Արմինֆո. «Արթ Թեքս Գրուփը»` ի դեմս G&W միջազգային ընկերության, որն զբաղվում է տնային տեքսիտլի և տրիկոտաժե ապրանքների արտադրությամբ, հայկական 18 կազմակերպություններից մեկն է, որ մասնակցում են «Երևան Էքսպո» ցուցահանդեասին, որտեղ ներկայացված է հայկական ֆեշն-ինդուստրիան` հոկտեմբերի 17-19 Երևանում ընթացող ՙԹեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր՚ նախագծի շրջանակում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտարարել է 16 տարուց ավելի կանադական շուկայում գործող ընկերության ներկայցուցիչը, մասնակցության նպատակը հայկական շուկայում սեփական արտադրանքի ճանաչելիության մակարդակի բարձրացումն է:
Գյումրիում տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Կանադա: Ինչպես հայտարարել է ընկերության ներկայացուցիչ, տեխնոլոգ Մանիկ Սիրոյանը, ընկերության արտադրանքը, հնարավորության սահմաններում, իրացվում է նաև տեղական շուկայում: Ինչպես նշել է Սիրոյանը, ինքն ակնկալում է արտադրանքի ճանաչելիության մակարդակի բարձրացում և բիզնես-գործընկերների հայտնաբերումը: Սակայն, նրա ասելով, ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է այցելուների շրջանում, սակայն ոչ մի գործարար առաջարկ չի ստացվում:
Հիշեցնենք, որ ՙԹեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր՚ նախագիծն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:
Համաժողովի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման խթանումն է, տարածաշրջանային համագործակցության ներուժի ուսումնասիրումը, ինչպես նաև իրացման նոր շուկաների հայտնաբերումը և հավանական գործընկերների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորումը: Նախագծի կազմակերպիչներն են՝ «Ատեքս՚ նորաձևության կենտրոնը, «Սիգնում՚ ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Արտադդդրողների և ձեռներեցների միության և դրա կառույցում ընդգրկված Թեթև արդյունաբերության գործատուների միավորման աջակցությամբ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն, Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը տարվա առաջին 8 ամիսներին ցույց է տվել զգալի աճ`հագուստի արտադրությունն աճել է 32%, կոշիկի և կաշվե իրերի արտադրությունը` 26%: Անկում է արձանագրվել միայն տեքստիլի ոլորտում՝ 6%: Միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածում 60% աճել է արտահանման ծավալը, իսկ միայն կոշիկի արտահանումը` 126%: Այնուամենայնիվ, առայժմ արտահանման հիմնական ծավալը գնում է Եվրոպա, ինչը, ըստ անկախ փորձագետների, կապված է տոլինգային սխեմաներով արտադրանքի հետ: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են նախարարությունում, դիտվում է թեթև արդյունաբերության արտադրանքի արտահանման վերակողմնորոշում եվրոպական շուկաներից դեպի ռուսաստանյան շուկաներ:
Նշենք, որ խորհրդային շրջանում Հայաստանի տեքստիլ-տրիկոտաժի ֆաբրիկաներում աշխատում էր ավելի քան 120 հազհար մարդ: Այսօր նրանց թիվը 20 անգամ նվազել է: Մինչդեռ հայկական շուկայում կոշիկի և տեքստիլ-տրիկոտաժե ապրանքների ներմուծման բաժինն առայժմ գերազանցում է 90%-ը: