Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
 Ուրբաթ, 6 Մայիսի 2022, 18:57

Արմինֆո.Ակբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021 թվականի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին:

ԵՄ-ը պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանը
 Չորեքշաբթի, 4 Մայիսի 2022, 15:36

Արմինֆո. ՀՀ ֆինանսերի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակվության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Բանկային համակարգի առաջատար հարկատուն Ակբա բանկն է
 Ուրբաթ, 22 Ապրիլի 2022, 15:43

Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2022 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 742 միլիոն դրամ ծավալով հարկ:

Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է "Գագարին" ներդրումային նախագծով
 Երեթշաբթի, 19 Ապրիլի 2022, 15:23

Արմինֆո. Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատասխանատվություն ու պատիվ է, իսկ թիրախավորված արդյունքը՝ բեկումնային», - գրել է նախարարը:

ՊԵԿ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև առևտրի աշխուժացման ուղիները
 Ուրբաթ, 8 Ապրիլի 2022, 17:32

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հայաստանն ու Լիտվան մտադիր են ակտիվացնել համագործակցությունն առեւտրատնտեսական ոլորտում
 Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022, 20:58

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը փետրվարի 8-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով։

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում
 Երեթշաբթի, 8 Փետրվարի 2022, 19:24

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ֆոնդային բորսայից կարող եք ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022, 17:38

Արմինֆո.Արդեն քաղաքացիներն ու գործարար աշխարհը կարող են գնել Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: 2021-ին բանկը իրականացրել էր 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։

 Երեթշաբթի, 18 Հունվարի 2022, 20:50

Արմինֆո.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը կհանձնվի ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանը
 Չորեքշաբթի, 5 Հունվարի 2022, 13:42

Արմինֆո.Այսօր կառավարության նիաստում գործադիրն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի  բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում:

Հայաստանի ԿԲ-ն եւ KfW բանկը ստորագրել են 70 մլն եվրոյի վարկային պայմանագիր՝ ամենախոշորը հայ-գերմանական միջկառավարական համագործակցության ընթացքում
 Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2021, 18:32

Արմինֆո.Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։

Էստոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում
 Երեթշաբթի, 14 Դեկտեմբերի 2021, 15:29

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ 

Ֆրանսիան նախատեսում է Հայաստանում գործունեություն ծավալել արևային էներգիայի ոլորտում
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021, 14:22

Արմինֆո. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության  առաջնահերթ ուղղությունները։

Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդմամբ
 Շաբաթ, 4 Դեկտեմբերի 2021, 20:55

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհներ կտրամադրի Արմավիրի եւ Լոռու մարզերում երկու ծրագիր իրականացնելու համար
 Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2021, 14:19

Արմինֆո.Դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում:

ՏԿԵ նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման ծրագրի» դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ) ՀԿ նախագահ պարոն Մխիթար Ավետիսյանի միջև:

Հայաստանը 20 մլն եվրո վարկ կներգրավի քաղաքային վերգետնյա տրանսպորտի արդիականացման համար
 Չորեքշաբթի, 24 Նոյեմբերի 2021, 14:08

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ:

Իրանական ընկերությունների խումբը պատրաստ է ներդրումներ կատարել "Մեղրի" ԱՏԳ-ում.  Էկոնոմիկայի նախարար
 Հինգշաբթի, 18 Նոյեմբերի 2021, 18:07

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, որ ներդրումային հետաքրքրություն կա Սյունիքի մարզի նկատմամբ։ "Հնարավոր է՝ արդեն հաջորդ շաբաթ կառավարությունը հաղորդի Մեղրիի ազատ տնտեսական գոտում խոշոր ներդրումային նախագծի մասին", - նոյեմբերի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քերոբյանը:

Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման բարձր տեխնոլոգիաների ոլորտում
 Ուրբաթ, 5 Նոյեմբերի 2021, 11:12

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Սիրիայի դեսպանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարին առաջարկել է կազմակերպել ցուցահանդես սիրիական բիզնեսի մասնակցությամբ
 Երեթշաբթի, 26 Հոկտեմբերի 2021, 13:29

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։

Էկոնոմիկայի  նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը
 Երեթշաբթի, 19 Հոկտեմբերի 2021, 16:56

Արմինֆո. Էկոնոմիկայի   նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք։  



Արտ. փոխարժեքները
14.05.2024
RUB4.240.00
USD387.690.05
EUR418.590.68
GBP486.740.91
CAD283.670.25
JPY24.79-0.08
CNY53.590.01
CHF427.21-0.27