Երեթշաբթի, 9 Հոկտեմբերի 2012 17:27
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2012 թվականին արձանագրվել է բողոքների 100% աճ
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2012 թվականին տարեկան կտրվածքով արձանագրվել է բողոքների 100% աճ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանը, ՙՖինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացման՚ թեմայով ամենամյա երրորդ կոնֆերանսի շրջանակներում, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 10-ը:
Նրա խսքերով, նախորդ տարի րասենյակը ստացել է 144 գրավոր բողոք, իսկ այս տարի, հոկտեմբերի 9-ի դրությամբ, քննարկված բողոքների թիվն արդեն անցել է 260-ից, որից 69.3%-ը լուծվել է հաճախորդի օգտին: Այս ցուցանիշը կաճի, քանի որ, ինչպես պարզաբանել է Փ.Սարգսյանը, ներկայումս գրասենյակը քննարկում է 63 գործ, որից 43%-ը կլուծվի հաշտեցման ճանապարհով:
ՙՎիճակագրությունը ցույց է տալիս բողոքների տարեկան աճը, բայց դա չի նշանակում, որ ֆինանսական հաստատությունները վատ են աշխատում, հակառակը, դա խոսում է այն մասին, որ ֆինանսական համակարգը զարգանում է, որ բարձրանում է ֆիյնանսական միջնորդության մակարդակը, եւ ավելի շատ մարդիկ են օգտվում ֆինանսական ծառայություններից, ու բնական է, որ ծանոթանալով ֆինհաշտարարի գործունեությանը, նրա ֆունկցիաներին ու խնդիրներին, մարդիկ, որոնք վեճերի մեջ են մտել ֆինանսական կազմակերպության հետ, գերադասում են այդ պրոբլեմը լուծել ֆինհաշտարարի միջոցով՚,-նշել է Փ.Սարգսյանը: Նա հավելել է, որ բողոքների աճին նպաստել է նաեւ ապահովագրական երկու գործիքների ներդրումը, մասնավորապես` ԱՊՊԱ-ն եւ բժշկական ապահովագրությունը, ինչն էլ իր հերթին ավելացրեց ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների թիվը, որոնք կազմում են բողոքների ընդհանուր թվի մոտ 70%-ը:
Այնուհետեւ նա ներկայացրել է գրասենյակի գործունեության արդյունքները: Այսպես, իր հիմնադրման օրից մինչ օրս փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 190 մլն դրամ ($ 465 հազ.), որից 26 մլն դրամը վճարվել է 2009 թվականին, 29.3 մլն դրամը` 2010 թվականին, 58.1 մլն դրամը` 2011 թվականին, եւ իսկ 2012 թվականի առաջին եռամսյակում արդեն վճարվել է 76.4 մլն դրամ:
Նշենք, որ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հիմնադիրն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Իր մասնագիտական գործունեությունը գրասենյակն սկսել է 2009-ի հունվարի 24-ից:
Ի դեպ, Ֆինանսական հաշտարարի ծառայությունն անվճար է, իսկ դրա դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպույթւոնները: