Վարդան Արամյանը ՀՀ անունից ստորագրել է հարկային բարեփոխումների վերաբերյալ կոնվենցիան
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2017, 14:55

Արմինֆո. Հունիսի 7-ին Փարիզում 68 երկրների (Հայաստանի, Ավստրիայի, Ավստրալիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեդիայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և այլն) ֆինանսների նախարարների և համապատասխան լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց կողմից ստորագրվել է «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալե բազմակողմ կոնվենցիան:

Վարդան Արամյանը Փարիզում կստորագրի ՏՀԶԿ Կոնվենցիան, որն ուղղված է հարկեր վճարելուց խուսափելու դեմ պայքարին
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 17:04

Արմինֆո. Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի ստորագրման արարողությանը:

ՀՀ Ֆիննախ. Բյուջեի կառուցման ծրագրա-նպատակային սկզբունքը կսկսի աշխատել ժամանակին
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2017, 12:57

Արմինֆո. Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգին անցնելու ժամկետները 2018 թվականից կպահպանվեն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. Կառավարության հավակնությունները շատ ավելի մեծ են, քան ՀՆԱ –ի կանխատեսվող մակարդակը
 Հինգշաբթի, 1 Հունիսի 2017, 20:29

Արմինֆո. «Մենք դեռ գտնվում ենք մի սցենարում, որով 2017 թվականին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ, մև նպատակ ենք դնում հաջորդ տարիներին ապահովել ՀՆԱ-ի մինչև 4,8 կամ ավելի բարձր`5,7% աճ»: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է բյուջեի կապիտալը ծախսերի ավելացման ուղղությամբ կառավարության պլանները, խոսում է դրանց հիմնավորվածության մասին և նշում դրական ազդակները Հայաստանի տնտեսությունում, Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեության ֆոնին: Ինչպես գտնում է նախարարը, երբեմն դրական ակնկալիքները, այդ թվում նաև տնտեսությունում, շատ ավելի կարևոր դեր կարող են խաղալ, քան կարելի է ենթադրել:

Վարդան Արամյան. 2017 թվականին 3.2% տնտեսական աճը դեռ սահման չէ
 Հինգշաբթի, 1 Հունիսի 2017, 19:41

Արմինֆո. «Մենք առայժմ գտնվում ենք մի սցենարի շրջանակներում, որով 2017 թվականին վերջին ակնկալվում է 3.2% տնտեսական աճ և հաջորդ տարիների համար ՀՆԱ աճի ապահովումը նախատեսվում 4.8 և մինչև 5.7%»,-հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստի ավարտից հետո: Սակայն, նրա խոսքով, կառավարությունն իր կանխատեսումներում հաշվի է առնում ռիսկերը, ելնելով արտաքին շուկաների կոնյունկտուրայից և համաշխարհային տնտեսության ընդհանուր իրավիճակից:

ՀՀ ֆինանսների նախարար. Հայկական ԱԷԿ-ը հանդիսանում է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը երկրում
 Շաբաթ, 27 Մայիսի 2017, 14:56

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ը հանդիսանում է էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրը երկրում, հետևաբար, դժվար է թերագնահատել դրա նշանակությունը տնտեսական զարգացման տեսանկյունից: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. Երկրի բյուջեի լրացուցիչ եկամուտները կուղղվեն ենթակառուցվածքների`ճանապարհների և ոռոգման համակարգերի զարգացմանը
 Երեթշաբթի, 23 Մայիսի 2017, 14:30

Արմինֆո. Երկրի բյուջեի 50 մլրդ.դրամի լրացուցիչ եկամուտները ՀՀ կառավարությունը մտադիր է ուղղել ենթակառուցվածքային նախագծերին: «Կարծում եմ, որ ավելի արդարացված կլինի այսօր այդ գումարը ներդնել և ստանալ հավելյալ արժեք, որը, արդեն հետագայում, կարելի է ուղղել պետական պարտքի սպասարկմանը»,-ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի ժ.պ. Վարդան Արամյանը:

Պարապուրդի մատնված անշարժ գույքը Հայաստանում կհարկվի պրոգրեսիվ գույքահարկով
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017, 21:00

Արմինֆո. ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է հանրապետությունում, այդ թվում՝ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին:

Հայաստանը մտադիր է ԱՄՀ և ՀԲ հետ շարունակել համագործակցությունը նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում
 Հինգշաբթի, 18 Մայիսի 2017, 13:10

Արմինֆո.Հայաստանը մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ շարունակել համագործակցությունը տնտեսական և սոցիալական ոլորտի նոր ծրագրային բարեփոխումների իրականացման շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ընդգծելով, որ ԱՄՀ և ՀԲ հետ Հայաստանի սերտ համագործակցությունն ունի մշտական և շարունակական բնույթ, իսկ ծրագրերը զանազան են և ուղղված են բարեփոխումներին` բազմաթիվ ուղղություններով:

ՀՀ ֆինանսների նախարարությունը Ասիական զարգացման բանկը քննարկել են նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունները
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 20:01

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մայիսի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ կողմից նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը բացատրել է Հայաստանի ՀՆԱ աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների և ՀՀ կառավարության կանխատեսումների անհամապատասխանությունը
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 19:55

Արմինֆո.Հայաստանի 2017 թվականի տնտեսական աճի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումներում նկատվում են պահպանողական որոշ տարրեր: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով անհամապատասխանությունը միջազգային կառույցների և ՀՀ կառավարության կանխատեսումների միջև:

Հայաստանը գերակատարել է եռամսյակի հարկահավաքը
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 17:35

Արմինֆո. Հայաստանը 2017 թվականի առաջին երեք ամիսներին արդեն գերակատարել է հարկահավաքի ծավալները: Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո:

ԱՄՀ հետ Հայաստանի օրակարգն ավարտվել է, իսկ նորը դեռ չկա
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 17:17

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին տրամնադրվող ֆինանասկան օժանդակության նոր օրակարգ դեռ չկա, հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարը լավատեսորեն է տրամադրված երկրի ներդրումային պատկերի առնչությամբ
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 16:59

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարը ձեռնպահ է մնացել ներդրումների առնչությամբ հստակ թվեր նշելուց, սակայն նշում է այդ ուղղությամբ աշխուժացումը:

Կառավարությունը նախատեսում է գործուն աջակցություն ցուցաբերել գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 14:11

Արմինֆո. Ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն, այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ֆինանսների նախարարն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2017, 20:28

Արմինֆո. Մայիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:

2016 թվականին Հայաստանում թերակատարվել է հարկերի գանձումը, և գերազանցվել է պակասուրդի նախատեսված մակարդակը
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017, 16:02

Արմինֆո. 2016 թվականին Հայաստանում թերակատարվել է հարկերի գանձումը, և 2%-ով  գերազանցվել պակասուրդի նախատեսված մակարդակը: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ապրիլի 27-ին կառավարության  նիստում ներկայացնելով 2016 թվականի պետբյուջեի կատաարման վերաբերյալ հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը ապրիլի 25-ից գործարկում է ֆիզիկական անձանց համար պետական պարտատոմսերով գործարքների ինտերնետ-համակարգը
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 20:14

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը ապրիլի 25-ից գործարկում է ֆիզիկական անձանց համար պետական պարտատոմսերով գործարքների ինտերնետ-համակարգը: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստից հետո մեկնաբանելով պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության կարգը:

Երկրի ՀՆԱ-ի աճ գծով ԱՄՀ-ի և Հայաստանի կառավարության գնահատականները տարբեր են
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 18:26

Արմինֆո. ԱՄՀ և Հայաստանի կառավարության գնահատականները երկրի 2017 թվականի տնտեսական աճի կանխատեսւոմների գծով տարբեր են: Ապրիլի 13-ին, կառավարության նիստից հետո, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կիսվել է կառավարության հավակնոտ ծրագրերով, որի համաձայն, կառավարությունը հավակնում է արձանագրել ՀՆԱ-ի ավելի բարձր աճ, քան ամրագրված է երկրի բյուջեով: Սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամիեին նախօրեին հնչեցրել էր իր կանխատեսումները, որը կկազմի մինչև 2.9%:

 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017, 22:39

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63