Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2021թ. 7 ամիսներին աճել է 5,2%-ով
 Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021, 16:03

Արմինֆո. Հայաստանում 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 5,2 տոկոսով (մեկ տարի առաջվա 5,7 տոկոս անկման դիմաց)՝ ուղեկցվելով արտահանման եւ ներմուծման արագացված աճով: Ս. թ. հուլիսին  2020 թ. հուլիսի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 5,8% - ով (նախորդ տարվա 10,2% - ով անկման դիմաց), ընդ որում, միայն 2021 թ. հուլիսին աճը դանդաղեցնելով մինչև 7,4% ՝ հունիսյան 12% - ից, ինչը դիտվել է նաև 2020թ. հուլիսին. մինչև 9,4% ՝ հունիսյան 14,8% - ից:

Նախարար. Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում նաև առաջատար տեխնոլոգիական առումով
 Երեթշաբթի, 24 Օգոստոսի 2021, 16:03

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝  նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Տնտեսությունը պետք է լինի տնտեսող. Փաշինյանը ջրային ռեսուրսների նկատմամբ խնայողական վերաբերմունքի կոչ է արել
 Երեթշաբթի, 24 Օգոստոսի 2021, 14:23

Արմինֆո. Հայաստանի ոռոգման գործող համակարգը ջրային ռեսուրսների կորուստների համակարգ է: Այդ մասին օգոստոսի 24 – ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը ներկայացնելիս:

Միխայիլ Միշուստին. համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021, 13:25

Արմինֆո. Համավարակի շրջանը ցույց է տվել, որ ԵԱՏՄ-ն ունակ է օպերատիվ և ճկուն հարմարվել տարբեր մարտահրավերներին ու փոփոխություններին։ Այդ մասին օգոստոսի 20-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Փաշինյան. Հայաստանն ակնկալում է շարունակական կառուցողական աշխատանքը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների շահերը գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցում
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021, 12:40

Արմինֆո. Աշխատանքային այցով  Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։

Հայաստանում արագորեն աճում են գյուղատնտեսական հողերի վաճառքի եւ վարձակալության գործարքները
 Երեթշաբթի, 17 Օգոստոսի 2021, 18:06

Արմինֆո.Հայաստանի մարզերում 2021թ. առաջին կիսամյակում կատարվել է անշարժ գույքին առնչվող 63 173 գործարք' տարեկան 29,2 տոկոս աճով: Ընդ որում, ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, մարզերում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվն ավելացել է 24,2%-ով' հասնելով 17 387 - ի, իսկ վարձակալությունները' 6,6% - ով' հասնելով 2 824-ի:

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ.  Զբոսաշրջության ապահովագրության աշխուժացումը հաստատվում է կնքվող պայմանագրերի զգալի աճով
 Երկուշաբթի, 16 Օգոստոսի 2021, 17:18

Արմինֆո. 2021թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ապահովագրողների ապահովագրավճարների պորտֆելներում կորպորատիվ բաղադրիչը շարունակում է գերակշռել մանրածախին' 57% (15.1 մլրդ դրամ) եւ 43% (11.4 մլրդ դրամ)' գրեթե կրկնելով մեկ տարվա վաղեմության ցուցանիշները, համապատասխանաբար, 56.2% եւ 43.8%: Ըստ ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի, երկու ցուցանիշների բացարձակ մեծությունների տարեկան դինամիկան  7,4-8,5% անկումից հասել է 10,9-7,6% աճի:

Հայաստանում ագրոապահովագրության շահառուների թիվը գերազանցել է ողջ 2020 թվականի ցուցանիշը
 Ուրբաթ, 13 Օգոստոսի 2021, 17:58

Արմինֆո.Հայաստանում ագրոապահովագրության պետական ծրագրի շահառուների թիվը, վերջին տվյալներով, հասել է 4 300-ի, մինչդեռ ողջ 2020 թվականին գյուղացիների եւ ապահովագրական ընկերությունների միջեւ կնքվել է ընդամենը 1500 պայմանագիր: Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իրա Փանոսյանը։

Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2021 թվականի առաջին կիսամյակում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13,2 տոկոսով կամ 100,7 մլրդ դրամով. ընթացիկ ծախսերն ավելացել են 9,6 տոկոսով
 Ուրբաթ, 13 Օգոստոսի 2021, 17:55

Արմինֆո. Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2021 թվականի առաջին կիսամյակում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13,2 տոկոսով կամ 100,7 մլրդ դրամով: Այդ մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները։

Երկրորդ եռամսյակում շահույթի վնասը հաղթահարելու ապահովագրական հատվածի փորձը հաջողությամբ է պսակվել
 Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2021, 10:59

Արմինֆո. 2021թ. երկրորդ եռամսյակում շահույթի վնասը հաղթահարելու Հայաստանի ապահովագրական հատվածի փորձը հաջողությամբ է պսակվել, սակայն ստացված 94 մլն դրամ գումարը (189 հազար դոլար) բավարար չէր կիսամյակային վնասը զրոյացնելու համար:  ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի տվյալներով, ս. թ. առաջին կիսամյակում 6 ԱԸ-ների ընդհանուր վնասը կազմել է 130.6 մլն դրամ (ավելի քան 263.4 հազ.դոլար)' տարեկան 2 անգամ անկմամբ (դրական մակարդակից), եռամսյակային 2,5 անգամ աճով (դրական մակարդակի ելքով):

Կառավարությունում քննարկվել են պետության աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը  
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021, 18:13

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:

Մարզերում պահպանվում է գյուղատնտեսական հողերի վաճառքի բարձր ակտիվությունը
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021, 17:11

Արմինֆո.Հայաստանի մարզերում 2021թ. հունիսին կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 3 407 գործարք, ինչը կազմում է հաշվետու ամսում հանրապետությունում իրականացված նմանատիպ գործարքների ընդհանուր թվի 64,4% - ը: Տարեկան կտրվածքով մարզային անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն աճել են 13,1 տոկոսով, իսկ միայն հունիսին՝ 7,8 տոկոսով:

Էկոնոմիկայի նախարարությունը հայեցակարգ կմշակի գերնորմատիվային հողատարածքների ոռոգման համար  
 Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021, 12:39

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին կազմակերպել էր քննարկում՝ նվիրված գերնորմատիվային հողատարածքների քարտեզագրմանն, ինչպես նաև ջրախնայողության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։

Ուժեղ հիփոթեքը նպաստում է բանկային համակարգի վարկային ակտիվությանը  
 Շաբաթ, 10 Հուլիսի 2021, 11:13

Արմինֆո. Հիփոթեքային պորտֆելի տարեկան 37,2%, մինչեւ 544.2 մլրդ դրամ ($1.05 մլրդ) բարձր աճը մինչեւ 2021թ. հունիս  աջակցել է Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի 6,4% աճին' 3.6 տրիլիոն դրամի ($6.9 մլրդ) բացարձակ արժեքի գերազանցմամբ: Հիփոթեքի աճը բարձրացրել է դրա մասնաբաժինը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում անցյալ տարվա 11,7% - ից մինչեւ ներկայիս 15,1%: Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

Հայաստանը 2 անգամ ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը  
 Ուրբաթ, 9 Հուլիսի 2021, 14:38

Արմինֆո. Հայաստանին արդեն հաջողվել է արտահանել 105 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք, ինչը 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Մասնավորապես, նա նշել է, որ արտահանված ագրոարտադրանքի ընդհանուր ծավալից 44 հազար տոննան բաժին է ընկնում պտուղներին ու հատապտուղներին, 61 հազար տոննան՝ բանջարեղենային մշակաբույսերին։

ԵԱԶԲ-ն 2021 թվականին բանկի մասնակից պետությունների համախառն ՀՆԱ-ի 4 տոկոս աճ է կանխատեսում  
 Հինգշաբթի, 8 Հուլիսի 2021, 18:55

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2021 թվականին կանխատեսում է բանկի մասնակից պետությունների համախառն ՀՆԱ - ի 4 տոկոս աճ: 2021 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ բանկի վերլուծաբանները կարծում են, որ ԵԱԶԲ-ի գործառնությունների տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը սրընթաց վերականգնվել է ընթացիկ տարվա առաջին կեսին: Բանկի մասնակից պետությունների համախառն ՀՆԱ-ն արդեն երկրորդ եռամսյակի արդյունքներով, ԵԱԶԲ-ի գնահատմամբ, Ռուսաստանում եւ Ղազախստանում հասել է նախահամավարակային ծավալի:

ԵԱԶԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4,2 տոկոս աճ եւ մատնանշում է տնտեսության չափազանց աստիճանական շարժը դեպի իր ներուժի մակարդակ  
 Չորեքշաբթի, 7 Հուլիսի 2021, 21:52

Արմինֆո. ԵԱԶԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4,2 տոկոս աճ 2021 թվականին: Այդ մասին ասվում է "Մակրոտնտեսական ամփոփագրում: Գնաճի վերադարձ: Արդյո՞ք երկար ժամանակով, եւ արդյո՞ք պետք է վախենալ", որը  պատրաստել է Եվրասիական զարգացման բանկը:

Հայաստանը 2 անգամ ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը  
 Ուրբաթ, 25 Հունիսի 2021, 10:24

Արմինֆո. Հայաստանն այս պահի դրությամբ արտահանել է 86 հազար տոննա թարմ գյուղատնտեսական արտադրանք, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Հայաստանն առավել կանխատեսելի հարկային միջավայր է ձևավորում  կառուցապատողի համար  
 Ուրբաթ, 4 Հունիսի 2021, 14:16

Արմինֆո.Հայաստանը փոխում է անշարժ գույքի օտարման ժամանակ հարկման կանոնները: ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան փոփոխությունները խորհրդարանի կողմից երկրորդ եւ եզրափակիչ ընթերցմամբ հավանության են արժանացել հունիսի 4-ին:

Վահան Քերոբյանը Հայաստանի կառավարության պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտության դեպքում սուբսիդավորելու Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիահաղորդակցությունը
 Չորեքշաբթի, 2 Հունիսի 2021, 15:13

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84