Չորեքշաբթի, 15 Հունիսի 2016 17:05
Ալինա Հովհաննիսյան

Բացվեց «ՀԿԵ՚ ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

Բացվեց «ՀԿԵ՚ ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

Արմինֆո. Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիաե ֆիրմային գնացքը: 

Այս տարվա առաջին գնացքով Վրաստանի առողջարաններ են մեկնել 65 ուղևոր: Հունիսի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ վաճառվել է «Արմենիաե ֆիրմային գնացքի մոտ 790 տոմս: Գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին:Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵե-ի կայքում՝ www.ukzhd.am: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: 
 
Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: 
 
Ինչպես նշում է «ՀԿԵե ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով, համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Անվտանգությունն ապահովում են Ոստիկանության աշխատակիցները: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: 
 
Գագիկ Մովսեսյանը նշում է, որ մայիսին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը հաստատել էր Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի «ֆիրմայինե կարգավիճակը և «Արմենիաե անվանումը:
 
2015  թվականին “Արմենիա”  ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 34 հազար՝ 2008 թվականի հետ համեմատ աճելով 395%-ով: 2008 թվականին փոխադրվել էր 8,6 հազար ուղևոր:   
 
«ՀԿԵե ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: