
Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին և առաջիկա անելիքներին։
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն։ Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրին՝ արձանագրվել է, որ դրանք բարեհաջող ընթանում են և արդյունքներն ակնհայտ են։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին նախարարին տեղեկացել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և ունեցած արդյունավետ քննարկումների մասին։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների ծրագրին, «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

