Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդես է գալիս վճարովի «Շտապ օգնություն» ծառայության ներդրման օգտին: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 6-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:
Ըստ Ալթունյանի, անհետաձգելի բուժօգնությունը, ինչպես և նախկինում, կլինի անվճար և մատչելի բոլորի համար: Եվ ոչ միայն մեր երկրի քաղաքացիների համար: «Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա անվճար բուժօգնության իրավունք, նաև զբոսաշրջության խթանման համատեքստում», - ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ, պետք չէ «Շտապ օգնոյանը» զրկել վճարովի ծառայությունների տրամադրումից, օրինակ, ռենգեն կամ ՈւԶԻ ծառայութոյւների առումով: «Եթե հիվանդը չի ուզում անձրևի ժամանակ ինքնուրույն գնալ պոլկլինիկա, ապա կարող է այդ ծառայությունը պատվիրել տանը», - ասել է նախարարը:
Ավելի վաղ նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, որ Հայաստանում հնարավոր է, որ շտապ օգնությունը լինի վճարովի, Իսրայելի օրինակով::
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

