Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2011 16:56
ՀՀ ԿԲ նախագահ. ործունեության սկզբից ի վեր Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակ է ներկայացվել ավելի քան 1600 բողոք
ԱրմԻնֆո. Իր գործունեության սկզբից ի վեր, Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է ավելի քան 1600 բողոք: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՙՖինանսական հաշտարարի ինստիտուտ. հասարակությայան վստահության ամրապնդում և ֆինանսական միջնորդության դերի բարձրացում՚ թեմայով երկրորդ կոնֆերանսի բացման ժամանակ, որը կընթանա մինչև հոկտեմբերի 29-ը:
Բողոք-հայտերի մշտական աճը և ֆինանսական կազմակերպությունների հետ շարունակվող ամրապնդումը, նրա խոսքերով, վկայում են այդ կառոիցվածքի կենսունակության և արդյունավետության մասին: Ընդ որում, հաճախորդ-սպառողներին 2011 թվականի երրորդ եռամսյակում վճարված փոխհատուցումների գումարները կազմել են 89 մլն.դրամ:
Ա Ջավադյանը նաև նշել է, որ Ռեգուլյատորի կողմից ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ներդրման որոշումը թելադրված է եղել ֆինանսական շուկայի կայունությունն ապահովելու անհրժեշտությունով, և Կենտրոնական բանկը մշտապես միջոցառումներ է անցկացնում, որոնք ուղղված են կառույցի զարգացմանը և նրա գործունեության վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը:
ՙԿարևոր է նշել այն փաստը, որ Հայաստանն ռաջինն էր ԱՊՀ երկրների շարքում, որտեղ հիմնվեց ֆինանսական հշտարարի ինստիտուտը, և ես վստահ եմ, որ մեր փորձը կարող է հաջողությմբ կիրառվել ԱՊՀ ցանկացած երկրում՚,-ընդգծել է ԿԲ ղելավարը:
Հայաստանի Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանն իր հերթին նշել է, Հայաստանում ֆինանսկան միջնորդության դերի բարձրացման համար անհրաժեշտ է, առաջին հերթին, իրազեկվծ սպոռող, և կառույցը պարբերաբար անց է կացնում ծրագրեր, որոնք ուղղվախ են հճախորդների ֆինանսկան կրթության բարձրացմանը: