
Արմինֆո. Չգործող սեփականաշնորհված արտադրական կառույցները գործարկելու համար անհրաժեշտ է գործի դնել տնտեսական լծակները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Առավել արդյունավետ միջոցներից մեկը, պատգամավորի կարծիքով, նման չգործող արտադրությունների գույքահարկի բարձրացումը կարող է լինել: Արդյունքում նման կառույց պահելը բավական ծախսատար կլինի սեփականատիրոջ համար, ում համար շատ ավելի շահավետ կլինի արտադրական օբյեկտի օտարումը կամ վաճառքն ավելի արդյունավետ ներդրողին: Ըստ որում, Հարությունյանն ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ գույքահարկի բարձրացումն ուղղված կլինի ֆիսկալ խնդիրների լուծմանը: «Ստացված հասույթը շրջանառության մեջ կդրվի»,- ընդգծել է նա:
«Մեր խնդիրն այնպիսի արդյունավետ ներդրողներ գտնելն է, ովքեր նոր տնտեսական կյանք կհաղորդեն հանրային նշանակության չգործող արտադրական օբյեկտներին: Իսկ պոտենցիալ ներդրողներ կան ինչպես արտերկրում, այնպես էլ՝ երկրի ներսում»,- ասել է նա՝ վկայակոչելով Հայաստանի բանկային համակարգում դեպոզիտների զգալի աճը: Այս առնչությամբ նա նշել է, որ Հայաստանում դիտվում է ավելի շատ բանկային համակարգի, քան տնտեսության նկատմամբ վստահության միտում: «Մտահոգում է ոչ այնքան չգործող ձեռնարկությունների քանակը, որքան՝ ընդհանուր առմամբ դրանց առկայությունը»,- ասել է նա՝ նշելով, որ այսօր այդ հարցը կառավարությունում բազմաթիվ քննարկումների առարկա է:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

