Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 12:35

Արմինֆո.

Հայաստանի պետական ​​պարտքը 2017 թվականին կավելանա 800 մլն դոլարով
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 18:09

Արմինֆո. 2017 թվականի վերջին մոտեցել է  $ 6,7 մլրդ-ի ցուցանիշին: Այսպիսով, մեկ տարում Հայաստանի պարտքի բեռը կբարձրանա $ 800 մլն-ով: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Պետական պարտքի կառավարում» խորագրով սեմինար-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, Հանքավանում:

«Բյուջե 2018». Առաջին հերթին կբարձրացվեն մաքսայինների աշխատավարձերը, իսկ կենսաթոշակները և աշխատավարձերը կսպասեն մինչև լավ ժամանակներ
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 15:21

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2018 թվականին չի նախատեսում բարձրացնել աշխատավարձերը և կենսաթոշակները: Փոխարենը նախատեսում է բարձրացնել Կառավարման աշխատակազմի, մասնավորապես, հարկային և մաքսային համակարգերի աշխատավարձերը:

Ֆինանսների նախարար. 2018 թվականին Հայաստանի պետական ​​գանձարանի հարկային եկամուտները կավելանան 112 մլրդ դրամով
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 13:55

Արմինֆո. Հայաստանի պետական ​​բյուջեի կապիտալ ծախսերը 2018 թվականին նախատեսվում է ավելացնել ավելի քան 73,8 մլրդ դրամով, որը կուղղվի ճանապարհաշինությանը, ոռոգման համակարգին և էներգետիկայի ոլորտին: «Ոչ մի խելամիտ ներդրող Հայաստանի տնտեսությունում ներդրումներ չի կատարի, եթե մենք չունենանք նորմալ ճանապարհներ»,- պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 22-ին կայացած «2018 թվականի պետական ​​բյուջե» խորագրով սեմինարի ընթացքում, որը  կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ: Նշենք, որ 2018 -ին ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը խոստանում է ընդամենը վերադառնալ 2016 թվականի ցուցանիշներին, կազմելով ՀՆԱ-ի 18.2% -ը, ակնկալվող 18.2% փոխարեն:

Մինչև 2018 թվի վերջը Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կավելանա 286 դոլարով
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 11:41

Արմինֆո. Մինչև 2018 թիվը Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ տարեվերջին ակնկալվող 3699 դոլարից կհասնի մինչև 3985 դոլարի: Հոկտեմբերի 22-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ այդ մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

ԱՄՀ-ն Հայաստանին կօգնի կատարելագործել հարկային քաղաքականությունը
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 15:41

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում մասնակցել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին նվիրված քննարկմանը, որը վարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ Թաո Զանգը:

Հայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՀ և ՀԲ լիակազմ նիստի շրջտանակում
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017, 11:39

Արմինֆո. Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի հանդիպումների պլենար նիստին։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀԲ խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը և ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստինա Լագարդը։

ՀՀ նախագահի աշխատակազմի կրճատումների արդյունքում կտնտեսվի 29,1 մլն դրամ
 Հինգշաբթի, 5 Հոկտեմբերի 2017, 14:46

Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի կրճատումների արդյունքում կտնտեսվի 29,1 մլն դրամ (մոտ 60.000 դոլար):

Վարդան Հարությունյան. 9 ամիսների արդյունքներով ապահովել ենք այնքան հարկեր, որքան անհրաժեշտ է
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2017, 14:45

Արմինֆո. 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովել է 860.5 մլրդ դրամի հարկային եկամուտները, ԱԱՀ-ի վերադարձի գումարի հետ միասին: Հարկերի գծով աճը կազմել է 6.7%, մաքսատուրքերի գծով`18.3%: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը, ամփոփելով 9 ամսվա գործունեության արդյունքները:

Միքայել Մելքումյան. Հայաստանին լուրջ գնաճ է սպասում
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2017, 19:20

Արմինֆո. 2017 թվականի բյուջեն կատարելու համար Հայաստանի կառավարությանը պետք է մինչև տարվա վերջ, առաջիկա 4 ամիսներին, հավաքի 424 մլրդ դրամի հարկեր, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ամսական կտրվածքով միջին հաշվով հավաքագրվել է մոտ 90 մլրդ դրամ: Այս մասին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Ծառուկյան» խմբավորման անդամ Միքայել Մելքումյանը:

Հայաստանի կառավարությունը 2018 թվականին աշխատավարձերի և կենսաթոշակների աճ չի նախատեսում
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 16:43

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2018 թվականին սոցիալական նպատակներով բյուջեի ծախսերի վերանայում չի նախատեսում: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո, որի ընթացքում հավանության է արժանացել 2018 թվականի պետբյուջեի նախագիծը:

Ֆինանսների նախարար. 2018 թվականի արդյունքներով ընդհանուր պետական պարտքի չափը կկազմի ՀՆԱ շուրջ 60 տոկոսը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 15:16

Արմինֆո. 2018 թվականի արդյունքներով ընդհանուր պետական պարտքի չափը կկազմի ՀՆԱ շուրջ 60 տոկոսը կամ ավելի քան 7 մլրդ դոլար: Սեպտեմբերի 28-ին կառավարության նիստից հետո այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Վարդան Արամյան. Հայաստանը 2017 թ. պետբյուջեի սեկվեստր չի նախատեսում
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 14:43

Արմինֆո. 2017 թ. պետբյուջեի սեկվեստր չի  նախատեսվում, այսօր կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների հրապարակումներին, ըստ որի՝ Նախարարների կաբինետը քննարկում է սեկվեստրի հավանականությունը:

Վարդան Արամյան. Հայաստանի ՀՆԱ աճը 2018 թ. կկազմի 4,5%
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017, 14:14

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ աճը, 2018  թ. արդյունքների համաձայն, կանխատեսվում է 4,5%: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Նախարարների կաբինտեի հավանությանը ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

Վարդան Արամյան. Հայկական արժեթղթերի նկատմամբ հետաքրքրությունը կապիտալի միջազգային շուկայում աճում է
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 18:08

Արմինֆո. Հայաստանի Եվրոբոնդերի երրորդ տրանշը կիրականացվի մինչև 2019 թվականի վերջը և 2020 թվականի սկիզբը: Թողարկման ծավալը համարժեք կլինի այն գումարին, որ կառավարությունը կարող է ուղղել եվրոբոնդերով արտաքին պարտքի սպասարկմանը`մոտ $ 500 մլն Այս մասին սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Վարդան Արամյանը հերքում է. Նախարարություններին չի հանձնարարվել մինչև 7% կրճատել ծախսերը
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 17:05

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հերքում է ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ 2018 թվականի բյուջետային քննարկումների ընթացքում բոլոր նախարարություններին ներքին կարգով հանձնարարվել է 7% նվազեցնել, որպեսզի առկա միջոցները բավարար լինեն սպասարկելու երկրի պարտքն ապագայում: Ինչպես սեպտեմբերի 25-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Վարդան Արամյանը, ճշմարտության հատիկը կայանում է նրանում, որպեսզի ընթացիկ ծախսերի ձևավորման առումով ցուցադրվի որոշակի զսպվածություն:

Ֆինանսների նախարար. Առաջիկա 5-8 տարիներին Հայաստանը մտադիր է բացառել ևս 8 երկրի հետ կրկնակի հարկումը
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 16:18

Արմինֆո. Տարեվերջին Հայաստանը նախատեսում է Ղրղըզստանի և Ուզբեկստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ստորագրել: Միաժամանակ Հայաստանը շարունակում է պնդել ԱՄՆ հետ համանման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: Այդ մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. 2017 թվականի արդյունքներով Հայաստանում ակնկալվում է 4.3% իրական տնտեսական աճ
 Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017, 16:03

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017 թվականին երկրի ՀՆԱ-ի աճն ակնկալում է բյուջեում նախատեսված 3.2% -ից բարձր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ռիչարդ Միլս. ԱՄՆ Հայաստանի կառավարությունից ակնկալում է կրկնակի հարկումից խուսափելու շուրջ նոր համաձայնագրի անհրաժեշտության հիմնավորում
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017, 14:57

Արմինֆո. Միացյալ Նահանգները գոհ է Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու շուրջ գործող համաձայնագրից, սակայն, միևնույն ժամանակ, պատրաստ է լսել նոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի կառավարության փաստարկները: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանում կներդրվի ռեզիդենտության էլեկտրոնային հաստատումը
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 18:31

Արմինֆո. Հայաստանը պարզեցնում է ռեզիդենտության հաստատման գործընթացը: Այս մասին որոշումը հաստատվել է սեպտեմբերի 7-ին, Հայաստանի կառավարության նիստում:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63