Արմինֆո. Նախօրեին Երևանում իր աշխատանքներն ավարտեց Ինտերնետ կառավարման հայկական ֆորումը (ArmIGF): Այն թվով երկրորդ համաժողովն էր, որը կազմակերպել էին`ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, Ինտերնետ կառավարման խորհուրդը (IFC) և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը (ISOC AM):
Ֆորումի մասնակիցները - բազմաթիվ ՏՏ ընկերությունների, ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետները և օտարերկրյա հյուրերը – քննարկեցին ակտուալ թեմաներ, կապված կիբեր և տեղեկատվական անվտանգության հարցերի, ցանցերում վերահսկողության մեխանիզմների հետ, ինչպես նաև պետության և ինտերնետային հանրության միջև համագործակցութւյան հարցեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթկցի հետ զրույցում նշեց IGC քարտուղար Գրիգոր Սահյանը, այսօր ինտերնետի զարգացման տեմպերն այնքան բարձր են, որ դրանց հետևից չի հասցնում ոչ կառավարության բյուրոկրատական մեքենան, և ոչ էլ օրենսդրությունը: Ինտերնետը վերահսկելու փորձերը, որպես կանոն, անօգուտ են լինում անգամ, այսպես կոչված, ուղղահայաց կառավարման պայմաններում, մարդիկ շրջանցում են ցանկացած սահմանափակում: Ըստ մասնագետի, ինտերնետի կառավարման հարցում Հայաստանն ընտրել է դեմոկրատական, հորիզոնական մոդելը, որը խառը մոդել է`մասնավոր հատվածի, հասարակական և ակադեմիական կառույցների ներգրավումով: Ըստ Սահյանի, Ինտերնետ կառավարման համաժողովը հանդիսանում է այդ աշխատանքի գործիքներից մեկը: Ինքը, ինտերնետ կառավարման միջգերատեսչական Խորհուրդը, որը կառավարության կողմից ձևավորվել է 2014 թվականի օգոստոսին, մշակել է գործողությունների պլան, որը ներառում է մի շարք խնդիրների լուծում, կապված վիրտուալ տարածությունում երեխաների պաշտպանության հետ, պաշտպանություն ddos հարձակոմներից, ինչպես նաև կապված օնլայն կազինոների գործունեության հետ:
«Խորհրդի կողմից մշակված և հաստատված ինտերնետի կառավարման սկզբունքները բավական պրոգրեսիվ են ու հավասարակշռված, բայց դեռ պարզ չէ, թե ինչ հաջողությամբ դրանք կկիրառվեն: Կարևոր է, որ մոդելի հիմքում վերցվել է «ցանցի չեզոքության» մոդելը, այսինքն, ցանցը չեզոք է իր միջոցով փոխանցող ամեն ինչի նկատմամբ»,-նշեց մասնագետը, ընդգծելով, որ հենց այդ բազային սկզբունքով է իր աշխատանքում ղեկավարվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, որոնք չեն ստորագրել կամ իրենց ստորագրությունները ետ են կանչել 2006 թվականին Բուդապեշտում ընդունված կիբերհանցագործությունների դեմ պայքարի Կովենցիայից, գործում են այլ կանոններ, որոնց համաձայն`վերահսկելու և հաճախորդի հանդեպ պատասխանատվություն կրելու համար գործընթացին ներգրավվում է ցանցի օպերատորը: Ըստ Սահինյանի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանն ուժեղ ինտեգրված են, այդ թվում նաև իրավական առումով, բայց այս ոլորտում կարող են լինել տարբեր մոտեցումներ, իսկ Ինտերնետի կառավարման Խորհուրդը կարող էր խորհրդատվական օգնությունը տրամադրել առաջացած հակասությունների դեպքում:
Անդրադառնալով կիբեր և տեղեկատվական անվտանգության թեմային, փորձագետն ընդգծեց բազմաթիվ պրոբլեմների առկայությունը: «Սա շատ բարդ թեմա է, դրա համար էլ քննարկեցինք համաժողովում: Տեղեկատվական անվտանգությունը դա և ցանցի անխափան աշխատանքն է, և թե վերահսկողությունը բովանդակության նկատմամբ: Կիբերանվտանգությունը դա ցանցի աշխատանքն ապահովելն է, առանց բովանդակության վերահսկման: Հայաստանն ունի անվտանգության հայեցակարգ, որը ենթադրում է վերահսկողության առկայություն: Այն մշակվել է անվտանգության Խորհրդի կողմից և ստորագրվել երկրի նախագահի կողմից, բայց գործնական քայլեր դեռ չեն արվել, ի տարբերություն կիբերհանցագործությունների դեմ պայքարի Կոնվենցիայի: Հետևաբար, ասօր կանգնած է հետևյալ հարցը`թե արդյո՞ք անհրաժեշտ է անվտանգության ապահովման գործընթացին ներգրավել բովանդակության համապ պատասխանատու օպերատորների: Ռուաստանում դա արվում է, իսկ մեզ մոտ – ոչ: Եվ ես հույս ունեմ, որ դա չի արվի մի շարք պատճառներով, որովհետև այն շատ բացասական կարող է անդրադառնալ երկրի վարկանիշի վրա, քանի որ Հայաստանը համարվում է ինտերնետի ազատ գոտի, այսինքն, ունի գրավիչ կարգավիճակ: Հակառակ պարագայում կարող է դրանից զրկվել` բոլոր անցանկալի հետևանքների հետ միասին»,-նշեց փորձագետը: