Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 22-26-ը ծավալներն աճել են 3.4%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 41.8% աճից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարով, եվրոյով և ռուբլով գործարքներում դրական դինամիկան փոխարինվեց բացասականով, ինչպես առքի, այնպես էլ վաճառքի գործարքներում: Այդ ֆոնին արժույթի բորսայական հարթակը 2 անգամ կրճատեց շաբաթական ծավալները` 400 հազ.դոլարից մինչև 200 հազ.դոլար:
Արդյունքում, հաշվետու շաբաթ դրամն ամրապնդվեց 481.5 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ`539 մակարդակում, իսկ ռուբլու նկատմամբ պահպանվելով 8.5 մակարդակում: Մինչ այդ, 2016 թվականի մայիսի 1-26-ը դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել էր 478 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ`535 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.4 դրամ/ռուբլի մակարդակում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսայական հարթակում մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածքում ծավալները կազմել են 200 հազ.դրամ, 482 դրամ/դոլար միջին փոխաևժեքով: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում ծավալները կազմել են 9 մլն. դոլար, միջին փոխարժեքը` 482.17 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`483,73 դրամ/դոլար): Արժույթի միջբանկային շուկայում շաբաթն սկսվել է 400-800 հազ.դոլար ծավալով, այնուհետև աճելով մինչև 3.2 մլն.դոլար, որից հետո, ուրբաթ օրն նվազելով մինչև 1.9 մլն. դոլար: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի/վաճառքի դինամիկան 60.1-68% աճը փոխարինեց 19.2-17.8% անկումով, եվրոյով – 114.3-34.5% աճը` 27.6-5.3% անկումով, իսկ ռուբլու գործարքներում առքը 15.07% աճից հետո արձանագրել է 36.5% անկու, իսկ վաճառքի գծով`41.2%-ից մինչև 0.8% անկում: Արդյունքում, գնվել է $ 69.8 մլն., 481.47 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 7.6 մլն եվրո, 537.52 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 877.1 մլն. ռուբլի, 8.47, դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է $ 78.1 մլն, 482.84 դրամ/$ 1 միջին փոխարժեքով, 14.4 մլն. եվրո, 542.36 դրամ/ եվրո միջին փոխարժեքով և 418.8 մլն. ռուբլի 8.59 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (մայիսի 15-20-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 49.2 մլրդ-ի դրամային և 28.9 մլն-ի դոլարային վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային վարկերի ծավալներն աճել են 63%, իսկ դոլարային վարկերի ծավալները նվազել են 3%: