ՀՀ գյուղնախարարը պատրաստակություն է հայտնել քննարկել բելառուսական ներդրողների առաջարկած ներդրումային ծրագրերը
 Երկուշաբթի, 24 Հոկտեմբերի 2016, 18:32

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Գյուղատնտեսության նախարարությունը մարզպետարաններից գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նախագծի բիզնես ծրագրեր է սպասում
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2016, 17:07

Արմինֆո. Մինչև տարեվերջ Հայաստանի մարզային կառույցները պետք է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նախագծի գոնե մեկ բիզնես ծրագիր ներկայացնեն, որն այնուհետ պետք է ներկայացվի հավանական ներդրողներին: Այդ մասին «Արմպրոդէքսպո՚ մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

ՀՀ կառավարության ծրոգրով երկրի բիզնես-օմբուդսմենի ինտիտուտը նախատեսված է 2018 թվականին
 Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2016, 20:58

Արմինֆո. ՀՀ նոր կառավարությունն իր ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացնում ներդրումների խթանմանը և պաշտպանությանը: Այդ ծրագրի նախագծով մեկ տարվա ընթացքում նախատեսվում է պետական մարմինների և պետական մասնակցությամբ կառույցների օպտիմալացում, ինչպես նաև ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացում: 2017 թվականին նախատեսվում է ներդրումային հիմնադրամի ձևավորում, որը գործընկերություն կապահովի պետական և մասնավոր հատվածների միջև: Բացի այդ, նախատեսվում են քայլեր, որոնք 2017 թվականին Հայաստանի դիրքը Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցակցության Ինդեքսում (Global competititveness Index), ինչպես նաև Համաշխարհայիին բանկի Doing Business վարկանիշում կբարելավեն առնվազն 4 կետով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016, 19:35

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկել են գյուղատնետսության ոլորտում համագործակցության հարցեր
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016, 12:02

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ:

ԱՄՆ դեսպան. Հայաստանի տնտեսության զարգացման ապահովման համար հարկավոր է կենտրոնանալ գյուղատնտեսության ոլորտում առկա մեծ ներուժի վրա
 Երեթշաբթի, 9 Օգոստոսի 2016, 10:19

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև նորանշանակ փոխդեսպան պարոն Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի նորանշանակ տեղակալ տիկին Դեբորա Գրիսերը:

ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ստորագրվել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր
 Շաբաթ, 23 Հուլիսի 2016, 10:28

Արմինֆո. ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ստորագրվել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ-Խուրին:

ՏՄՊՊՀ հետազոտություն կանցկացնի ջերմոցային տնտեսության ոլորտում
 Հինգշաբթի, 26 Մայիսի 2016, 11:50

Արմինֆո. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և առևտրային խորհրդատու Իգոր Զինովևին: 

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է երկրի փոխադրումներ իրականացնող խոշորագույն ընկերության ԱԱՀ վճարների ժամկետը
 Ուրբաթ, 15 Ապրիլի 2016, 17:37

Արմինֆո. ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:

Գեոթիմ. Լեռնահումքային ոլորտի կանադական փորձը մեզ համար շատ կարևոր է
 Երկուշաբթի, 14 Մարտի 2016, 18:22

Արմինֆո. Լեռնահումքային ոլորտի Կանադայի փորձը շատջ կարևոր է Հայաստանի լեռնահումքային ձեռնարկությունների համար: Այս մասին այսօր հայ-կանադական բիզնես-ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:

Երբ Իրան-Հայաստան գազատարը դարձավ Գազպրոմի սեփականությունը, Հայաստանն անմիջապես կորցրեց արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու իր այլընտրանքային հնարավորությունը
 Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2016, 19:12

Արմինֆո. Հայաստանը հրաժարվեց արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու իր այլընտրանքային հնարավորությունից, երբ Իրան-Հայաստան գազատարն անհայտ պատճառներով դարձավ Գազպրոմի սեփականությունը: Տնտեսական լրագրողների ակումբի ևKondard Adenauer Stiftung ընկերության նախաձեռնությամբ Հայաստանի տնտեսության մարտահրավերների թեմայով կազմակերպված մամուլի ասուլիսում փետրվարի 17-ին նման կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

ՙՌոսսելխոզնադզորը՚ Հայաստանին է վերադարձրել ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկ
 Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2016, 20:30

Արմինֆո. ՙՌոսսելխոզնադզորն՚ արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս ցեցով վարակված 22 տոննա տոմատի մածուկի ներմուծումը, հայտնում է ՙՅասնո՚ ԼԳ-ն:

ՀՀ ԿԲ հերթական անգամ արագացրել է 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև 3.2-3.9%, 2016-ին 1.6-2.7% դանդաղումով
 Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2015, 20:50

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ արագացրել է Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, դեպի արագացման կողմը, նախորդ` 2.8-3.6%-ի փոխարեն սահմանելով 3.2-3.9%: Այդ կանխատսումը բերված է ՀՀ ԿԲ 2015 թվականի 4-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Երրորդ եռամսյակի ծրագրում ԿԲ կանխատեսւոմն արագացրեց` 1.6-2.6%-ից մինչև 2.8-3.6%, 2-րդ եռամսյակում` 0.4-2%-իդ մինչև 1.6-2.6%:

Փորձագետ. Ռուսաստանի հակաթուրքական էմբարգոն մեծացնում է հայկական բիզնեսի ներդրումային հնարավորությունները
 Երեթշաբթի, 1 Դեկտեմբերի 2015, 18:15

Արմինֆո. Թուրքիայից պտղաբանջարանոցային ապրանքների նկատամբ Ռուսաստանի էմբարգոն մեծացնում է հայկական բիզնեսի ներդրումային հնարավորությունները, արտադրության ծավալների և թուրքական ներմուծումը փոխարինելու առումով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտարարել է Հայաստանում խոշորագույն «Սպայկա» տրանսպորտային-լոգիստիկ ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, մեկնաբանելով դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման հեռանկարները:

Նախարար. ՌԴ թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2015, 17:51

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Սպայկա՚ ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել դեպի Ռուսաստան տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է ելակի աճեցման ջերմոցի կառուցումը
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2015, 16:20

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ին ժամանակակից էներգախնայող ջերմոցային տնտեսության կառուցման համար:

Սերգո Կարապետյան. Գյուղատնտեսությունն արձանագրել է 12% տնտեսական աճ
 Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2015, 19:03

Արմինֆո. 2015 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն արձանագրել է 12% տնտեսական աճ: Այս մասին 2016 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նշելով, որ տնտեսական աճն արձանագրվել է երկրի բոլոր մարզերում և գյուղատնտեսական բոլոր հատվածներում:

«Սպայկա» ընկերությունը մինչև տարեվերջ կեեռապատկի գյուղատնտեսական ապրանքների արտահանումը
 Շաբաթ, 7 Նոյեմբերի 2015, 19:39

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն «Սպայկա» տրանսպորտային ընկերությունը, որն զբաղվում է նաև մթերումներով և պահածոյացված գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ, մտադիր է մինչև տարեվերջ կեեռապատկի գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, հասցնելով այն 32 հազար տոննայի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Սպայկա» ՍՊԸ նախագծերի բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել Հայաստանի ներդրումային նախագծերը
 Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2015, 19:08

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր քաղաքականության կարորագույն ուղղությունն է համարում ներդրումային նախագծերի ակտիվ ֆինանսավորումը Հայաստանում: Այս մասին Երևանում լրագրողներին հայտարարել է Բանկի նախագահի-Վարչության նախագահի տեղակալ Միխայիլ Օսեևսկին: «Մենք ճիշտ ենք համարում այն քաղաքականությունը, որն իրականացրել ենք վերջին տարիներին, աջակցելով Հայաստանում հիմնական կապիտալի ներդրումներին: Դա առանցքային է հայկական բիզնեսի մրցունակության զարգացման հարցում»,-ընդգծել է նա: Նրա խոսքով, խոսքը գնում է բիզնեսի այն հատվածների մասին, որոնք կողմնորոշված են դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ: Կարևորագույնների շարքում նա նշել է պատրաստի սնդի արտադրությունը: «Վերջին տարիներին մենք ակտիվ ենք Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման ոլորտում: Հաշվի առնելով այն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանը մտցրել է ներմուծվող սննդամթերքի վրա, այդ նիշան բաց է, իսկ պրոդուկտներն ու ապրանքները` պահանջված»,-նշել է նա:

ԿԲ վերանայել է 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումը` դեպի 1.6-2.6% արագացման կողմը
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2015, 21:11

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարագանա կազմելով 1.6-2.6%, նախկինում կանխատեսված` 0.4-2.8% փոխարեն: 2016-ին տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն` 1.4-2.8% սահմաններում, իսկ 2017-ին կհասնեն 3.4-5%-ի, ինչը պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերով` արտաքին կողմնորոշում ունեցող հատվածում, ինչպես նաև արտաքին տնտեսական միջավայրի փուլային բարելավումով: Ընդ որում, հաշվի առնելով տնտեսական աճի դանդաղումը Հայաստանի գործընկեր-պետություններում, անորոշությունների խորացումը, օտարերկրյա ներդրումների հոսքերի կրճատումը, ինչպես նաև երկրում տնտեսական ցածր ակտիվույթունը, երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական աճը վերանայվել էր դանդաղման կողմը, մինչև 4-5%: Համեմատության համար նշենք, որ 2014-ին ԿԲ մի քանի անգամ վերանայեց իր կանխատեսումները, ընդ որում դանդաղման կողմը` 4.1-4.8%-ից մինչև 3.2-3.5%: Նորացված տվյալները բերված է ՀՀ ԿԲ 2015 թվականի 2-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ի դեպ, վերանայվել է նաև արտահանման-ներմուծման դինամիկան: Մասնավորապես, արտահանման գծով ակնկալվում է 7-9% աճ, իսկ ներմուծման աճը կարող է կազմել 4-6%:



Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75