Արմինֆո. Այսօրվա դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 32,5 հազար տոննա թարմ միրգ և բանջարեղեն: Հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Ըստ փոխնախարարի, հայկական թարմ մրգի և բանջարեղենի իրացման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, 2017 թվականին ռուսական շուկա է ներմուծվել 31.5 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն: Արտահանման մնացած մասն ուղղվել է Վրաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսօրվա դրությամբ շուրջ 17 հազար տոննա լոլիկ է արտահանվել Հայաստանից: 15 -20 օրից մեկնարկում է ծիրանի արտահանման գործընթացը: Ձեռնպահ մնալով կոնկրետ կանխատեսումներից, փոխնախարարը հույս է հայտնել, որ եթե բնությունը չձախողի, ապա կարելի է ակնկալել «արտահանման նորմալ ծավալներ»:
Նշենք, որ Հայաստանից բուսական արտադրանքի արտահանումը 2016 թվականին ավելացել էր մոտ 83%, իսկ ներմուծումը նվազել էր 14%: Սակայն, այս տարվա առաջին չորս ամիսներին բուսական արտադրանքի արտահանման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 51.6%, իսկ ներմուծումն աճել է 20,8%:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |