Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2012 13:32
Երևանում բնակարանների գները 2012 թ. I կիսամյակում նվազել են 1,7%-ով`մարզերում 1,3% աճի պայմաններում
ԱրմԻնֆո: Հայաստանում բնակարանների միջին շուկայական արժեքը 2012 թ. I կիսամյակում նվազել են 0,5%-ով`տարեկան կտրվածքով (2012 թ. I կիսամյակ` 2011 թ. I կիսամյակի համեմատ) 0,2% աճի պայմաններում`հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 172.8 հազար դրամ /1 քմ: Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալները, բազմահարկ շենքերի բնակարանները հաշվետու շրջանում էժանացել են միջինը 0,2%-ով, իսկ տարեկան կտրածքով`թանկացել 0,6%-ով, մինչև 166.9 հազար դրամ/1քմ, իսկ մասնավոր տներն էժանացել են 0,8%-ով (տարեկան անկումը` 0,2%), մինչև միջինը 178.7 գազար դրամ/քմ:
Երևանում բազմաբնակարան շենքերում մեկ քմ գինը 2012 թ. I-ին կիսամյակւոմ նվազել է 1,7%-ով (տարեկան կտրվածքով` 2,1%-ով), մինչև միջինը 252.6 հազար դրամ/քմ, իսկ մարզերում բարձրացել է 1,3%-ով (3,1% տարեկան աճ), մինչև 81.1 հազար դրամ /քմ: Միաժամանակ մասնավոր տների գնեհո Երևանում հաշվետու շրջանում նվազել է 0,7%-ով (1,1% տարեկան անկում), մինչև 271.6 հազար դրամ /1քմ, իսկ մարզերում` 1%-ով (0,7% տարեկան աճ), մինչև միջինը 85.8 հազար դրամ /1 քմ:
Անշարժ գույքի կադաստրի պետական կեմիտե տվյալներով, ամենաբարձր գներն արձանագրվել են մայրաքաղաքի կենտրոնական մասում, մասնավորապես`Կենտրոն համայնքում, որտեղ բազմաբնակարան շենքում մեկ քմ միջին գինը 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 405.3 հազար դրամ` I կիսամյակում նվազելով 7,5%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 8,8%-ով: Արաբկիր համայնքում մեկ քմ գինը կազմել է 336.4 հազար դրամ` I կիսամյակում 1% անկումով և 3,3% տարեկան անկումով: 222 հազար դրամից են սկսվում մեկ քմ գները Երևանի մնացած համայնքներում`բացառությամբ Նուբարաշենի, որտեղ մեկ քմ միջին գինը կազմում է 140.1 հազար դրամ` I կիսամյակում 2,6% և տարեկան 5,7% անկումով:
Մարզերում բնակարանների ամենաբարձր գինն արձանագրվել է առողջարանային Ծաղկաձոր քաղաքում`- 294.1 հազար դրամ /1 քմ, ընդ որում`այստեղ արձանագրվել է բնակարանի մեկ քմ գնի ամենամեծ աճ. I կիսամյակում` 37,6%, տարեկան կտրվածքով`61,6%: Երկրորդ տեղում Աբովյան քաղաքն է` 150.5 հազար դրան /1քմ (I կիսամյակում 6,4% , տարեկան կտրվածքով`5,7% աճ), իսկ երրորդ տեղում Վաղարշապատ քաղաքն է 150.4 հազար դրամ /1 քմ: ( I կիսամյակւոմ 7,1%, տարեկան կտրվածքով 2,5% աճ):
Մասնավոր տների ամենաբարձ գներ, ինչպես և բազմաբնակարան շենքերի դեպքում, արձանագրվել են Կենտրոն համայնքում`միջինը 460.1 հազար դրամ/1քմ և Արաբկիրում`մինչև 366.5 հազար դրամ/1քմ: Այնուհետև հաջորդում են Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքները, որտեղ մեկ քմ միջին գինը տատանվում է 222.6 հազար-276.4 հազար դրամի սահմաններում: Նուբարաշեն համայնքում արձանագրվել է մասնավոր տների ամենացածր գները`144.6 հազար դրամ: