Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն դժգոհ է հայ-ֆրանսիական ներկայիս տնտեսական հարաբերություններից:
«Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները հեռու են ցանկալի լինելուց: Ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 50 մլն.եվրո: Իրավիճակը ներդրումների ոլորտում մի փոքր ավելի լավ է: Իրավիճակի փոփոխության միտումներ կան, բավական խոշոր ֆրանսիական ընկերություններ հետաքրքրված են հայկական շուկայով», - ասել է դեսպանը հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում:
Դիվանագետը նաև նշել է այն հեռանկարները, որոնք բացում են համագործակցությունը ԵԱՏՄ շուկայի հետ:
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում արդեն գործում են մի քանի ֆրանսիական ընկերություններ, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, այդ թվում, երկու դեղագործական ընկերություն: «Որպեսզի ֆրանսիական բիզնեսի ներկայությունը լինի ավելի նշանակալի, կարևոր է հայկական շուկայում արդեն գործող ֆրանսիական ընկերությունների արձագանքը», - եզրափակել է դիվանագետը:
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2016 թվականին կազմել է $ 56,8 մլն, տարեկան անկումը`19.3%: Արտահանումը կազմել է $ 3,8 մլն, տարեկան անկումը`28.4%, իսկ ներմուծումը`$ 53 մլն, տարեկան անկումը`18,6%:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

