2021 թվականին Հայաստանը կրճատել է պղնձի, ցինկի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը  
 Երկուշաբթի, 4 Ապրիլի 2022, 14:16

Արմինֆո.2021 թվականից ի վեր պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 15,7 տոկոսով ՝ մինչեւ 429,5 հազար տոննա (2020 թվականի 9,3 տոկոս անկման դիմաց): Սակայն արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումն ավելացել է 27,3% - ով ես կազմել 769,2 մլն դոլար: Այդ մասին վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները:

Հայաստանի դեղագործական ոլորտն առաջարկում է ներուժ ՕՈՒՆ-ների համար. IFC-ի հաշվետվություն
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022, 21:23

Արմինֆո. Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համավարակի մարտահրավերները, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր հաշվետվությունը, որն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ, պարզաբանում է, որ Հայաստանի դեղագործական ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ-ներ) կարող են կատալիզատորի դեր կատարել տնտեսությունը խթանելու հարցում՝ նպաստելով առողջապահության համակարգի դիմացկունությանը և հասանելիությանը:

Փորձագետ. Այս փուլում Հայաստանում հացահատիկի դեֆիցիտին առնչվող ռիսկեր չկան
 Հինգշաբթի, 17 Մարտի 2022, 16:34

Արմինֆո.Այս փուլում Հայաստանում հացահատիկի դեֆիցիտն առնչվող ռիսկեր չկան։ Այդ մասին հայտարարել է պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
 Հինգշաբթի, 17 Մարտի 2022, 12:11

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գիծ է տրամադրել Հայաստանի խոշորագույն ձկնարտադրող ձեռնարկություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարը 130 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 36 ամիս։ Բանկի կողմից տրամադրված միջոցները թույլ կտան ընկերությանը ավելացնել արտադրական հզորությունները և ձկնամթերքի տեսականին։

Փորձագետ. Հայաստանը վերածնում է տեքստիլ արտադրության ավանդույթները  
 Չորեքշաբթի, 16 Մարտի 2022, 19:16

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը  Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է Տավուշի մարզի «Տեքսուորլդ» և «Տավուշ տեքստիլ» ընկերություններ։

Հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է տարեկան 19,2 տոկոսով  
 Երկուշաբթի, 7 Մարտի 2022, 18:28

Արմինֆո.2021 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 885.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը մեկ տարի վաղեմության ցուցանիշից ավելի է 19,2%-ով (նախորդ տարվա 2,2% աճի դիմաց):

Մհեր Գրիգորյանն ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ քննարկել է համատեղ արտադրություններ ստեղծելու հնարավորությունը
 Հինգշաբթի, 3 Մարտի 2022, 19:48

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը Հայաստանի համար:

"Մենք կկորցնենք տեղական արտադրությունը". փորձագետը՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացման հետեւանքների մասին
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022, 13:48

Արմինֆո.: Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում անխուսափելի է տնտեսական էքսպանսիան ոչ միայն Հայաստանի գյուղատնտեսության, այլեւ արդյունաբերության ոլորտներում։ Նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ փետրվարի 16-ին "Արդյոք Հայաստանին սպառնում է աջարիզացում" թեմայով հեռուստակամուրջի ժամանակ  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։

Էկոնոմիկայի նախարարություն. Հայաստանից պտուղբանջարեղենի արտահանումը գերազանցել է 2019 եւ 2020 թվականների ծավալները
 Երեթշաբթի, 15 Փետրվարի 2022, 14:44

Արմինֆո. 2021 թվականին գյուղատնտեսության ոլորտը գրանցել է 1,1 տոկոս անկում (2020թ. 1,4 տոկոս աճի փոխարեն), ինչը, հիմնականում, պայմանավորված էր հացահատիկի արտադրության ծավալների նվազմամբ: Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի ամփոփիչ տվյալները:

Վիճակագրություն. Հայկական ԱԷԿ-ը 2021 թվականին 27,5 տոկոսով կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, արևային կայանները 4.2 անգամ ավելացրել են արտադրության ծավալները
 Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022, 19:39

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2021թ.հունվար - դեկտեմբերին կազմել է 7 674.9 մլն կՎտ/ժամ՝ մեկ տարվա ընթացքում կրճատվելով 0,6 տոկոսով (մեկ տարի առաջ 1,2 տոկոս աճի դիմաց): Սակայն միայն դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 20,6 տոկոսով ՝ մինչեւ 826,5 մլն կՎտ/ժամ:

Վահան Քերոբյան. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներով Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում
 Ուրբաթ, 4 Փետրվարի 2022, 12:06

Արմինֆո. Իտալական մի շարք ընկերություններ շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանի գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

"Ջերմուկ գրուպ" ՓԲԸ-ն և "Ռոյալ գլաս գրուպ" ՍՊԸ-ն հարկային արտոնություն են ստացել կառավարությունից
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022, 14:30

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Կառավարությունը վերանայել է ագրոոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր
 Հինգշաբթի, 27 Հունվարի 2022, 16:08

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում,

Տնտեսագետ. Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին 20 տարում խիստ դեգրադացվել է
 Շաբաթ, 22 Հունվարի 2022, 15:59

Արմինֆո.Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին 20 տարիների ընթացքում լրջորեն դեգրադացվել է։ Առաջին ալիքի եթերում այդպիսի կարծիք է հայտնել "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը։

Հայաստանը հերթական անգամ երկարաձգել է մետաղի ջարդոնի արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 20 Հունվարի 2022, 14:14

Արմինֆո.Հայաստանը երկրորդ անգամ կես տարով երկարաձգում է մետաղի ջարդոնի արտահանման արգելքը։ Համապատասխան որոշում է կայացվել հունվարի 20-ին կառավարության նիստում։

Փորձագետ. Հայաստանում էներգակիրների գների աճը իշխանության սխալ, չկշռադատված որոշումների հետեւանք է
 Չորեքշաբթի, 19 Հունվարի 2022, 12:26

Արմինֆո.Բաժանորդների կողմից սպառվող գազի սպասվող հերթական թանկացումը պայմանավորված է ոչ միայն գազի կալորիականությունը պայմանագրով նախատեսված նորմային համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։

ԵԱԶԲ-ի վերլուծաբանները ներկայացրել են այս տարի առաջին մակրոտնտեսական ամփոփագիրը. տնտեսական ակտիվությունը Հայաստանում ավելացել է 5,2 տոկոսով
 Երկուշաբթի, 17 Հունվարի 2022, 14:24

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները ներկայացրել են այս տարվա առաջին մակրոտնտեսական ամփոփագիրը: Ըստ ԵԱԶԲ - ի, տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով աճել է 5,2 տոկոսով։ Նոյեմբերին աճը արագացել է մինչեւ 13,2% գ/գ (3,8% հոկտեմբերին): Դրան նպաստել է ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դինամիկայի ուժեղացումը, դրական հետագծի պահպանումը շինարարության և առևտրի ոլորտներում։

Կնքվել է գաղտնի գազային համաձայնագիր. Տնտեսագետը հայտարարում է սոցիալական ճգնաժամի խորացման անխուսափելիության մասին՝ գազի թանկացման պատճառով    
 Ուրբաթ, 14 Հունվարի 2022, 13:10

Արմինֆո.  Նոր՝ գաղտնի համաձայնագիր է կնքվել․ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ավելացնել բարձրտեխնոլոգիական արդյունաբերության մասնաբաժինը արտահանման կառուցվածքում
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021, 17:08

Արմինֆո.Հայաստանի արտահանման կառուցվածքն անմխիթար վիճակում է: Դեկտեմբերի 29-ին Էկոնոմիկայի նախարարության թելեգրամյան ալիքով  հեռարձակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը:

Վահան Քերոբյանը ներկայացրել է կառավարության 1-ին փոփոխված հակաճգնաժամային պետական ծրագրի մանրամասները
 Հինգշաբթի, 30 Դեկտեմբերի 2021, 13:00

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրերը վերածել զարգացման ծրագրերի։ Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության թելեգրամյան ալիքին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Վահան Քերոբյանը։



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68