
Արմինֆո.Հայաստանի հարկային մարմինները ստուգում են երկրի բոլոր սուպերմարկետները, ոչ միայն «Երևան Սիթին»: Այս մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով այն լուրերը, որ ստուգվում են միայն Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող սուպերմարկետները:
Դավիթ Անանյանը ներկայումս նաև պատասխանատվությամբ հայտարարում է, որ վերջին տարվա ընթացքում Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունում չի արձանագրվել ոչ մի դեպք, երբ արտերկրից ներմուծված շաքարավազի հումքը գրանցվել է որպես հանրապետությունում արտադրված: «Մենք ստուգել ենք: Վերջին տարում նման բան չի բացահայտվել», - ասել է Անանյանը, հավելելով, որ ավելի վաղ փաստաթղթերի վերստուգման իրավական հիմքեր չկան: