Արմինֆո. Մենք որևէ հակասություն չենք տեսնում ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հարցում, «Հայաստանի Հանրապետություն. 2 տարի ԵԱՏՄ-ում» կլոր սեղանի շրջանակներում այդպիսի կարծիք է հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան՝ մեկնաբանելով ՀՀ և ԵՄ միջև պայմանագրի ստորագրումը: «Ավելին, մենք ողջունում ենք գործընկերության մասին նման պայմանագիրը»,- ընդգծել է նա:
ԵՏՀ նախարարի խոսքով, ԵՄ հետ արդեն համանման պայմանագիր է ստորագրել Ղազախստանը, Ղրղըզստանը քննարկում է բանակցություններ սկսելու հնարավորությունը, Բելառուսը նույնպես հաջողությամբ աշխատում է այդ ուղղությամբ: Այդ առնչությամբ նա հայտնել է, որ 2015 թ. աշնանը ԵՏՀ-ն հանդես է եկել երկխոսություն սկսելու մասին՝ Եվրահանձնաժողովին ուղղված առաջարկով: Սակայն, Վալովայայի խոսքով, եվրոպացի գործընկերները դեռ պատրաստ չեն բանակցությունների սկսմանը՝ վկայակոչելով Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրները:
Ըստ որում, ամենամտահոգող հարցը ստեղծված բացասական միտումներում, նրա կարծիքով, այն է, որ երոպական բիզնեսը կորցնում է իր դիրքերը եվրասիական շուկայում: Մասնավորապես, նա նշել է, որ 2016 թվականին ԵՄ ներմուծումը ԵԱՏՄ երկրների շուկաներ կրճատվել է 3%-ով, իսկ I-ին եռամսյակում անկման տեմպերն արագացել են մինչև 8%: «Առաջին անգամ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ներմուծումը գերակշռում է ԵՄ-ից ներմուծման ծավալների նկատմամբ: Այդ պատճառով այսօր մենք ողջունում ենք Եվրամության հետ ցանկացած տեսակի պայմանավորվածություն»,- ասել է նապարարը :
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

