Երկուշաբթի, 15 Մայիսի 2017 13:43
Կարինա Մելիքյան

Ապահովագրական շուկան տեղում դոփում է

Ապահովագրական շուկան տեղում դոփում է

Արմինֆո«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանի հարցազրույցն ԱրմԻՆֆո լրատվական գործակալությանը

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացումը 2016 թվականին և ինչո՞վ եք պայմանավորում աճը:

Իհարկե, կան շուկայի իրավիճակի գնահատման և բնորոշման մի քանի ավանդական մեթոդներ, բայց առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել ապահովագրական ծառայությունների «հագեցվածության» մակարդակը բնակչության շրջանում, որը հաշվարկվում է բնակչության մեկ շնչին ընկնող ապահովագրական պրեմիաների չափերով, այսինքն`թե ինչ ակտիվոթյամբ է բնակչությունն օգտվում ապահովագրական ծառայություններից: Բերեմ մի քանի օրինակ: ԱՄՆ-ում մեկ անձի համար վճարված ապահովագրական պրեմիաների ծավալը կազմում է 3527 դոլար, Գերմանիայում`2904 դոլար, Չինաստանում`158 դոլար, Ռուսաստանում`297 դոլար, իսկ համաշխարհային մասշտաբով այն միջին հաշվով կազմում է 627 դոլար: Համատության համար ասեմ, որ 2016 թվականի այդ ցուցանիշը Հայաստանում կազմեց 23 դոլար: Բայց չմոռանանք, որ մի քանի տարի առաջ այս ցուցանիշը Հայաստանում կազմում էր ընդամենը 2 դոլար, այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունների թիվն ավելի շատ էր:

Ապահովագրությունում տիրող իրավիճակն արտացոլում է տնտեսության զարգացումը, որքան վատ է իրավիճակը տնտեսությունում, բնականաբար, անքան ցածր են շուկայի ցուցանիշները: Անցյալ տարի ապահովագրական պրեմիաների 5% աճը նշանակում է, որ շուկան դոփում է տեղում, քանի որ այդ ոչ մեծ աճի հիմնական աղբյուրը դարձավ ԱՊՊԱ-ն, և ինչ-որ չափով`գույքի և ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունները:

ԱՊՊԱ-ի աճը կարելի է պայմանավորել մոտ 15 հազար ավտոմեքենաների ներմուծումով (պրեմիաներն ավելացան 600 մլն.դրամով), ինչպես նաև արտաքին աղբյուրների միջոցներով իրականացվող մի քանի խոշոր նախագծերի գույքային ապահովագրությունով («Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու, մի շարք ջրամբարների շինարարություն և այլն, ինչի հաշվին պրեմիաներն ավելացան 400 մլն.դրամով): Իսկ առողջության կամավոր  ապահովագրության պրեմիաների աճը կազմեց 420 մլն.դրամ: Բացի այդ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից  հետո սկսեցին գործել պատասխանատվության զանազան տեսակների`մաքսային բրոքերների, պահեստների և բեռնափոխադրողների ապահովագրությունները:    

Եվ դրանից հետո ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել 2017 թվականի համար` լավատեսակա՞ն, թե հոռետեսական:

2017 թվականի համար իմ կանխատեսումն առայժմ հոռետեսական է: Ապահովագրական պրեմիաների գծով աճն ակնկալվում է անցյալ տարվա մակարդակով, գուցե մի փոքր ավելի`մինչև 7%, ընդ որում, կտրուկ աճ չի ակնկալվում անգամ կառավարության կողմից կանխատեսվող ավելի բարձր տնտեսական աճի հեռանկարում: Եվ նույնիսկ այդ 5-7% աճը կապահովեն կետային նախագծերը, այդ թվում`այլընտրանքային էներգետիկայի, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության, ավտոճանապարհների վերականգնման որոշ նախագծերը (օրինակ, Վանաձոր-Բագրատաշեն), և իհարկե` ԱՊՊԱ-ն:

Աճի արագացման նախադրյալներ կարող են հանդիսանալ խոշոր նախագծերի գործարկումը, օրինակ, պետական ծառայողների առողջության ապահովագրության վերականգնումը (սոցփաթեթը), ինչպես նաև այլ խոշոր ներդրումային նախագծեր, որոնք առայժմ միայն հռչակվում են, բայց հստակություն դեռ չկա: Բայց չէ որ այդ դեպքում էլ կարելի է 2017 թվականի համար ենթադրել 20-25% աճ:

Ապահովագրական շուկայի զարգացման ո՞ր միտումները կարող եք առանձնացնել

Առաջին հերթին կնշեի կառավարության աճող ուշադրությունը տնտեսության այդ հատվածի և ֆինանսական շուկայի նկատմամբ, ինչպես շուկայի, այնպես էլ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընդհանրապես: Առաջին հերթին դա վերաբերվում է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության մեխանիզմի ստեղծման մտադրություններին: Դա, որպես կանոն, ապահովագրական գործունեության դոտացիոն տեսակներից է, և անհրաժեշտ է զարգացնել պետության աջակցությամբ: Կարևոր են նաև պետության մտադրությունները`բնակչության սոցիալական երաշխիքների համակարգի ուժեղացման առումով, բժշկական կամավոր ապահովագրությունից անցնելով պարտադիրին (ՊԲԱ): 2017 թվականի աշնանը կամ 2018 թվականին բարեփոխման առաջին փուլը, հավանաբար, կգործի, իսկ հետո կտեսնենք: Բացի այդ, կառավարությունում արդեն խոսում են բնապահպանական ռիսկերի ապահովագրության ներդրման մասին: Նոր կառավարության բոլոր այդ քայլերը ոգեշնչում են:

Ի՞նչ կասեք 2016 թվականի օրենսդրական փոփոխությունների մասին և ի՞նչ է նախատեսվում 2017 թվականին:

2016 թվականին դրանք վերաբերվում էին ԱՊՊԱ-ին`բոնուս մալուսը, ուղիղ հատուցումները, որոնք կարևոր էին, բայց գլոբալ չէին: Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին օրենքում կատարվեց 17 փոփոխություն, բայց դրանք հիմնականում կրում էին ոճական բնույթ և վերաբերվում էին հաշվապահական հաշվառման մեթոդներին, կամ էլ ունեին իրավական բնույթ, նպատակ ունենալով համապատասխանեցնել այլ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի հետ:

Կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել ևս մեկ պահի վրա, որ 2016 թվականին բարձրացվեց նաև երկրաշարժերից ապահովագրելու հարցը: Բանը նրանում է, որ ապահովագրական ընկերությունները բնական աղետներից իրականացվող գույքային ապահովագրության դասում մի քանի տարի իրականացնում էին նաև երկրաժարժերից ապահովագրություն, բայց ապահովագրության կամ վերաապահովագրության  պայմանագրով նախատեսված հատուցման չափը սահմանափակ էր, մեկ պատահարի համար հատուցման գումարը կազմում էր, օրինակ, 3 մլն.դոլար, այսինքն, լուրջ աղետի դեպքում շուկան կարող էր բախվել պրոբլեմների: Ոչ մի մասնավոր ապահովագրական ընկերություն չի կարող ինքնուրույն լուծել այդ խնդիրը, հետևաբար, պետական աջակցության կարիք կա: Այլ խոսքով, պետք է ստեղծվի երկրաշարժից պաշտպանվելու և ռիսկերն ապահովագրելու ազգային ծրագիր, ինչպես, օրինակ, դա արել է մեր տարածաշրջանում և նույն սեյսմիկ գոտում գտնվող Թուրքիան, որտեղ դա կրում է պարտադիր բնույթ: Թուրքական աղետային ապահովագրական Պուլն ստեղծվել է 2000 թվականին, 1999 թվականի կործանիչ երկրաշարժից հետո: Պուլը նախատեսված է պետության պարտավորությունները փոխարինելու նպատակով, երկրաշարժից հետո տների վերակառուցումը ֆինանսավորելու համար:

Ծրագիրն իրականացվում որպես որպես պարտադիր ապահովագրություն, կապելով շինությունների գրանցման հետ: Տոկոսադրույքները տարբերվում են ըստ ռիսկի աստիճանի: Ստանդարտ ծածկույթը կոմերցիոն ձեռնարկությունների համար նախատեսում է ապահովադիրի հետ ռիսկին համատեղ մասնակցության, մասնավորապես, 80% ծածկույթը - վկայագրով, իսկ 20%-ը վճարում է ապահովադիրը: Յուրաքանչյուր վնասի համար կիրառվում է 2% ֆրանշիզա:

Մասնավոր շինությունների համար Պուլը ծածկում է մոտ 100 հազար ԱՄՆ դոլարի սահմանաչափ, իսկ դրանից առավել ցանկացած սահմանաչափ կապահովագրվի տեղական շուկայում: Պուլը բաց է միայն տեղական ընկերությունների համար: Ապահովագրական պրեմիաները տատանվում են տարեկան 30-60 եվրոյի սահմաններում, ինչը, համաձայնվեք, թանկ չէ: 2000-2003 թվականներին Թուրքիայում տեղի է ունեցել մոտ 50 երկրաշարժ, իսկ Պուլը շինությունների 4200 սեփականատերերին վճարել է մոտ 7 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագիրը համարվում է երկրաշարժերից ապահովագրության լավագույն համակարգն աշխարհում: Հայաստանում ճապոնացիների օգնությամբ անցկացվեցին որոշակի հետազոտություններ և հաշվարկներ, բայց այդ գործընթացի շարունակությունն անհայտ է:

Ինչո՞ւ է պետությունը ձգձգում այդ գործը:

Հավանաբար չեն ուզում մեծացնել ֆինանսական բեռնվածությունը ճգնաժամային իրավիճակում: Բացի այդ, նախագծի մշակման համար անհրաժեշտ են ֆինանսներ և ժամանակ: Անհրաժեշտ է այդ հարցին ներգրավել նաև օտարերկրյա խոշոր վերաապահովագրական ընկերություններին:

Ուզում էի հարցնել վերաապահովագրական բիզնեսի մասին, ո՞ր երկրներն են հանդիսանում հայաստանյան ռիսկերի հիմնական կրողները: Ռիսկերն անմիջապես փոխանցում են ապահովագրական ընկերությունները, թե՞ նախընտրվում են վերաապահովագրական բրոքերներին: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վերաապահովագրական շուկան, ընդհանրապես, և որո՞նք են դրա հիմնական միտումները:

Մեր շուկան մեծ չէ և վերաապահովագրողների կողմից գլոբալ առումով հետաքրքրություն չի ներկայացնում: Հետաքրքրության բացակայությունն առաջին հերթին պայմանավորված է ապահովագրական փոքր պրեմիաներով, որոնք փոխանցվում են վերաապահովագրողին: Օրինակ, ԱՊՊԱ-ն զբաղեցնում է շուկայի մոտ 55%-ը, բայց այդ հատվածում վերաապահովագրելն իմաստ չունի, ինչպես նաև մյուս`առողջության ապահովագրության հատվածում (պրեմիաների 17%-ը): Մնացած 28%-ից, որը կազմում է մոտ 18.5 մլն. դոլար, վերաապահովագրությանն է ուղղվում տարեկան մոտ 9.4 մլն.դոլար, իսկ այդ գումարը չի կարող «աժիոտաժ» առաջացնել վերաապահովագրության շուկայում:

Այսօր Հայաստանի հետ աշխատում են ռուսական «Ինգոսստրախը», «Ռոսգոսստրախը» և մի քանի ոչ մեծ ռուսական ընկերություններ: Իսկ միջազգային խոշորներից` գերմանական Allianz SE-ը, անգլիական Lloyd-ը, ֆրանսիական SCOR-ը, Լեհական վերաապահովագրական ընկերությունը: Որոշ գործարքների մասնակցոմ են նաև կորեական, շվեյցարական և գերմանական ընկերություններ: Այսինքն, հայկական ապահովագրական ընկերությունների հետ մշտական հիմունքներով աշխատում են մոտ 10 վերաապահովագրողներ: Օրինակ, ֆրանսիական SCOR-ի հետ աշխատում են արդեն 10-15 տարի: Բայց եթե քո վերաապահովագրողը որևէ դասով չի աշխատում, ապա ստիպված ես փնտրել մեկ այլ` մասնագիտացված վերաապահովագրողի, կապված առանձին ռիսկերի հետ, օրինակ, շին-մոնտաժային աշխատանքներ, ճանապարհներ, ՋԷԿ և այլն: Մեր ապահովագրական ընկերությունների մի մասը վերաապահովագրողների հետ աշխատում է ուղիղ, իսկ մյուսները` ապահովագրական բրոքերների միջոցով:

Ճիշտ է, վերջին ժամանակներս վերաապահովագրողների հետաքրքրությունն աճել է խոշոր մրցույթների նկատմամբ, օրինակ, «Հյուսիս-Հարավ» մայրուղու, մաքսային բրոքերների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության, ինչպես նաև երկրաշարժերից ապահովագրության նկատմամբ: Մեզ պարբերաբար «անհանգստացնում» են Հնդկաստանի և Չինաստանի վերաապահովագրողները, որոնց համար ռազմավարական առումով հետաքրքիր են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր շուկաները, բայց նոր և չստուգված ընկերությունների հետ գործ ունենալն առայժմ ռիսկային է:

Օրենսդրական ի՞նչ պահանջներ են խոչընդոտում կամ դժվարացնում օտարերկրյա վերաապահովագրական ընկերությունների գործունեությանը Հայաստանում

Դա վերաապահովագրողներին ներկայացվող վարկանիշի բարձր սանդղակն է`«Ա»-ից ոչ ցածր, ինչպես նաև հայաստանյան ապահովագրողի հետ պայմանագրի որոշակի գումարի պահուստավորումը, եթե վերաապահովագրողն ունի համեմատաբար ցածր վարկանիշ:

2017-2018 թվականների համար վնասաբերության գործակիցը կանխատեսել էիք`55%-ից մինչև 60%, 2016 թվականի 51%-ի փոխարեն: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Իմ կանխատեսումը բխում է ԱՊՊԱ-ից, կապված բոնուս-մալուս համակարգի` բոնուս բաղադրիչի ներդրման և մալուս բաղադրիչի խստացման, ինչպես նաև ուղիղ հատուցումների մեխանիզմի ներդրման հետ: Այստեղ ընկերությունների վնասները կլինեն ավելի շատ: Կարող են ծախսեր լինել նաև ՊԲԱ համակարգին անցնելու հետ կապված:

Կարո՞ղ է արդյոք կրճատվել ապահովագրողների թիվը, ինչպես դա տեղի է ունենում բանկերի հետ

Կարծում եմ, որ ոչ, կապիտալի նորմատիվը 500 մլն.դրամից բարձրացվել է մինչև 1.5 մլրդ. դրամ: Այժմ ԿԲ պետք պահի հավասարակշռությունը: Մնացել է 6 ապահովագրական ընկերություն, որոնք լիովին բավարար են Հայաստանի ապահովագրական շուկայի համար: Բայց, լիովին կանխատեսելի է, որ ապահովագրական որևէ նոր, պարտադիր տեսակի, օրինակ, ՊԲԱ ներդրումով ընդհանուր կապիտալի նորմատիվն ավելի խստացվի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Առաջին եռամսյակը հարկերի համար ցուցանիշ չէ - ԶՊՄԿԱռաջին եռամսյակը հարկերի համար ցուցանիշ չէ - ԶՊՄԿ
 Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկով
Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներինՈւղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՆոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից
Արդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսըԱրդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման հարցը լիովին փակված է՝ բացառությամբ Բագրուշատի թունելի. ընթանում են բանակցություններՍիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսավորման հարցը լիովին փակված է՝ բացառությամբ Բագրուշատի թունելի. ընթանում են բանակցություններ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը նվազում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը նվազում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Հայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի շրջանակներումՀայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի շրջանակներում
Հայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրումը երկիրՀայաստանի մաքսայինները կանխել են մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակի ներկրումը երկիր
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսն ու Շիրակի մարզպետը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող հարցերԳյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսն ու Շիրակի մարզպետը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Ընդդիմադիր. 2024 թվականը կարելի է բնութագրել որպես չկատարված խոստումների ևս մեկ տարիԸնդդիմադիր. 2024 թվականը կարելի է բնութագրել որպես չկատարված խոստումների ևս մեկ տարի
Balchug Capital ներդրումային ընկերությունն ավարտել է Ռուսաստանի Goldman Sachs Bank-ի ձեռք բերման գործարքըBalchug Capital ներդրումային ընկերությունն ավարտել է Ռուսաստանի Goldman Sachs Bank-ի ձեռք բերման գործարքը
Հարկային քաղաքականությունը մի փոքր ավելի բարդ է, քան, պարզապես, գումարում-հանումը. Վահրամ Միրաքյանը դիմել է Հայաստանի ֆինանսական իշխանություններինՀարկային քաղաքականությունը մի փոքր ավելի բարդ է, քան, պարզապես, գումարում-հանումը. Վահրամ Միրաքյանը դիմել է Հայաստանի ֆինանսական իշխանություններին
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համարՎերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
Որակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ումՈրակյալ բուժծառայություններ նորաբաց Յան Կլինիկ-ում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօրԶեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր
Կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրըԿառավարությունը հաստատել է ավիափոխադրումների զարգացմանն աջակցության ծրագիրը
Ինչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրումԻնչպիսին կլինի գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը Հայաստանում ՝ բնակչության շրջանում կանանց գերակշռություն և զբաղվածության ոլորտում գենդերային մեծ խզում ունեցող երկրում
Ագրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանըԱգրոապահովագրության համար KfW-ի հատկացրած 5,3 մլն եվրոյից 500 հազարը կուղղվի գործընթացի խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությանը
Պետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանըՊետական գանձարանից հերթական 209 մլն դրամն է ուղղվել շուրջ 3600 քաղաքացու անհուսալի վարկերի մարմանը
ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգըՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգը
ՉԺՀ-ը պատրաստվում է ՉԺՀ-ը պատրաստվում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության նոր գլուխ բացել՝ դրանում Հայաստանի ներգրավմամբ. չինացի դիվանագետ
Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. ԱլիշերովՀայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. Ալիշերով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր
Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետՀայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ
Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարարԴեպի ծով ելք չունեցող Հայաստանը վերահաստատում է ներառական փոխկապակցվածության եւ բաց սահմանների անհրաժեշտությունը. ԱԳ փոխնախարար
Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարարՀայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի օգուտները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ փոխարտգործնախարար
Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզումTeam-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստԲացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության փաստ
ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխություններըԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքի՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետի հետաձգմանն առնչվող փոփոխությունները
Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհըԿոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը
ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր
Հայաստանը զբոսաշրջային համագործակցություն է հաստատում Ֆրանսիայի Էլզաս շրջանի հետՀայաստանը զբոսաշրջային համագործակցություն է հաստատում Ֆրանսիայի Էլզաս շրջանի հետ
2024 թվականին ստացված եկամուտների համար 900 հազար ֆիզիկական հայտարարատուներից հաշվետու են եղել ընդամենը 35 հազարը2024 թվականին ստացված եկամուտների համար 900 հազար ֆիզիկական հայտարարատուներից հաշվետու են եղել ընդամենը 35 հազարը
Վարկավորման պահպանվող ակտիվությունը հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթըՎարկավորման պահպանվող ակտիվությունը հայկական բանկերին թույլ է տալիս երկնիշ տեմպերով ավելացնել շահույթը
Կառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետըԿառավարող խմբակցությունն առաջարկում է հետաձգել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը
Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացըԱվարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմիցՀատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
Փաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունըՓաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների կտրուկ աճովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 14-18-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների կտրուկ աճով
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Ընդդիմությունն առաջարկել է կասեցնել անշարժ գույքի հարկի աճի գործընթացը, իշխանությունը դեմ էԸնդդիմությունն առաջարկել է կասեցնել անշարժ գույքի հարկի աճի գործընթացը, իշխանությունը դեմ է
Հարթակների բարեկարգում՝ ուղևորների հարմարավետության համարՀարթակների բարեկարգում՝ ուղևորների հարմարավետության համար
ԶՊՄԿ գլխավոր տնօրենն անձամբ շփվում է գործարանի աշխատակիցների հետ  ԶՊՄԿ գլխավոր տնօրենն անձամբ շփվում է գործարանի աշխատակիցների հետ
ՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի բժշկական ծառայությունների որակի բարձրացման համարՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի բժշկական ծառայությունների որակի բարձրացման համար
Հայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանըՀայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը
Ահաբեկում, դիմակահանդես, կաթվածահար բիզնես․ՊԵԿ-ը Հայաստանը դարձնում է անհրապույր բիզնեսի համար․Վահրամ ՄիրաքյանԱհաբեկում, դիմակահանդես, կաթվածահար բիզնես․ՊԵԿ-ը Հայաստանը դարձնում է անհրապույր բիզնեսի համար․Վահրամ Միրաքյան
Կառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանըԿառավարությունը հավանություն է տվել ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետների հետաձգմանը
Փոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշներըՓոխվարչապետը ԵՏՀ նախարարի հետ քննարկել Է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշները
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկովԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազելՀայաստանի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ դեպի երկիր զբոսաշրջային հոսքը շարունակում է նվազել
ԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրովԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով
Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-իԱրդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-ի
ԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրումԵԱԶԲ ԹՆՀ-ը ֆինանսավորել է Հայաստանում առաջին նախագիծը. տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  փակ է մնում բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.04.2025
RUB4.730.02
USD390.330.77
EUR443.14-1.00
GBP519.571.42
CAD281.08-0.84
JPY27.23-0.20
CNY53.560.12
CHF470.73-2.09