Հայաստանի արդյունաբերական հատվածում 2017 թվականի հունվար-ապրիլին տարեկան աճի տեմպերը կազմել են 12.9%
 Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017, 15:27

Արմինֆո. 2017 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.9% (նախորդ տարվա աճը`10%), կազմելով 485.2 մլրդ. դրամ ($ 999.7 մլն): Միայն ապրիլին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 7%, մինչև 123.6 մլրդ. դրամ ($ 211.8 մլն): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արդյունաբերական հատվածի աճը պայմանավորված էր դինամիկայի բարելավումով վերամշակման արդյունաբերությունում, իսկ հանքարդյունաբերության ոլորտում աճը նույնպես պահպանվել է:

Տիգրան Սարգսյան. «2017 թ. սկզբին ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում տնտեսական աճ է արձանագրվել»
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 14:50

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության /ԵԱՏՄ/ երկրների տնտեսությունների վիճակը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի /ԵԱՏՀ/ գործունեության հիմնական ուղղությունները և դրան բիզնեսի մասնակցության հնարավորություններն են մայիսի 25-ին քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ «Գործարար Ռուսաստան» գլխավոր և տարածաշրջանային խորհուրդների անդամների հանդիպմանը:

Գագիկ Մկրտչյան. Հայաստանի ոսկերչության ոլորտի աճի բարձր տեմպերը շարունակվում են
 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 17:30

Արմինֆո. Վերջին մեկուկես տարիներին ոսկերչության ոլորտու ցուցադրում է զգալի արդյունքներ, հատկապես վերջին 6 ամիսներին: Ոսկերչական արտադրության աճի տեմպերը, որոնք մի քանի անգամ աճել են, ՀՀ տնտեսական զարգացման ր ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի կարծիքով կպահպանվեն մինչև 2017 թվականի ավարտը: Այս մասին նա հայտարարել է մայիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:

ՀՀ կառավարությունում քննարկել են Տավուշի և Կոտայքի մարզերի զարգացման ծրագրերը
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 20:41

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը: 

Քննարկվում է լիբանանյան կապիտալով Հայաստանում ներդրումային ծրագրի իրականացման հարցը՝ ուղղված  առողջապահության ոլորտին և կենցաղային իրերի արտադրության գործարանի հիմնմանը
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 17:03

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի գլխավորած պատվիրակությանը:

Մի շարք տեքստիլ ընկերություններ այս տարի մտադիր են ընդլայնվել
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017, 14:27

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացման խնդիրները։

Հայաստանը կմասնակցի «ԱՌՈՒ-Ալմաթի» 28-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսին
 Հինգշաբթի, 6 Ապրիլի 2017, 14:50

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ոսկերչական 4 ընկերություն և 2 անհատ ձեռնարկատեր ապրիլի 6-9-ը մասնակցում են «ԱՌՈՒ-Ալմաթի» 28-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից,  Հայաստանի ներկայացուցիչները ցուցադրում են ոսկյա և արծաթյա զարդեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, բնական քարեր և այլ աշխատանքներ:

Հայստանի արդյունաբերական հատվածում 2017 թվականի հունվար-փետրվարին աճի տեմպերն արագացրել են մինչև 16.1%, նախորդ տարվա 9.9% փոխարեն
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2017, 17:07

Արմինֆո. 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.1% (նախորդ տարվա աճը`9.9%), կազմելով 228.4 մլրդ. դրամ ($ 469,7 մլն): Միայն փետրվարին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 10.5%, մինչև 120.3 մլրդ. դրամ ($ 247.3 մլն): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արդյունաբերական հատվածի աճը պայմանավորված էր դինամիկայի բարելավումով վերամշակման արդյունաբերությունում, իսկ հանքարդյունաբերության ոլորտում նույնպես պահպանվբել է աճը:

Զեկույց. Սիրիահայերի 75%-ը գոհ է Հայաստանում իրենց նկատմամբ վերաբերմունքից
 Երեթշաբթի, 21 Մարտի 2017, 13:38

Արմինֆո. Չնայած Հայաստանի տնտեսության զարգացման համար պահպանվող մարտահրավերներին, որոնք առնչվում են, մասնավորապես, տեղական շուկայի սահմանափակվածությանն ու արտահանման ներուժին, հարկային համակարգին և որակավորումների ճանաչմանը,  սիրիահայերի ներգրավումը երկրի տնտեսական կյանքում, ընդհանուր առմամբ, դրական կարելի է գնահատել: Այդ մասին ասվում է «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» (EDRC) հրապարակած ամենամյա զեկույցում, որի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը համագործակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: ՀՏԶ-ի մշակումն ու հրապարակումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Կոշիկի և կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող հայկական 10 տնտեսվարող Մոսկվայում մասնակցում է «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին
 Երեթշաբթի, 14 Մարտի 2017, 15:50

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի և կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող հայկական 10 տնտեսվարող մարտի 14-17-ը մեկ միասնական տաղավարով Մոսկվայում մասնակցում է «MosShoes-2017ե միջազգային ցուցահանդեսին:

Փորձագետ. Ռուսաստանում տնտեսական վիճակի բարեավումով կաճի նաև արտահոսքը Հայաստանից
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017, 18:56

Արմինֆո. Ռուսաստանում տնտեսական վիճակի բարեավումով կաճի նաև արտահոսքը Հայաստանից, ընդ որում, զգալի աճ կարելի է ակնկալել, եթե չարագանան Հայաստանի տնտեսության աճի տեմպերը: Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Միգրացիայի գործոնը սահմանելով որպես բացասական երևույթ, նա չի բացառում նաև դրանից բխող դրական միտումները:

Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017, 13:23

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Կոտայքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

Հայաստանում սկսվել է հավանության արժանացած ներդրումային ծրագրերի վարկավորման գործընթացը
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2017, 13:18

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը
 Երկուշաբթի, 20 Փետրվարի 2017, 18:34

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:

ՀՀ Կոտայքի մարզից ստացվել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում
 Շաբաթ, 18 Փետրվարի 2017, 12:44

Արմինֆո. ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ Կոտայքի մարզից ստացվել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում: 

Երևանի կաշվի գործարանի վերագործարկումը թույլ կտա 700 աշխատատեղ ստեղծել
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 17:50

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շարունակում է իր այցելությունները 2017 թվականին ներդրումներ իրականացնող ձեռնարկություններ։Նախարարն այս անգամ այցելել է վերագործարկվող Երևանի կաշվի գործարան՝ ծանոթանալու արտադրությանը, խնդիրներին և քննարկելու համագործակցության հնարավորությունները։

ՀՀ վարչապետ. Գյուղատնտեսությունում պետության օգնությունը պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 12:58

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է շահավետ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիա
 Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2016, 16:53

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակներում ֆիզիկական անձանց ոսկու գրավով վարկ ստանալիս տրամադրվում են արտոնյալ պայմաններ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիան իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում և կգործի մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:

Կարեն Կարապետյան. կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանում արտադրություն հիմնելու գործին
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016, 11:40

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից:
 

Սուրեն Բեկիրսկին` թեթև արդյունաբերության ոլորտի մասին. «հիվանդն, ավելի շուտ, ողջ է, քան մեռած»
 Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2016, 13:54

Արմինֆո. «Ասել, թե Հայաստանում թեթև արդյունաբերությունը մեռած է կամ մեռնում է, չի կարելի, բայց այն, որ շատ ու շատ հետ ենք մնացել, և, գործնականում, ոչնչացրել ենք, նույնիսկ, եղած ներուժը, դա էլ կա: Չի կարելի ժխտել», - հայտարարել է Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին Երևանում ՙԹեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրերի՚ շրջանակում ԱրմԻՆֆո-ի թղթակցի հետ էքսպրես-հարցազրույցում` անդրդառնալով  Հայաստանի թեթև արդյունաբերության առկա վիճակին: «Հանգուցյալների մասին` կամ լավ, կամ ոչինչ», - հավելել է նա:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10