Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերիե կառավարման խորհրդի հերթական նիստը:
Քննարկվել են, մասնավորապես, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները: «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳե ՀՈԱԿ տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը զեկուցել է, որ Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան կազմակերպված մրցույթին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն: Գնահատող հանձնաժողովի ամփոփման նիստի արդյունքներով առաջարկվել է հաղթող ճանաչել իտալական Տիրենա Սքավի ընկերությանը՝ 32,943,648.15 ԱՄՆ դոլար գնային առաջարկով:
Խորհուրդը հաստատել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները և հավանություն տվել Տիրենա Սքավի ընկերության հետ նշված գնային արժեքով պայմանագիր կնքելու առաջարկությանը:
Նախատեսվում է պայմանագիրը կնքել 2017 թ. դեկտեմբերին, աշխատանքները սկսել 2018 թ. գարնանը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Աշխատանքների կատարման ժամկետը սահմանված է 24 ամիս: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ, միջին լայնությունը՝ 24 մ: Կառուցապատման արդյունքում Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածն ունենալու է առնվազն 4 երթևեկելի գոտի, 3 ուղեանցեր, 3 թունելային անցումներ, LED տիպի լուսավորություն, միջազգային չափանիշներին համապատասխան արգելապատնեշներ ու գծանշումներ: Ճանապարհի տակ չեն լինելու որևէ տիպի ենթակառուցվածքներ:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդն ի գիտություն է ընդունել «Սերենիսսիմա կոստրուցիոնիե ընկերության հետ պայմանագրի լուծումը և հաստատել Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 2ե-ի շրջանակում աուդիտի ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները և պայմանագիրը շնորհել «Գրանդ Թորոնթոնե ՓԲԸ-ին: Իտալական ընկերության հետ պայմանագրի լուծման պատճառների մասին մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում: Մինչդեռ հարկ է նշել, որ դեռ 2016 թ. հուլիսի 21-ին Հայաստանի կառավարությունը Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի «Տրանշ 2ե-ի շրջանակում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման թույլտվություն էր տվել «Սերենիսսիմա կոստրուցիոնի ընկերությանը:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր- Ծրագիր 2ե վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 112,970,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ: