Արմինֆո. Կան նախադրյալներ, որ 2017 թվականին Հայաստանում կավելանան փոքր ձեռնարկությունները: Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ փորձագետի, 2017 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ մասնաբաժինը կհասնի 30%-ի: «ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում այսօր կազմում է 28%, տարեկան 0.6-0.7 տարեկան աճով: «Ներկայիս դինամիկայի կայունությունը մեծ հաշվով կապված է անցյալ տարի մեծ թվով ՓՄՁ-ների փակման հետ: Բայց ենթադրում եմ, որ 2017-ին պատկերը կփոխվի, կապված փոքր ձեռնարկույթունների թիվի աճի հետ»,-հայտարարել է նա:
Իր կարծիքը Մակարյանը պայմանավորում է մի քանի գործոններով, մասնավորապես, կապելով դրանք ՓՄՁ-ներին տրամադրվող արտոնությունների հետ նոր Հարկային օրենսգրքում: «Լիցենզիա ստացած ձեռներեցը, օրինակ, կարող է զբաղվել կոշիկի, հեծանիվի, կահույքի վերանորոգմամբ, ընդ որում` առանց հարկվելու»,-պարզաբանել է նա: Միևնույն ժամանակ, նա նշել է ընտանեկան բիզնեսի արտոնությունները, որով նախատեսվում է միայն հաստատագրված վճարների իրականացում (5 հազար դրամ), եթե բիզնեսի տարեկան շրջանառոթյունը չի գերազանցում 18 մլն.դրամը: «Եթե հաշվի առնենք միայն այս երկու գործոնները, ապա կան հիմքեր ենթադրելու, որ փոքր բիզնեսը կառողջանա»,-նշել է տնտեսագետը:
Բացի այդ, փորձագետը կանխատեսում է տնտեսության աճ, կապելով դա կառավարության կոմղից իրականացվող նոր քայլերի հետ, մասնավորապես, խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այս առումով նա նշում է Պետական գնումների մասին օրենքը, որով նախատեսվում է գների թափանցիկություն, և որն ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլին:
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում նվազել է 28%, իսկ հարկային եկամուտներն այս ոլորտում կազմել են մոտ 8-10%: 2015 թվականին ՓՄՁ մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում նվազել էր 32%, իոկ հարկային մուտքերը կազմել էին մոտ 9%:
![]() | 4.55 | 0.07 |
![]() | 388.40 | 0.51 |
![]() | 421.65 | 0.71 |
![]() | 499.99 | 0.58 |
![]() | 281.14 | 0.77 |
![]() | 25.13 | -0.35 |
![]() | 53.56 | -0.21 |
![]() | 439.57 | -1.92 |