Ասիական զարգացման բանկը Ամերիաբանկին ճանաչել է իր առաջատար գործընկերը Հայաստանում
 Չորեքշաբթի, 5 Սեպտեմբերի 2018, 19:04

Արմինֆո. Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով  2018 թվականի «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամլո ծառայությունից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների բանկերից ու ֆինանսական կառույցներից ավելի քան 200 ներկայացուցիչ: Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը և գլխավոր մասնագետ Տաթև Հակոբյանը:

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը
 Ուրբաթ, 24 Օգոստոսի 2018, 14:48

Արմինֆո. «Գետամեջ» թռչնաֆաբրիկան, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակում համագործակցելով «Շտիգեն Էներգետիկ ընկերության» հետ, տեղադրել է 237,6 կՎտ դրվածքային հզորության արևային (ֆոտովոլտային) կայան:

Նախարար. Հայաստանում աղետալի իրավիճակ է ստեղծվել՝ գետերում ձկան պաշարների հետ կապված
 Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018, 13:18

Արմինֆո. Հայաստանի բազմաթիվ փոքր հիդրոէլեկտրակայանները լուրջ վնաս են հասցնում էկոլոգիային, ինչի հետ կապված՝ գետերում ձկան պաշարների հետ կապված իրավիճակն աղետալի է դարձել: Այդ մասին օգոստոսի 23-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով <ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին> օրենքի նախագիծը:

Նիկոլ Փաշինյանը գործարարներին կոչ է արել փողերը ներդնել այնպես, որ դրանք ստեղծեն ավելացված արժեք
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 12:28

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: 

Փորձագետ. Հայաստանում աճում է օրգանական արտադրանքի պահանջարկը
 Երեթշաբթի, 10 Հուլիսի 2018, 19:52

Արմինֆո.Այսօր Հայաստանի ներքին շուկայում օրգանական արտադրանքի պահանջարկ կա: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտնել է Ավստրիայի Զարգացման Գործակալության OASI- ի (օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնություն) ղեկավար Դավիդ Մուկենգուբերը:

ՓՄՁ ԶԱԿ. ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում կազմում է 28%
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 15:46

Արմինֆո. Չնայած այն հանգամանքին, որ մի քանի տարիների ընթացքում ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում մնացել է անփոփոխ, կազմելով մոտ 28%, այնուամենայնիվ, տարեցտարի դիտվում է դրական դինամիկա: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, ՄԱԿ-ի միջազգային առևտրի կենտրոնի «Պատրաստ առևտրին» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Հայաստանում առաջին անգամ կիրականացվի էլեկտրամոբիլների լիզինգ
 Ուրբաթ, 8 Հունիսի 2018, 16:33

Արմինֆո. ԱԳԲԱ Լիզինգը և Ճապոնիայից «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ ներմուծող «Էյ-Բի-Սի-Անի» ՍՊԸ-ն մեկնարկում են լիզինգային արշավ: Ընկերությունների համագործակցության արդյունքում այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի երկրորդական շուկայից լիզինգի միջոցով ձեռք բերել «Nissan Leaf» էլեկտրամոբիլներ։

Արագածոտնում բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը
 Երկուշաբթի, 26 Մարտի 2018, 17:51

Արմինֆո. Արագածոտնի մարզի Արագած համայնքում մարտի 23-ին բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից տրամադրված շուրջ 7,000 եվրո դրամաշնորհի շրջանակներում:

Էկոլոգ. Նոր փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ջրային ռեսուրսների պաշարների վրա
 Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 13:02

Արմինֆո. Նոր փոքր ՀԷԿ-երի շահագործման հանձնումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ջրային ռեսուրսների պաշարների վրա: Մարտի 22-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էկոլոգ, ջրային ռեսուրսների մասնագետ, տ.գ.թ. Քնարիկ Հովհաննիսյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

«Սաթենկար» ընկերության ներդրումները կկազմեն մոտ 190 մլն դրամ
 Երեթշաբթի, 6 Մարտի 2018, 11:50

Արմինֆո. «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 190 մլն դրամ կներդնի արտադրությունում: ՀՀ կառավարությունը մարտի 6-ին նիստում նախատեսում է

Հայաստանը որոշել է փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարության և շահագործման բնապահպանական ազդեցության գնահատման չափանիշները
 Հինգշաբթի, 1 Մարտի 2018, 18:44

Արմինֆո. Հայաստանը սահմանել է փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարության և շահագործման բնապահպանական ազդեցության գնահատման չափանիշները: Համապատասխան բանաձևն ընդունվել է մարտի 1-ին, ՀՀ կառավարության նիստում:

Տավուշի մարզում կարող է ինդուստրիալ էկոլոգիական պարկ ստեղծվել
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018, 17:42

Արմինֆո. Տավուշի մարզում կարող է ինդուստրիալ էկոլոգիական պարկ ստեղծվել: Նախագծի մշակումը իրականացման փուլում է գտնվում և կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի փորձագետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը:

Արայիկ Հարությունյան. Կարող եմ խոստանալ, որ 30 տարի անց Արցախը կլինի գրեթե հարյուր տոկոսանոց էներգետիկ անկախ և անվտանգ հանրապետություն
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 11:54

Արմինֆո. Էներգետիկան Արցախի տնտեսության ամենառանցքային և դինամիկ զարգացող ոլորտն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը:

«Լիդիան Արմենիայի՚ աջակցությամբ «Առատ զամբյուղ կոոպերատիվը ձեռնամուխ կլինի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2018, 18:58

Արմինֆո. 2017 թվականին Վայոց ձորի Գնդեվազ համայնքում ստեղծված «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը «Լիդիան Արմենիա՚ ընկերության աջակցությամբ 2018 թվականին ձեռնամուխ կլինի գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը:

ՍԱՊԾ պետն աննպատակահարմար է գտնում ԳՄՕ-արտադրանքի իրացումը հանրապետության տարածքում
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2017, 17:26

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Իշխան Կարապետյանն աննպատակահարմար է գտնում ԳՄՕ-արտադրանքի իրացումը հանրապետության տարածքում: «Ես, որպես քաղաքացի, չէի ցանկանա սնվել ԳՄՕ տարրեր պարունակող մթերքներով՚, - հայտարարել է նա լրագրողներին` այսօր կառավարության նիստի ավարտից հետո:

Վիտալի Նեսիս. Հայաստանը շատ հեռանկարային է երկրաբանական տեսանկյունից
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 20:49

Արմինֆո. Հետխորհրդային տարածաշրջանում թանկարժեք մետաղներ արդյունահանող առաջատար ընկերություններից մեկի` Polymetal ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսի հետ հարցազրույցի համար մենք հանդիպեցինք առողջարանային Ջերմուկ քաղաքում, որտեղ հոկտեմբերի 3-16-ն ընկերության հովանավորությամբ ընթանում էր Եվրոպական շախմատային միության «Գրան Պրի» երիտասարդական մրցաշարի 2-րդ փուլը:

Առաջարկություններ կներկայացվեն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալ
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 13:41

Արմինֆո. Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ:

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի զարգացման հիմնադրամին հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2017, 09:21

Արմինֆո.2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի զարգացման հիմնադրամին հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը: Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանին այդ մասին հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը` ներկայացրելով հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը:

Փորձագետ. Ափսոսում եմ 1 կգ հայկական մեղրը վաճառել 45 դոլարով
 Ուրբաթ, 21 Ապրիլի 2017, 12:59

Արմինֆո. Ներկայումս աշխարհում կա մոտ 80 մլն.մեղվափեթակ: Հայաստանում, ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների, այս ցուցանիշը հասնում է 237260-ի, որոնց միջին արտադրողականությունը կազմում է տարեկան 12-15 կգ մեղր: Հայաստանում արտադրում են պոլիֆլերային մեղր, ինչը հաջողվում է երկրի կլիմայական պայմանների, մասնավորապես, լեռնային շրջանների կենսաբազմազանության շնորհիվ: Սակայն, ներկայումս մեղրի որակի խնդիրը հանդիսանում է համաշխարհային մեղվաբուծության գլխավոր պրոբլեմը, քանի որ կեղծ մեղրի մասնաբաժինը կազմում է մոտ 50%, մինչդեռ Հայաստանում, ըստ նախարարության տվյալների, մեղրի որակի գծով ոչ մի պահանջ կամ բողոք չի գրանցվել:

Կոնվերս Բանկը ձեռնամուխ է եղել Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման KfW ծրագրի 4-րդ փուլի իրականացմանը
 Ուրբաթ, 31 Մարտի 2017, 12:42

Արմինֆո. Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84