Ուրբաթ, 12 Մայիսի 2017 14:06
Նաիրա Բադալյան

ՀԶՀ. Հայաստանը՝ լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում

Արմինֆո.«Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում է»,- «Մրցունակությունե համաժողովում Լիտվայի առևտրային միտումների ու հեռանկարների մասին իր շնորհանդեսում նշել է Լիտվայի արդյունաբերողների համադաշնության և Նորարարական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Ալեքսանդր Իզգորոդինը:

 

Նրա խոսքով, լիտվացի գործարարները Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու լավագույն հարթակ: «Առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է բացվում Բալթյան երկրներից դեպի Հայաստան, որը կամուրջ է հանդիսանում ԱՊՀ և արաբական վեց երկրների խոշոր շուկաների միջև։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանն ու Լիտվան շատ ընդհանրություններ ունեն․փոքր տնտեսություն, մարդկային կապիտալի շեշտադրում, բնական պաշարների բացակայություն և երկրների նմանատիպ դիրքավորումե,- նշել է Ալեքսանդր Իզգորոդինը։

 

Համաձայն Բալթյան երկրներում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի, Լիտվա-Հայաստան առևտրատնտեսական կապերը բիզնեսի տարբեր ոլորտներում կայուն զարգանում են 2014-ից։ «Այսօր լիտվական տեքստիլ ոլորտը աութսորսինգային ծառայություններ է փնտրում և համարում է, որ Հայաստանը ոլորտում իր առաջընթացով կարող է համապատասխանել այդ ակնկալիքներին ու դառնալ տարածաշրջանային հանգույցե,-նկատել է Ռենա Սարիբեկյանը։ Լիտվացի գործարարները հետաքրքրված են նաև ՏՏ, նորարարության, վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ:

 

Ի դեպ, այս տարվա աշնանը նախատեսված է դեղագործության, սննդի արդյունաբերության ոլորտների դիստրիբյուտորների, ՏՏ, տեքստիլի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների պոտենցիալ ներդրողների գործարար այց՝ Հայաստան։

 

Վիճակագրություն` Հայաստան-Լիտվա առևտրաշրջանառությունը 2016-ին՝ 2015-ի համեմատ, ըստ Լիտվայի վիճակագրական ստորաբաժանման, աճել է 28,8 տոկոսով՝ կազմելով 23,7 միլիոն եվրո։ Լիտվայից արտահանումը դեպի Հայաստան աճել է 30,2 տոկոսով, հակառակ ուղղությամբ՝ 16,2 տոկոսով և կազմել է 2,1 միլիոն եվրո։ Հայաստանից հիմնականում արտահանվում է կոնյակ, ծխախոտ, գինի, դեղորայք և այլն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
16.07.2020
RUB6.79-0.04
USD483.64-0.86
EUR550.33-3.31
GBP605.66-4.86
CAD357.350.73
JPY45.14-0.17
CNY69.18-0.05
CHF511.25-4.29



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000