Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ելույթ ունենալով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նոյեմբերին 4-ին Տաշքենդում կայացած նիստում, ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները:
Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայութկունը, նախարարն անդրադարձել է մեր երկրում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաև երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:
Ներկայացնելով ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակայությունների ճանապարհային քարտեզը` ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է:
Նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանը, սարքավորումների հուսալիությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր:
Անդրադարձ է արվել նաև կադրային հարցերին։ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Իգոր Կուզկոն:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները, Ուզբեկստանի փոխվարչապետը, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարարը, Ադրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները:
Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պատուպչիկի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի հետ:
![]() | 6.90 | -0.07 |
![]() | 532.78 | -4.58 |
![]() | 633.58 | -4.00 |
![]() | 729.96 | -8.32 |
![]() | 423.04 | -3.00 |
![]() | 48.58 | -0.46 |
![]() | 81.45 | -0.64 |
![]() | 575.17 | -3.45 |
Issue volume |
10 billion |
Volume of T-bills for placement |
200 million |
Volume of submitted competitive applications |
200 million |
Volume of satisfied bids |
200 million |
Yield at cut-off price |
5.8314% |
Maximum yield |
5.8314% |
Мinimum yield |
5.8314% |
Weighted average yield |
5.8314% |
Number of participants |
2 |
The maturity date of T-bills |
03.02.2020 |
СПРОС (Покупка) |
|
USD |
|
Средневзв. Цена |
482,00 |
ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа) |
|
USD |
|
Средневзв. Цена |
- |
СДЕЛКИ |
|
USD |
|
Цена откр. |
482,00 |
Цена закр. |
482,00 |
Мин. Цена |
482,00 |
Макс. Цена |
482,00 |
Ср/взв. Цена |
482,00 |
-0,16 |
|
Кол-во сделок |
1 |
Объем (инвал.) |
200 000 |
0бъем (драм) |
96 400 000 |