Արմինֆո. Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, թոխըմբռնման հուշագրով «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը ֆինանսավորում կտրամադրի միաժամանակ ՀՖՀՀ և Ժան Մուլեն 3 համալսարաններում ուսանող այն ասպիրանտին, որը հետազոտություններ է իրականացնում բանկային և ֆինանսական իրավունքի ոլորտում:
Ըստ աղբյուրի, հուշագրի ստորագրումը և ֆինանսական և բանկային իրավունքի առաջին ասպիրանտուրայի ստեղծումը խոշոր ներդրում է ՀՀ ֆինանսական և բանկային համակարգի ապագայում: Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում ֆինանսական և բանկային ոլորտում զարգացնելու ՀՀ գիտական ներուժը և հետագայում Հայաստանում ներդնելու միջազգային լավագույն փորձը: Հուշագրի ստորագրումը ՀՀ ԿԲ-ի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գործակցության կարևոր նվաճումն է, ասված է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |