Երեթշաբթի, 24 Հունվարի 2012 17:47
ՀՀ Ֆինհաշտարար. բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը ցածր է
ԱրմԻնֆո. Հայստանի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը բացականին ցածր է: Այսօր Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության եռամյակին նվիրված միջոցառման ժամանակ նման կարծիք է արտահայտել Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նա ցավով նշել է, որ հաճախորդի կողմից հաշտարարի գրասենյակին ուղղված բողոքները միշտ չէ, որ լինում են հիմնավորված, ինչը խոսում է սեփական իրավունքների, ինչպես նաև պայմանագրի բովանդակության վերաբերյալ համապատասխան գիտելիքների բացակայության մասին:
Ըստ Սարգսյանի, ֆինանսական հաշտարարի գրասենյակը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, որոնք ուղղված են ֆինանսական ծառայությունների սպառողների գիտելիքների բարձրացմանը: Դրանց թվում է Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների միջև անցկացվող մրցույթը, հաշտարարի հետ լավագույն գործընկերոջը բացահայտելու նպատակով, որի հաղթողներն են դարձել ACBA-Credit Agriole Bankը և HSBC Բանկ Հայաստանը, ինչպես նաև Կասկադ Ինշուրանս և Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունները:
Նշված ծրագրի շրջանակներում անց կացվել նաև լավագույն ուսանողական աշխատանքի, ինչպես նաև դպրոցականների համար` ՙՖինանսներ և ծառայություններ՚ թեմայով շարադրության մրցույթ:
Փ .Սարգսյանը նաև նշել է, որ երեք տարիներին բնակչության վստահությունը ֆինանսական հաշտարարի նկատմամբ բարձրացել է, ինչի մասին է վկայում ոչ միայն բողոքների թվի ավելացումը, այլ նաև Կենտրոնական բանկի հարցումները, կապված ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության գնահատման հետ: Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը տեղյակ է, որ երկրում գործում է ֆինանսական հաշտարարի գրասենյակը:
Նշենք, որ Ֆինանսական հաշտարարի ծառայությունը Հայաստանում գործում է 2009 թվականից, որը տրամադրվում է անվճար և վճարվում իրենց, ֆինանսական կազմակերպություների կողմից: