Հինգշաբթի, 24 Հունվարի 2013 20:27
Հայաստանի ֆինանսական հաշտարարը բարձր է գնահատում ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը
Արմինֆո. 2013 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Ֆինանսական Հաշտարարի գրաենյակի 4 տարիների գործունեությանը նվիված միջոցառում, որի շրջանակներում ամփոփվեցին գրասենյակի գործունեության արդյունքները և շնորհվեցին վկայագրեր 2012 թվականի ընթացքում լավագույնս համագործակցող կազմակերպություններին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
2012 թվականի արդյունքներով ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող: Այդ գնահատականի իսկությունն է վկայում ՙԼավագույնս համագործակցող Բանկ՚ Վկայականը, որը հանձնվեց ՎՏԲ Հայաստան բանկի ներկայացուցչին Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից:
ՙՄենք շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակին արդյունավետ համագործակցության շրջանակներում բարձր գնահատականի համար: Հայաստանի Ֆինանսական հաշտարարի վկայագրի ստանալու փաստը մենք գնահատում ենք որպես համատեղ օպերատիվ և աշխատանքի նկատմամաբ գրագետ մոտեցման արդյունք: Հույս ունենք, որ մեր հաջող համագործակցությունը կկրի շարունակական բնույթ ի շահ մեր ընդհանուր հետաքրքրությունների, ինչպես նաև համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք բերված ցուցանիշների հետագա ավելացման՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ԱՊՀ երկրների միջև առաջին Ֆինանսական հաշտարարի համակարգի գրասենյակը ստեղծվել և հիմնվել էՀայաստանում 2009 թվականի հունվարի 24-ին: Կառույցի գործունեությունը ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, իրենց պահանջների օպերատիվ, արդյունավետ և անվճար ուսումնասիրմանը և հանրապետույան ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահույան բարձրացմանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: