Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2023, 18:53

Արմինֆո.Արևաշատ Թալինում հիմնադրվել է 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։  Շուրջ 8 հեկտար տարածքում գործող «Թալին 2» կայանը ապահովում է տարեկան 10 մլն կՎտ էլեկտրաէներգիա, որը տրամադրվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։

Նախարար. Այսօր Հայաստանի կողմից "էժան" վարկերի ներգրավման մասին խոսելու հարկ չկա
 Երկուշաբթի, 29 Մայիսի 2023, 14:32

Արմինֆո. Այսօր Հայաստանի կողմից "էժան" վարկերի ներգրավման մասին խոսելու հարկ չկա։ Այդ մասին մայիսի 29-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ։

ԱՐՄԵՆԱԼ-ը կայուն զարգացման մասին ՌՈՒՍԱԼ-ի հաշվետվությունում
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023, 16:16

Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանի բնապահպանական գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել Հոնկոնգի ֆոնդային բորսայի կողմից հրապարակված կայուն զարգացման մասին Ռուսալ-ի տարեկան հաշվետվությունում:

ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023, 14:42

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 11-ին առցանց ձևաչափով հանդիպում են ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների՝ «Deloitte Transactions & Business Analytics» ընկերության գործադիր տնօրեն Բագրատ Բայբուրթյանի, «FINRA» ընկերության փոխնախագահ Տիգրան Խրիմյանի և «Meduni UMSI» ընկերության գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանի հետ:

Գերմանական ներդրումներ՝ ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2023, 15:40

Արմինֆո.<Բոլորս ապրում ենք նույն երկնքի տակ, բայց բոլորի հորիզոնը տարբեր է>, - ասում էր գերմանացի մեծ քաղաքական գործիչ Կոնրադ Ադենաուերը, երբ պատերազմից ավերված Գերմանիայի վերականգնման հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ կոշտ բանավեճի մեջ մտնելով եւ պնդելով, որ այն գյուղատնտեսական մասնագիտացում ունեցող երկիր դարձնելու նախնական սցենարը չեղյալ է հայտարարվում, դաշնակցին ստիպեց իրականացնել "Մարշալի" ծրագիրը, որն ուղղված էր Գերմանիայի ենթակառուցվածքների եւ արդյունաբերական հզորության վերականգնմանը: Այն ժամանակ էլ ծնվեց KfW (KreditanstaltfurWiederaufbau) զարգացման բանկի ստեղծման գաղափարը, որի կապիտալի 80 տոկոսը պատկանում է Գերմանիայի կառավարությանը։

Վաչե Գաբրիելյան. ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ի 7 տոկոս աճի նպատակային ցուցանիշը միանգամայն կարող է գերազանցվել
 Ուրբաթ, 12 Մայիսի 2023, 13:44

Արմինֆո.Հայրենական արտադրողների արտահանմանն ուղղված արտադրանքի թանկացումը լրացուցիչ բեռ է կրում։ Այդ մասին «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի ցուցանիշները։

Շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր է կնքել KfW-ի հետ՝ 26 մլն եվրո բյուջեով ծրագրի իրականացման շուրջ
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2023, 11:19

Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը ստորագրել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկն ազդարարող պայմանագիրը։
 

Ի՞նչ պահանջներ ունի ֆինանսական պրոդուկտներից օգտվող հաճախորդը․ պատասխանում է IDBank-ի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023, 17:34

Արմինֆո.Գաղտնիք չէ, որ հաճախորդների պահանջմունքները գնալով աճում են այսօրվա հաճախորդի գոհունակությունն ավելի դժվար հասանելի ցուցանիշ է։ Որպես Premium banking-ի ստորաբաժանման ղեկավար՝ ի՞նչ հիմնական չափանիշներ կառանձնացնեք հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

Արարատբանկը` «Դիջիկոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի գլխավոր հովանավոր
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2023, 19:27

Արմինֆո.«ԴիջիԿոդ 2023» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի  ապրիլի 29-ին, ժամը՝ 11։00-17։00-ն Ամերիկյան համալսարանում։ «ԴիջիԿոդ»-ի եզրափակիչ փուլին կմասնակցի 20-ից ավելի թիմ։ Թիմերը ներկայացնելու են ֆիզմաթ մոդելավորման ծրագրերից մինչև սմարթ օրորոցի, խելացի տան անվտանգության համակարգերի ծրագրեր։

2022 թվականին Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտներն աճել են շուրջ 15 մլն դրամով. հաշվետվություն վարչապետին
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2023, 17:05

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Կապսի ջրամբարում աշխատանքները կարող են սկսվել արդեն մայիսին
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2023, 19:28

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի հետ։  Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի ներկայացուցիչները։ 

ՎԶԵԲ-ը ՓՄՁ զարգացման համար կտրամադրի 30 մլն եվրոյի վարկային գծեր
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2023, 15:11

Արմինֆո. 2021 թվականի հուլիսին Հայաստանում գործարկված Եվրամիության EU4Business նախաձեռնության շրջանակներում ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) տեղական ֆինանսական կազմակերպությունների հետ ստորագրել է 30 մլն եվրո ընդհանուր ծավալի վարկային գծեր։

Շահառուից մինչև դոնոր. Հայաստանը փոխել է կարգավիճակը ՀԲ Միջազգային զարգացման ընկերակցությունում
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2023, 14:40

Արմինֆո. Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։

Էկոնոմիկայի նախարարը գործարար համայնքին կոչ է արել չվախենալ ռիսկի դիմելուց եւ լիովին օգտագործել կառավարական արտոնությունները
 Հինգշաբթի, 6 Ապրիլի 2023, 18:09

Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործարար համայնքին կոչ է արել չվախենալ ռիսկի դիմելուց եւ ամբողջությամբ օգտագործել կառավարական արտոնությունները: Այսօր ելույթ ունենալով ՍԴԵԿ ընկերությունների կազմակերպված լոգիստիկ համաժողովին՝ նա նշել է, որ երկիրը շարունակում է պատկառելի տնտեսական աճ ցույց տալ (ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին՝ 10.9 տոկոս), եւ դրա հետ մեկտեղ տեղի է ունենում գնաճի զգալի նվազում:

Ռուսական ռուբլու թուլացումն սպառնում է ՌԴ շուկայում հայկական ապրանքների մրցունակության կորստով. Սուրեն Պարսյան
 Երեթշաբթի, 4 Ապրիլի 2023, 15:23

Արմինֆո.Ռուբլու փոխարժեքի հետագա թուլացումը կհանգեցնի ռուսական շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների մրցունակության կորստի և Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպերի նվազման։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Անտոնելլա Բասանին նշանակվել է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր փոխնախագահ
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 15:18

Արմինֆո.Անտոնելա Բասանին նշանակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (ԵԿԱ) նոր փոխնախագահ: Այդ պաշտոնում նա գլխաավորում է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և մտավոր աշխատանքը ԵԿԱ տարածաշրջանում: Այդ մասին նշվում է Համաշխարհային բանկի հաղորդագրությունում։

Կոմպլաենսի էությունն է` թացը չորից տարբերելը
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 10:52

Արմինֆո. Ռուսական ռելոկանտները, որոնց թիվը Հայաստանում, տարբեր տվյալներով, գնահատվում է 80-100 հազար մարդ, երկրի կյանք են ներմուծել ոչ միայն բարձր "վիճակագրական" տնտեսական աճ եւ ոչ բարձր "հաշվարկային" գնաճ, այլեւ թույլ են տվել զգալիորեն ամրապնդել Հայաստանի բանկային համակարգի ռեսուրսները:

Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
 Կիրակի, 19 Մարտի 2023, 22:26

Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի Acba Business Club գործունեությունը։

ՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմից
 Ուրբաթ, 17 Մարտի 2023, 16:49

Արմինֆո. Հայաստանը շարունակում է բանակցությունները Եվրոպական միության հետ՝ մի շարք ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար հայտարարված 2,6 մլրդ եվրոյից միջոցներ ներգրավելու նպատակով։ Այդ մասին մարտի 17-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 11:55

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի (UNCCD -UN Convention to Combat Desertification)  նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84