Արմինֆո. Հայկական կողմը փորձում է ազդել «Վերին Լարս» անցակետի ղեկավարության վրա, որպեսզի բացառվեն այնտեղ տեղի ունեցող կոռուպցիոն դրսևորումները, որտեղ «բարի ավանդույթ» են դարձել անօրինական շորթումները հայ վարորդներից:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ռրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, այդ հարցն ինքն անձամբ բարձրացրել է Վերին Լարսի ղեկավարության առջև: «Նրանք հավաստել են, որ նման բան չկա: Բայց մեր վարորդները պնդում են, որ այդ երևույթները ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում, որ իրենք ենթարկվում են շորթումների: Մենք դրա դեմ պայքարում ենք, ինչպես կարող ենք, բայց հասկացեք, ՀՀ տրանսպորտի նախարարությունը չի կարող իր ուժերով որևէ բան փոխել Ռուսաստանում»,-ընդգծել է նախարարը, նշելով, որ հարցը կարելի է կարգավորել միայն միջպետական մակարդակով:
Վերին Լարսում տեղի ունեցող շորթումների մասին խոսվում էր նաև ավելի վաղ, այդ մասին հայտարարում էր նաև էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը: Նա պնդում էր, որ պրոբլեմը գոյություն ունի, բայց այն լուծելը շատ բարդ է, քանի որ հայկական կողմը չունի ազդեցության գործիքներ:
Նշենք, որ ոչ միայն հայ բեռնափոխադրողների, այլ նաև ավտոսիրողների վկայությամբ, Վերին Լարսից դեպի Հյուսիսկովկասյան հանրապետությունները տանող ճանապարհը շատ թանկ է նստում իրենց վրա, կապված ինքնավար հանրապետությունների սահմանների անցակետերում տեղի ունեցող շորթումների, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Ոչ ռուսական պետհամարանիշներով մեկ ավտոմեքենայի բացթողման միջին «տաքսան», առանց որևէ խախտում արձանագրելու, տատանվում է 500-1000 ռուսական ռուբլու սահմաններում, այդ դեպքում այդ ավտոմեքենաները չեն ստուգվում: Ըստ փորձագետների, ոստիկանության և մաքսայինների նման վարքագիծը հսկայական ռիսկեր է ստեղծում տարածաշրջանում առկա մշտական ահաբեկչական սպառնալիքների առումով:
![]() | 4.03 | 0.00 |
![]() | 388.59 | 0.88 |
![]() | 410.04 | -0.70 |
![]() | 471.71 | -0.64 |
![]() | 287.10 | -0.20 |
![]() | 26.04 | 0.00 |
![]() | 54.18 | 0.13 |
![]() | 423.30 | -1.40 |