8,5 տոննա գյուղմթերք․ ամփոփվում են Տաթև համայնքում դրամաշնորհային ծրագրի արդյունքները
 Երեթշաբթի, 5 Մայիսի 2020, 16:13

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Տաթև համայնքում հիմնվել է նոր ընկերություն, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ։

Պատգամավոր․ Հայաստանը պետք է աշխատի երկարաժամկետ հեռանկարով
 Շաբաթ, 2 Մայիսի 2020, 11:03

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի երկարաժամկետ հեռանկարով՝ չսահմանափակվելով իրավիճակային, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել < Իմ քայլը> խմբակցությունից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը։

Խորհրդարանական․ Հայաստանի կողմից պարենային անվտանգության ապահովման մինիմումը 70% - ն է
 Երկուշաբթի, 20 Ապրիլի 2020, 15:36

Արմինֆո. Հայաստանի կողմից սեփական պարենային անվտանգության ապահովման մինիմումը 70% - ն է։ ԱրմԻնֆո-ին

Արտիստ Գրիգորի Լեպսը սկսում է իր բրենդային բիզնեսը Հայաստանի հետ
 Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020, 12:52

Արմինֆո. Հայտնի ռուսական էստրադային կատարող Գրիգորի Լեպսը սկսում է իր բրենդային բիզնեսը Հայաստանի հետ և հայ արտադրողներին կոչ է անում միանալ իր նախագծին: Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ "Պրոդէքսպո" խորագրով ցուցահանդես, որտեղ ռուս դերասանն ու նրա բիզնես գործընկերները միջոցառման հյուրերին անձամբ են ներկայացրել "Գրիգորի Լեպսի աղուհացի" նոր բրենդը:

Արմավիրում հին ապակու գործարանի փոխարեն մոլիբդենի խտանյութի վերամշակման արտադրություն է գործում
 Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019, 20:11

Արմինֆո. Հայաստանի Արմավիր քաղաքում հին ապակու գործարանի փոխարեն մոլիբդենի հանքաքարի վերամշակման - հարստացման արտադրություն է սկսվել: Այս մասին տեղեկացնում է <Հրապարակ> օրաթերթը ՝ վկայակոչելով բնակիչների բողոքները, որոնք վերջերս տհաճ հոտ և ծխի ամպեր են զգացել ձեռնարկության տարածքում ։

Ավինյան. Հայաստանում նոր պղնձաձուլական համալիրի կառուցման հարցը կառավարության օրակարգում է
 Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019, 16:49

Արմինֆո. Հայաստանում նոր պղնձաձուլական համալիրի կառուցման հարցը ՀՀ կառավարության օրակարգում է։  Այդ մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վարչապետը կոչ է անում հրաժարվել պոլիէթիլենային տոպրակից եւ անցնել կտորե տոպրակի
 Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019, 12:04

Արմինֆո. Վարչապետը կոչ է անում հրաժարվել պոլիէթիլենային տոպրակից եւ անցնել կտորե տոպրակի: ՙՀրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ՚, - ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկա է գտնել Ceramisia գործարանի բացմանը
 Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2019, 19:08

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացման արարողությանը, որը հիմնվել է Մուլտի Գրուպ կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո և շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ:

«Պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիապես զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերությանե. Վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացմանը նվիրված քննարկմանը
 Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2019, 18:05

Արմինֆո.Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլականե խորագրով գագաթաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։

Ջրառի լիմիտը գերազանցելու համար փոքր ՀԷԿ-երը վարչական տուգանքների կենթարկվեն
 Հինգշաբթի, 5 Սեպտեմբերի 2019, 14:29

Արմինֆո. Փոքր ՀԷԿ-երը Հայաստանում պետք է հետևեն ջրառերի ծավալներին։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հավանության է արժանացել կառավարության նախկին որոշման մեջ կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, նախատեսված է տուգանային պատժամիջոցներ կիրառել ջրառի սահմանաչափի գերազանցման համար:

Համաշխարհային բանկ. ջրի որակի վատթարացումը մեկ երրորդով դանդաղեցնում է տնտեսական աճը որոշ երկրներում
 Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019, 17:37

Արմինֆո. Հայաստանում "Ամուլսար" հանքավայրի շուրջ տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին ուշագրավ է Համաշխարհային բանկի նախօրեին հրապարակված «Ջրի որակի անտեսանելի ճգնաժամ» զեկույցը:

Երեւանի ՋԷԿ-ի նոր ջերմային էներգաբլոկը կդառնա գերցածր գներով էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության առաջին նախագիծը
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2019, 21:03

Արմինֆո.Երեւանի ջերմային էլեկտրակայանի ("Երեւան-2")  նոր ջերմային էներգաբլոկը կդառնա գերցածր գներով էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության առաջին նախագիծը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Siemens AG ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գեորգի Կարապետյանը:

«Տարվա գործարք - Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի կողմից շնորհվել է Կոնվերս Բանկին
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2019, 17:56

Արմինֆո.Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի աջակցման ծրագրի «Տարվա գործարքը 2018 - Կանաչ առևտուր» մրցանակին՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն աջակցելու համար: Մրցանակաբաշխությունը տեղի  է ունեցել  մայիսի 7-ին, Սարաևոյում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես համաժողովի ընթացքում:

ՀՀ փոքր ՀԷԿ-երի ղեկավարները պաշտպանություն են խնդրում գերմանական KFW բանկից, իսկ անկախ փորձագետները մատնանշում են այդ ոլորտում կոպիտ խախտումները
 Հինգշաբթի, 21 Փետրվարի 2019, 19:38

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի պատվիրակությունը, ի դեմս գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանի, հանդիպում ունեցավ KfW գերմանական զարգացման բանկի հայաստանյան ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանի հետ։ Պատվիրակության կազմում էր նաև Ասոցիացիայի իրավաբան Էմիլ Միրզոյանը և Ասոցիացիայի անդամ «Գրին Էներջի Կոնցեռնե ՍՊ ընկերությունը («Գոռնարե ՓՀԷԿ), ի դեմս տնօրեն Տաթևիկ Ասատրյանի։

Արմեն Սարգսյանն այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդե ջերմոցային տնտեսություն
 Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2018, 18:06

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդե ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ:

Հայաստանում ստեղծվում է օրգանական գյուղատնտեսության ասոցիացիա
 Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 18:32

Արմինֆո.Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ 2015 թ.-ի հունվարին նախաձեռնված OASI (Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն) ծրագիրը մոտենում է ավարտին:

Նիկոլ Փաշինյան. փոքր հէկերը դարձել են չարաշահման մի հսկա արեալ և տիրույթ
 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018, 14:53

Արմինֆո. «Հայաստանում քննարկվում է փոքր հէկերի պրակտիկան: Եվ մենք տեսականորեն գիտենք, որ փոքր հէկերը դարձել են չարաշահման մի հսկա արեալ և տիրույթ՚, - հայտարարել  է վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում իր ելույթում

Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 
 Երկուշաբթի, 22 Հոկտեմբերի 2018, 19:44

Արմինֆո. Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում: Ամերիաբանկը Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին գործընկերն է, որն այս ծրագրի շրջանակներում ստացել է վարկ:

ՎԶԵԲ-ը և GCF- ն աջակցում են Հայաստանի կանաչ ներդրումները
 Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018, 18:11

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF) Ամերիաբանկին տրամադրել են 12.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ`Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում: Ինչպես նշված է ՎԶԵԲ-ի զեկույցում, Ամերիաբանկը դարձել է Հայաստանում Եվրոպական բանկի առաջին գործընկերը`այս ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար: Վարկը ՓՄՁ-ներին և կորպորացիաներին կօգնի ներդրումներ կատարել էկոլոգիապես մաքոիր տեխնոլոգիաներում («կանաչ տեխնոլոգիաներ»):

Հայաստանում «Ա» դասի առաջին «Կամար» կանաչ բիզնես-կենտրոնի կառուցմանը ներդրվել է 40 մլն դոլար
 Ուրբաթ, 5 Հոկտեմբերի 2018, 13:12

Արմինֆո. Հայաստանում «Ա» դասի առաջին «Կամար» կանաչ բիզնես-կենտրոնի կառուցմանը ներդրվել է 40 մլն դոլար: Այս մասին հայտարարել է «Կամար» բիզնես բիզնես կենտրոնի ղեկավար և «Պրոդեկո» ընկերության ղեկավար Արտաշես Կազախեցյանը վերջերս կատարված շնորհանդեսի ընթացքում, որի ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա Գրուպ» խմբի Խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Ամերիաբանկի աշխատակիցներ և բիզնես կենտրոնի վարձակալների ներկայացուցիչներ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84