Արմինֆո. Ընթացիկ տարում Հայստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10%, կազմելով $ 450 մլն: Այս մասին ռուս-հայկական միջկառավարական տնտեսական համագործակցության 17-րդ նիստում, որը կայացել է Սանկտ Պետերբուրգում, հայտարարել է հանձնաժողովի ռուսական համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նրա խոսքով, Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն աճել է մի քանի անգամ, հատելով $ 125 մլն.-ի ցուցանիշը: «Ակնհայտ է, որ, չնայած արտաքին-տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին, Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը», - ասել է Մաքսիմ Սոկոլովը: Նա հավելել է, որ միջկառավարական հանձնաժողովի այսօրվա օրակարգը ներառում է հարցերի լայն շարք, կապված համագործակցության խորացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և հումանիտար ոլորտը: Նախարարը նշել է, որ նախորդ նիստում ընդգրկված հարցերի մեծ մասը (մոտ 60 հարց) կատարվել է: Մասնավորապես, ձեռք են բերվել ռուսական գազի գնի իջեցման, Հայաստանին առանց մաքսային ձևակերպման նավթամթերքով ապահովելու մասին համաձայնությունները, ինչպես նաև Վերին Լարսի անցակետով հատուկ անցման կազմակերպումը: Անցկացվել է նաև միջտարածաշրջանային համագործակցության 4-րդ համաժողովը, հիշեցրել է Մ.Սոկոլովը:
![]() | 4.80 | 0.07 |
![]() | 388.86 | -0.39 |
![]() | 430.74 | -8.65 |
![]() | 511.04 | -5.18 |
![]() | 278.02 | -2.50 |
![]() | 26.20 | -0.69 |
![]() | 53.95 | 0.17 |
![]() | 459.37 | -11.93 |