Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018 17:39
Ալինա Հովհաննիսյան

«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:

«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:

ԱրմինֆոԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում Լիդիան Արմենիա ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը ներկայացնում է իրավիճակը:

 

-Պարոն Մելքումյան, Ամուլսարի շուրջ կրքեր բորբոքվել են, ինչ նորություն կա  մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո։

 

- Հարուցվել է քրեական գործ և Ընկերությունը հետամուտ է լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն: Օգոստոսի 24-ին փոխանցված Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ստուգման ակտը և հանձնարարականը ոչ մի խոսք չէին պարունակում աշխատանքները դադարեցնելու մասին: Նշված դրույթը հայտնվել է միայն 3 օր անց: Ճիշտ հակառակը՝ հանձնարարական կար որոշակի աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Այդ դրույթները հիմք ընդունելով Ընկերության աշխատակիցները գնացել էին աշխատավայր: Մինչդեռ վերջիններս այդպես էլ չկարողացան մուտք գործել հանքավայր, ավելին` տեղի ունեցավ բախում: Տպավորությունն այնպիսին էր, որ հանք  տանող ճանապարհն ապօրինի փակած անձինք, իրենց իսկ կողմից հրահրված բախմանը նախապես պատրաստված են եղել, ընդ որում այն տեղի է ունեցել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների և ծառայողների ներկայությամբ: Զինված, որոշ դեպքերում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, նշված անձինք, քարեր և շշեր էին նետում Ընկերության աշխատակիցների վրա: Պետք է արձանագրել, որ այդտեղ գտնվող անձանց մեծ մասն անգամ ըստ էության չի գիտակցում ինչի համար է «պայքարում», ուղղակի միացել է ֆինանսավորման անհայտ աղբյուր ունեցող այս խմբին: Միգուցե սա ուղղակի սադրա՞նք է խոշորագույն ներդրողի դեմ: Ամեն դեպքում պարզ չէ, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվում Ընկերության դեմ ուղղված այս միջոցառումները: Գտնում ենք, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ պարզելու ֆինանսվորման աղբյուրը, Ընկերության բնականոն աշխատանքը խաթարելու իրական նպատակն ու կազմակերպիչներին: Հատկանշական է, որ հիմա էլ դրամահավաք կազմակերպելու վերաբերյալ հայտարարություններ են տարածել, հարց է ծագում, իսկ մինչ <<դրամահավաք>> կազմակերպելը ինչ ֆինանսական միջոցներով է այս ամենը կազմակերպվել:

 

-Դուք ասում եք՝ լավագույն, բայց տեսչությունը նոր փորձաքննություն իրականացնելու և այդ ընթացքում Լիդիանի աշխատանքները կասեցնելու առաջարկ է  ներկայացրել կառավարությանը։

 

- Ուշադրության է արժանի  այն փաստը, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ստուգման ակտով և համապատասխան հանձնարարականով չի հիմնավորվել անգամ նման առաջարկի անհրաժեշտությունը: Ջրերի, օդի աղտոտման, թթվային դրենաժի անկառավարելիության ռիսկերի հետ կապված որևէ շեղում նախագծից չի հայտնաբերվել: Պետք է ընդգծել, որ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ներկայիս ղեկավարը`Արթուր Գրիգորյանը մինչ նշված պաշտոնը ստանձնելը, աննկուն պայքարել է Ամուլսարի շահագործման ծրագրի դեմ` այդ թվում խթանելով որոշ ակտիվիստների անլուրջ, որևէ գիտական հենք չունեցող կարծիքների տարածումը: Այս պարագայում առկա է շահերի բախում, տվյալ պարագայում վերջինս չէր կարող անկողմնակալ լինել: Գտնում ենք, որ Տեսչական մարմինը նպատակ է հետապնդել ամեն գնով տապալել Ամուլսարի ծրագիրը: Պատահական չէ, որ համապատասխան իրավասու մարմնի կողմից նախագծից որևէ շեղում չհայտնաբերոլու պարագայում որպես ՇՄԱԳ փորձաքննության ուժը կորցրած ճանաչելու հիմք գործածվեց այսպես կոչված <<նոր էկոլոգիական գործոններ>>-ը,,: «Նոր գործոնները» իբրև կարմիր գրքի թիթեռի և բուսատեսակին է վերաբերվում: Լիդիանը պատասխանել է այդ պնդմանը և կտա իր իրավական գնահատականը: Այն, որ Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը խիստ շահագրգիռ է ընկերության աշխատանքը տապալելու մեջ, ի սկզբանե հայտնի էր։ Ինչպես կարելի է այդ՝ օբյեկտիվություն պահանջող ուսումասիրությունը վստահել, լիվին կողմնակալ, արդեն իսկ կանխակալ կարծիքը բազմիցս հնչեցրած մարդուն։ Վերիջնս այդ լիազորությունը ըստ էության օգտագործում է Ծրագիրը տապալելու համար: Ու այս իրավիճակում անգամ՝ այսինքն ամենամեծ ցանկության պայմաններում՝ նրա գտած հիմքերն ուղղակի այդ թիթեռի քաշի լրջություն ունեն։

 

- Այսինքն, դրանք՝ նոր գործոնները, լուրջ գործոններ չեն, ըստ ձեզ.

 

- Նախ պետք է փաստել, որ հայտնաբերված <<նոր էկոլոգիական գործոններ>> -ամենևին նոր չեն: Լիդիանի ուսումնասիրություններում անդրադարձ կատարվել է ինչպես «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակին, այնպես էլ «Ապոլո» տեսակի թիթեռին: Նշված տեսակների վրա բացասական ազդեցության հնարավորությունը ուսումնասիրվել է և այն բացառվել է, քանի որ այդ տեսակները չեն գտնվում Ընկերության գործունեության տարածքում, որի վերաբերյալ առկա են գիտական հիմնավորումներ, մինչդեռ Տեսչական մարմնի նման ակտ կազմելու համար հիմք ծառայած եզրակացությունը հիմնված է զուտ ենթադրությունների վրա: Ուշադրության է արժանի այն փաստը, որ  նշված եզրակացությունը կազմած գիտ. աշխատողն անգամ եզրակացությամբ չի փաստել, որ հայտնաբերված բուսատեսակը հանդիսանում է հենց «Ոզնաթուփ մեխակ»-ը, այլ ենթադրել է, որ այն կարող է ամենայն հավանականությամբ այդ բուսատեսակը լինել: Ստացվում է, որ Տեսչական մարմինը, նախագծային փաստաթղթերից որևէ շեղում չհայտնաբերելով, Ընկերությանն, ըստ էության, ակտավորել է գիտականորեն չհիմնավորված   ենթադրությունների հիման վրա: Տեսչական մարմինը Ընկերության աշխատանքները դադարեցնելու հիմքում դրել է դիլետանտական եզրակացություն, որով ըստ էութայն վտանգի տակ է դրվել մոտ կես միլիարդ դոլարի ներդրում իրականացրած և մի քանի համայնքի զարգացման ծրագրեր իրականացրած Ընկերության գործունեությունը:

 

- Տեսչությունը նաև արձանագրել է հանքավայրից հանքանյութի առերևույթ ապօրինի արդյունահանման փաստ: Այս առիթով քրեական գործ է հարուցվել: Ինչ կասեք այս կապակցությամբ:

 

- Նշված մեղադրանքը մտացածին է: Մասնավորապես՝ Տեսչական մարմնի կողմից այդպես էլ չներկայացվեց որևէ ապացույց առ այն, որ Ամուլսարի տարածքում գտնվող այդ փոսորակներից հանածո կամ այլ օգատակար նյութ է արդունահանվել Հատկանաշական է, որ համապատասխան աշխատողները տեղում, ուսումնասիրության արդյունքում փորձում էին ապացուցել, որ այնտեղից կավ է արդույնահանվել, բայց նույնիսկ իրենց փորձագետը չհաստատեց այդ  փաստը: Ավելին՝ օրենքը հստակ սահմանում է ապօրինի արդյունահանում է որակում հանքավայրի տարածքից հանածոի դուրսբերումը և օգտակար նյութերի կորզումը: Մինչդեռ վերոգրյալի կապակցությամբ որևէ ապացույց չի ներկայացվել: Ինչպես նշված է հարուցված քրեական գործի մեջ, խոսքը <<առերևույթ>> խախտման մասին է այսինքն` Արթուր Գրիգորյանի` ենթադրած «խախտման»: Ամփոփելով, կարող եմ ընդգծել, որ իրավական տեսանկյունից նման խոցելի մեղադրանքները լուրջ հարվածի տակ են դնում նաև այս կառույցի հեղինակությունը: Ավելին, Տեսչական մարմնի դրսևորած այսպիսի անձեռնահասությունը ոչ միայն հեղինակազրկում է պետական այդ կառույցը, այլև իր մեջ պարունակում է այլ բացասական ռիսկեր, այն է` ո՞ր ներդրողն այսուհետև կհամարձակվի Հայաստանում ներդրումներ իրականացնել, երբ գործարարության նկատմամբ առկա է այսչափ անլուրջ վերաբերմունք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.09.2025
RUB4.50-0.01
USD382.750.26
EUR447.21-0.30
GBP517.32-0.42
CAD275.70-0.31
JPY25.87-0.06
CNY53.730.02
CHF478.68-0.69