Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 11:44
Նաիրա Բադալյան

Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսում

Արմինֆո. Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում թե՛ մշակութային և թե՛ տնտեսական համատեքստում, և Չինաստանն այսօր Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է:

Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը` Պեկինում Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսին իր բացման խոսքում: Ինչպես հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, դեսպան Մանասարյանի խոսքով, Հայաստանը, որպես հնագույն Մետաքսի ճանապարհի անբաժանելի մաս, մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

 

Շնորհանդեսի ընթացքում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի արձանագրած տնտեսական ցուցանիշները, տնտեսական ներուժը, ինչպես նաև հայ-չինական առևտրաշրջանառության աճող տեմպերը: Հրանտ Աբաջյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը չինական բիզնեսի համար բարենպաստ երկիր է, քանի որ որդեգրել է ներդրումների «Բաց դռների» քաղաքականություն: Նա հավելել է, որ Հայաստանը նաև դարպաս է դեպի աշխարհի խոշոր շուկաներ. Հայաստանից արտահանվող արտադրանքն ունի արտոնյալ պայմաններով անարգել մուտք դեպի ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ և GSP երկրների շուկաներ: ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը մանրամասն անդրադարձել է արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներին: Հրանտ Աբաջյանը մասնավորապես ներկայացրել է ենթակառուցվածքների, վերականգնող էներգետիկայի, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության և մեծ ներուժ ունեցող այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

 

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին են ներկայացվել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և չինացի զբոսաշրջիկների համար գործող մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր: ՀՀ առևտրային ներկայացուցիչը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին Հայաստանի ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

 

Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև: Հուշագիրը ստորագրել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը և Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի փոխտնօրենը:

 

Հավելենք, որ 2017 թվականի արդյունքներով Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 33,3%-ով` մինչև 604,4 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն ավելացել է 28,4%-ով` մինչև 123,7 մլն դոլար, իսկ ներմուծումը` 34,6%-ով, մինչև 480,7 մլն դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000