ՊԲԱ փուլային ներդրումը Հայաստանում արագորեն զարգացնում է կորպորատիվ ապահովագրությունը
 Չորեքշաբթի, 8 Օգոստոսի 2018, 13:11

Արմինֆո. Մմանրածախի մասնաբաժինը Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաների պորտֆելներում 2018 թվականի առաջին կիսամյակում կազմել է 44,7% (9.8 մլրդ դրամ), կորպորատիվ մասնաբաժինը`55.3% (12.2 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրության տարեկան աճի տեմպն արագացրել է 2.7% -ից մինչև 6%, իսկ կորպորատիվ ապահովագրության տարեկան աճի տենպերը`8,5% -ից մինչև 58,2%:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը 2018 թվականի առաջին կիսամյակում նվազել է 65.1%
 Չորեքշաբթի, 8 Օգոստոսի 2018, 11:07

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների տարեկան միագումար զուտ շահույթը 2018 թվականի առաջին կիսամյակում նվազել է 65.1% (նախորդ տարվա 51.6% անկման փոխարեն), կազմելով 443.2 մլն դրամ կամ $ 919 հազար:

Հայաստանի ապահովագրական հատվածն առաջին կիսամյակում 26,7% -ով կրճատել է տարեկան հարկային վճարները
 Չորեքշաբթի, 1 Օգոստոսի 2018, 18:58

Արմինֆո.Հայաստանի ապահովագրական հատվածը 2018 թվականի առաջին կիսամյակում վճարել է 1,1 մլրդ դրամի հարկեր, ինչը 26,7% -ով ցածր է, քան մեկ տարի առաջ: Այդ գումարից 995,5 մլն դրամ կազմել են ուղղակի հարկերը (եկամտահարկ և շահութահարկ), ինչը 28,9% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում, ըստ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների, ներառվել են շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

2018-ի I եռամսյակում ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումներն աճել են, իսկ բժշկական ապահովագրության գծով`մի քանի անգամ ավելացել
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 16:35

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2018 թվականի I եռամսյակում իրականացրել են 5.7 մլրդ.դրամի կամ $ 11.9 մլն ապահովագրական հատուցումներ (թվերը հիմնված են ընկերությունների հաշվետվությունների և ԿԲ չափանիշների վրա): Տարեկան կտրվածքով հատուցումներն աճել են 36.9%: Ընդ որում, ապահովագրական պրեմիաների գծով գրանցվել է 47.6% աճ, մինչև 14.1 մլրդ դրամ կամ $ 29.3 մլն: Միևնույն ժամանակ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենկինգի, հատուցումների տարեկան աճ է ապահովվել բոլոր վեց ընկերություններում, իսկ ամենամեծ աճը` «Նաիրի Ինշուրանս»- ի մոտ`67.8%:

Հայաստանում ապահովագրական պրեմիաները 2018 թվականի ապրիլի 1-ի դրոթյամբ աճել են, իսկ հատուցումների տեմպերը նվազել են
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 15:12

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2018-ի I եռամսյակում աճել են 47.9% տարեկան, իսկ հատուցումները`26%: Միայն առաջին եռամսյակում պրեմիաներն աճել են 36.1%, իսկ հատուցումները նվազել են 22,2%: 2018-ի ապրիլի 1-ին ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 13,8 մլրդ դրամ, իսկ հատուցումները`5.4 մլրդ դրամ:

Հայաստանում ՊԲԱ փուլային ներդրումն ակտիվացրել է մանրածախ ապահովագրությունը և կտրուկ արագացրել կորպորատիվի աճը
 Երկուշաբթի, 14 Մայիսի 2018, 13:58

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաներ պորտֆելներում 2018 թվականի I եռամսյակում կազմել է 36,8% (5,2 մլրդ. դրամ), կորպորատիվինը` 63.2% (8.9 մլրդ դրամ): Ընդ որում. Մանրածախի տարեկան դինամիկան աճել է 4.4%, իսկ կորպորատիվինը`94,5%: Մինչև ԱՊՊԱ և պետական ​​աշխատողների պարտադիր անհատական ​​ապահովագրությունը կորպորատիվի մասնաբաժինը զգալի գերակշռում էր մանրածախին:

Բյուրո. ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2017-ին 55.3% -ից աճել է 2017 թ. մինչև 66%
 Ուրբաթ, 30 Մարտի 2018, 19:10

Արմինֆո. ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2017 թվականին աճել է մոտ 11տոկոսային կետով, կազմելով մոտ 66%: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կանխատեսում է, որ 2018 թ. վերջին ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը կկազմի մոտ 70%
 Ուրբաթ, 30 Մարտի 2018, 15:45

Արմինֆո. ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2018 թվականի վերջին կկազմի մոտ 70%: Մարտի 30-ին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ
 Չորեքշաբթի, 28 Մարտի 2018, 14:47

Արմինֆո. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ստացել է ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատ: ISO 9001:2015 սերտիֆիկատը հավաստում է, որ ընկերությունը հաճախորդամետ է և հետևողականորեն մատուցում է ծառայություններ, որոնք համապատասխանում են օրենսդրական և կարգավորող պահանջներին և անընդհատ կատարելագործում է հաճախորդների սպասարկման որակը՝ բարձրացնելով հաճախորդների գոհունակությունը, ինչպես նաև անընդհատ կատարելագործելով ընկերության գործառնությունները։

ԻՆԳՈ Արմենիա-ն տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 1-ից Վրաստանում օտերերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար ներդրվել է ԱՊՊԱ
 Երեթշաբթի, 6 Մարտի 2018, 19:30

Արմինֆո. Կարինա Մելիքյան: «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է ավտոմեքենաների սեփականատերերին, որոնք ցանկանում են մեկնել Վրաստանի տարածք, որ 2018 թվականի մարտի 1-ից Վրաստանում նույնպես գործում է ԱՊՊԱ համակարգ`օտարերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար: Ինչպես պարզաբանում է ապահովագրական ընկերության մամլո ծառայությունը, ԱՊՊԱ վկայագրերն արագ և հարմարավետ ձեռքբերման համար հարկավոր է այցելել https://tpl.ge/  կայք և և առցանց տարբերակով ձևակերպել պայմանագիրը։

Հայաստանի ապահովագրական համակարգի խոշոր հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Ռոսգոսստրախ Արմենիան» ապահովագրական ընկերությունը
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 20:42

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2017 թվականին վճարել է 2.652 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`26.8%: Նշված գումարից 91,4% -ը կամ 2,425 մլրդ դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (ներառյալ եկամտահարկ և շահութահարկ): Հայաստանի Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում, 2017 թվականի արդյունքներով ներառվել են շուկայում գործող ապահովագրական բոլոր 6  ընկերությունները:

Բժշկական ապահովագրության պրեմիաների ծավալը Հայաստանում 2017 թվականին  ավելացել է 28,1 տոկոսով
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 18:15

Արմինֆո. Բժշկական ապահովագրության պրեմիաների ծավալը Հայաստանում 2017 թվականին  ավելացել է 28,1%, մինչև 7,1 մլրդ դրամ ($ 14.7 մլն), իսկ հատուցումների ծավալը`17,8%, մինչև 4.03 մլրդ դրամ ($ 8.3 մլն): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, բժշկական ապահովագրական շուկայի աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել են, հիմնականում 2017-ի հոկտեմբերից քաղաքացիական ծառայողների համար պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) առաջին փուլի ներդրման հետևանքով:

Հայաստանում է մանրածախ ապահովագրության շուկայի ծավալի աճի տեմպերը 2017թ. արագացել են`0,2% -ից մինչև 4,5%, իսկ կորպորատիվինը`12,1% -ից մինչև 8.5%
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 17:12

Արմինֆո. Հայաստանում մանրածախ ապահովագրության պորտֆելի մասնաբաժինը 2017 թվականին կազմել է 56.1% (19.6 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`43.9% (15.3 մլրդ դրամ): Ընդ որում, մանրածախի աճի տեմպերն արագացել են 4.5%, իսկ կորպորատիվինը դանդաղել է` մինչև 8.5%: Նախքան Հայաստանում ԱՊՊԱ համակարգի, ինչպես նաև պետական ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը գերազանցում էր մանրածախի մասնաբաժինը:

Ապահովագրական հատուցումների ԱՊՊԱ գծով վերընթաց տրենդը կտրուկ արագացել է, իսկ ԿԱՍԿՈ գծով դանդաղել է
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 13:48

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2017 թվականին ապահովագրական տարբեր դասերով իրականացրել են 17.8 մլրդ դրամի կամ $ 36.7 մլն-ի հատուցում (թվերը բերված են ՀՀ ԿԲ ստանդարտներով կազմված հաշվետվությունների հիման վրա): Հաշվետու տարում ապահովագրողների հատուցումներն աճել են 24.9%, 2016-ի 4.9% -ի փոխարեն: Իսկ ապահովագրական պրեմիաների գծով արձանագրվել է 6.2% տարեկան աճ, մինչև 34.9 մլրդ դրամ կամ $ 72.2 մլն, 2016-ի 5% աճի համեմատ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Ապահովագրական Ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են արձանագրել Հայաստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները, իսկ ամենամեծ աճը` ՌԵՍՈ ընկերությունը`55.5% և «Նաիրա Ինշուրանսը»`51.6%, իսկ ամենափոքր աճը` Ռոսգոսստրախ Արմենիան»` 7,8%:

2017 թ. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է 58%-ով՝ մինչև $3.3 մլն
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 09:25

Արմինֆո. 2017 թ. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է 58%-ով (2016 թ. 34%-ի փոխարեն)՝ կազմելով 1.6 մլրդ դրամ կամ $3.3 մլն:

Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրական պրեմիաների աճը շարունակում է զգալիորեն զիջել հատուցումների աճին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018, 14:52

Արմինֆո.  Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաներիի աճը 2017-ին դանդաղել է`5,7% -ից մինչև 6,8%, իսկ ապահովագրական հատուցումների դինամիկայի 13.7% անկումը փոխարինվել է 30,4% աճով: 2018 թվականի հունվարի 1-ին ապահովագրական ընկերությունների պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 34,1 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`18,6 մլրդ դրամ (ըստ Ընկերությունների հաշվետվությունների, IFRS ստանդարտներով):

Հայաստանի Ֆինանսական հաշտարարը նշել է 2017 թ. լավագույն գործընկերներին
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 14:03

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Հայաստանի Ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներ են ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը և Յունիբանկը: Ինչպես  հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ֆինասական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, այդ ֆինանսական կազմակերպություններն աչքի են ընկել համագործակցության որակով և կողմերի հաշտեցման ճանապարհով լուծված գործերի թվով:

Պարտադիր բժշկական ապահովագրությունը բուժհաստատություններին թելադրում է արդար խաղի կանոններ
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 21:47

Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկեց պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը (ՊԲԱ), որի առաջին շահառուները դարձան պետական ծառայողները: Հատկանշական է, որ այդ պահից սկսած մինչև դեկտեմբերի 23-ը, այսինքն, ոչ լրիվ եռամսյակի ընթացքում, պետական ծառայողների սոցիալական փաթեթ ունեցող յուրաքանչյուր երրորդը հասցրեց օգտվել բժշկական ծառայություններից: Առաջին փուլում, հաշվի առնելով շահառուների կարգավիճակը, ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, պետական ​​միջոցների հաշվին: Նույնը կլինի նաև երկրորդ փուլում, երբ 2018 թվականի երկրորդ կեսից սոցիալական փաթեթը կներառի բնակչության առավել անապահով հատվածներին`612 հազար առավել անապահով քաղաքացիների: Եվ միայն մեկ տարի անց, այս երկու փուլերի դրական արդյունքների դեպքում, Հայաստանում կսկսի ամբողջությամբ գործել ՊԲԱ-ն: Իսկ դա նշանակում է, որ կընդգրկվեն նաև մնացած աշխատող քաղաքացիները: Պետծառայողների սոցփաթեթի ծրագիրը բաշխված է 6 ապահովագրական ընկերությունների միջև, շուկայական ընդգրկվածության, իրականացված հատուցումների և այլ չափանիշների հիման վրա: Ներկայիս իրավիճակն ու ՊԲԱ հեռանկարներն ավելի մանրամասնորեն է ներկայացնում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության բժշկական հատուցումների բաժնի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:

Ավտոապահովագրողների բյուրո. ԱՊՊԱ վկայագրի օն-լայն վճարումն արդեն հնարավոր է նաև թերմինալների միջոցով
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 14:14

Արմինֆո. ԱՊՊԱ վկայագրի օն-լայն վճարումն արդեն հնարավոր է նաև թերմինալների միջոցով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ավտոապահովագրողների բյուրոյից:

Հայաստանի ապահովագրական հատվածը 2017 թվականի 9 ամսում 31.3% ավելացրել է հարկերի վճարումները
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 10:14

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2017 -ի հունվար-սեպտեմբերին վճարել է 2,1 մլրդ դրամի կամ 4,4 մլն դոլարի հարկեր, տարեկան կտրվածքով աճը`31,3%: Այդ գումարից 1,9 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ և եկամտահարկ), ինչը 26,7% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում, 2017 թվականի 9 ամիսների արդյունքներով, ընդգրկվել են շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63