Ուրբաթ, 23 Հունիսի 2017 18:41
Ալեքսանդր Ավանեսով

2018 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում մսի վաճառքը պետք է իրականացվի սպանդանոցների միջոցով

2018 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում մսի վաճառքը պետք է իրականացվի սպանդանոցների միջոցով

Արմինֆո. ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, այդ անցումը հնարավորինս սահուն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը շարունակում է խորհրդատվական հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ:

Հունիսի 23-ին հերթական հանդիպումն անցկացվել է հանրապետության եզդի համայնքի՝ ավանդաբար անասնապահությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը խոսել է սպանդանոցների կառուցման անհրաժեշտության մասին՝ տեղեկացնելով, որ արդեն գործող 15 սպանդանոցները բավարար չեն հանրապետության ողջ տարածքում սպանդանոցային ծագման մսի պահանջարկը ծածկելու համար: Նա շեշտել է, որ փողոցի վրա, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը պետք է բացառվի և վստահեցրել, որ Ծառայությունն, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստ է տրամադրել նոր սպանդանոցների կառուցմանը նպաստող հնարավոր մասնագիտական աջակցություն: «Դուք մեծ ներդրում ունեք անասնապահության, անասաբուծության գործում: Սպանդանոցների ստեղծումը, բիզնեսի տեսանկյունից, ձեզ համար զարգացման նոր հնարավորություն կարող է լինել՝ միաժամանակ բարձրացնելով իրացվող մսի անվտանգության մակարդակը»,-ասել է Ծառայության պետը:

Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնել է սպանդանոցներին և մսի իրացման կետերին ներկայացվող պահանջները՝ շեշտելով, որ առնվազն պետք է ունենալ վաճառակետերին կից սպանդային կետեր:

Եզդի տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել  սպանդանոցային պայմաններում մորթն իրականացնելու հնարավորություններ ստեղծելու ժամկետների վերաբերյալ: Ծառայությունը իրավիճակին հետևելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարելու ճանապարհամերձ այն տարածքներ, որտեղ գործունեություն են իրականացնում եզդի ֆերմերները:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
21.10.2020
RUB6.410.08
USD494.371.04
EUR585.483.05
GBP645.355.85
CAD377.122.59
JPY47.130.40
CNY74.030.32
CHF546.513.14



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000