Արմինֆո. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտում բացվել «ապահովագրության» մասնագիտությամբ մագիստրատուրա: Համապատասխան մագիստրոսային ծրագիրը մշակվել է «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» բրոքերային ընկերության, ՀՌՀ և Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ համատեղ:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել 2015 թվականի մագիստրատուրայի ընդունելություն, ձևավորելով դեբյուտային խումբ, որը բաղկացած է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների 5 աշխատակիցներից: Սովողներն ընտրվել են մասնագիտական գիտելիքների, գործնական ունակությունների, ինչպես նաև մասնագիտական որակները բարձրացնել ձգտելու հիման վրա: Ապահովագրական ընկերությունների աշխատակիցների ուսման դիմաց կվճարեն իրենք` գործատուները: Մագիստրատուրա կարող են ընդունվել, բայց արդեն իրենց միջոցներով, ցանկացած մասնագիտությունների գծով բուհերի շրջանավարտներ, որոնք ունեն բակալավրի աստիճան: Մագիստրատուրայի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար մասնագետները, որոնք ունեն ապահովագրական գործի կազմակերպչի համբավ, բազմամյա փորձ, ինչպես նաև դասախոսական և գիտահետազոտական գործունեության փորձ: Մասնավորապես, մագիստրատուրայում դասախոսելու համար հրավիրված են ապահովագրական ընկերությունների, ՀՀ Կենտրոնական բանկի և «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» բրոքերային ընկերության մասնագետները:
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտությնա դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, մասնավորապես, նշել է, որ մագիստրիսի ծրագիրը նորամուծություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար, որի նախաձեռնողներն անձնական պատասխանատվություն են կրում դրա հաջողության համար: «Ես ուսանողներին կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ և լրջորեն վերաբերվեն ուսմանը և հույս ունեմ, որ կստանանք Մեգառեգուլյատորի և ապահովագրական ողջ հանրության աջակցությունը, որպեսզի այս ծրագիրը չկրի ձևական բնույթ ու չդառնա «գալոչկայի» համար ստեղծված հերթական նախագիծ, այլ լինի երկարաժամկետ ու հաջողված»,-նշել է Է.Սանդոյանը: