսակները հնարավոր կլինի ձեռք բերել անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի և առանց չնվազող մնացորդի, իսկ Բանկի այլ VISA և МasterCard քարտերը ` 50% զեղչով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել միայն անձնագիր և սոց. քարտ:

Փորձագետ. Տոկոսադրույքների նվազեցմամբ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման հայտնաբերվել են նոր հնարավորություններ
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 18:03

Արմինֆո. Տոկոսադրույքների նվազումը նոր հնարավորություններ է ստեղծել կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար: Այս մասին Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի միջոցով ընթացող «Տոկոսադրույքների փոփոխման միտումները» խորագրով առցանց-կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 18:03

Արմինֆո. 2017թ.-ի նոյեմբերի 27-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 13:36

Արմինֆո. Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը, դրանով ամփոփելով 10 մլն.դոլար ընդհանուր ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են Բանկի մամուլի ծառայությունից, դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի առաջնային տեղաբաշխումը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին: Դոլարային թողարկման առաջին տրանշի առաջնային տեղաբաշխումն սկսվել էր այս տարվա մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին տեղի ունեցավ ցուցակումը բորսայում:

Հայաստանի բանկերի կողմից 2017 թվականի 9 ամիսների ընթացքում պետական գանձապետարանին է ուղղվել 31.7 մլրդ դրամ, տարեկան աճը`13.6%
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 18:20

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին պետական ​​գանձապետարանին է ուղղվել 31,7 մլրդ դրամ, տարեկան աճը`13,6%: Այդ գումարի 89,3%-ը կամ 28,3 մլրդ դրամը  վճարվել է որպես ուղղակի հարկերի (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ), տարեկան 12,8% աճով: Ինչպես հայտնում է ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տարվա 9 ամիսների արդյունքներով տեղ են գտել  17 գործող բանկերից 12-ը (2016-ին`13): Առաջին հնգյակում են`Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և Հայբիզնեսբանկը, որոնք առաջատարների հնգյակում էին նաև մեկ տարի առաջ: 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում առաջատար հինգ բանկերը պետական բյուջեին են ուղղել 16,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան աճը`18.7%), որից 15.1 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան աճը`18.9%):

Փորձագետ. Հայաստանի առևտրային բանկերը 180 մլն դոլար են ծախսել վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի վրա, որոնք լիովին չեն օգտագործվում
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017, 12:29

Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն արդեն 180 մլն դոլար են ուղղել վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերին, որոնք ամբողջությամբ չեն օգտագործվում: Այս մասին ննոյեմբերի 8-ինԵրևանում բացված` Հայաստանի էներգետիկ ոլորտի հնարավորություներին նվիրված համաժողովում հայտարարել է Էներգետիկ խարտիայի EU4Energy նախագծի ազգային փորձագետ Աստղինե Պասոյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին: Համաժողովը կազմակերպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Էներգետիկայի խարտիան:

Անելիք Բանկը ոսկու գրավադրմամբ վարկերի նոր ակցիա է գործարկել
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017, 19:57

Արմինֆո. Անելիք Բանկը շարունակում է հաճելի անակնկալների շարքը, կազմակերպելով նոր ակցիա իր հաճախորդների համար։ Գործարկված ակցիայի շրջանակներում մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Բանկի հաճախորդները, կախված ժամկետից, կարող են  ստանալ ոսկու գրավով ապահովված  քարտային վարկեր տարեկան 8% և 9.5% տոկոսադրույքով, իսկ ՀՀ դրամով վարկեր` 11% և 12.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկավորման առավելագույն գումարը 30 մլն դրամ է, առավելագույն ժամկետը` 6 ամիս է: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Անելիք Բանկում ամփոփել են Ամառային ակցիայի արդյունքները
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2017, 15:02

Արմինֆո. Անելիք Բանկը հոկտեմբերի 27-ին ամփոփել է «Ամառային ակցիայի» արդյունքները և ոսկե ձուլակտորներով պարգևատրել 5 խոշոր քարտապանների, որոնք իրականացրե% էին առավելագույն գումարով անկանխիկ գործարքներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընդգրկվելով Abond ցուցակում
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 16:29

Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշը ցուցակվել և ընդգրկվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Կոնվերս Բանկը 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումով կավարտի 10 մլն.դոլար ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը 
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 18:40

Արմինֆո. Կոնվերս Բանկը 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումով կավարտի 10 մլն.դոլար ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, երկրորդ տրանշի առաջնային տեղաբաշխումը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին: Դոլարային թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը մեկնարկել է մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին կայացել է ցուցակումը բորսայում:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84