
Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը կաշխատի բողոքների ընդունման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այս մասին հունվարի 24-ին կազմակերպության գործունեության 9-րդ ամյակին նվիրված ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը:
«Մենք մտադիր ենք անցնել գործընկերների, ֆինանսական կազմակերպությունների համագործակցության թվային ձևաչափին և էլեկտրոնային համակարգով իրականացնել մեր հաճախորդներից ստացվող բողոքները», - ասել է նա:
Փ. Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ ֆինհաշտարարի գրասենյակը նախատեսում է բողոքների քննարկման ժամկետների կրճատում: «Այսօր, ըստ օրենսդրորեն սահմանված կարգի, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը բողոքները քննարկում է 28 օրվա ընթացքում: Ըստ մեր մասնագետների նախնական հաշվարկների, էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ, մենք կարող ենք կրճատել այդ ժամանակը, մինչև 20 օրի», - պարզաբանել է նա ֆինհաշտարարը:
Դրան զուգահեռ կգործի նաև Հայաստանի ֆինասնական հաշտարարի և հաճախորդների միջև համագործակցության նախկին ձևաչափը:
RUB | 4.99 | 0.00 |
USD | 379.07 | -0.01 |
EUR | 444.84 | 1.58 |
GBP | 512.73 | 3.02 |
CAD | 275.03 | 0.79 |
JPY | 23.96 | 0.06 |
CNY | 54.43 | 0.09 |
CHF | 479.59 | 1.80 |

