Արմինֆո. Չի կարելի մշտապես երկարաձգել ՀԱԷԿ շահագործման ժամկետը: Սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՄԱԿ էներգետիկայի փորձագետ Արա Մարջանյանը, պատասխանելով, մինչև 2040 թիվը ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու երկրի իշխանությունների մտադրության վերաբերյալ ԱրմԻնֆո-ին հարցին, ինչի մասին բարձրաձայնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հուլիսի 26-ին «Էխո Մոսկվի՚-ով հեռարձակված հարցազրույցում:
Մարջանյանի ասելով, եթե, այնուամենայնիվ, ժամկետի հերթական երկարաձգման վերաբերյալ որոշում կայացվի, դա կդառնա թվով երրորդ նախագիծը: «Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել նոր բլոկի կառուցման ծրագրի իրագործմանը, առավել ևս, որ այդ խնդրի լուծման համար կպահանջվի զգալի ժամանակահատված` սկսած նախագծումից և վերջացրած շինարարական աշխատանքներով՚, - նշել է Արա Մարջանյանը: Նա բավականին թերահավատորեն է վերաբերվում փոքր մոդուլային ԱԷԿ-ների կառուցման նախաձեռնությանը: «Այդ նախագիծը քննադատության չի դիմանա՚, - կարծում է Արա Մարջանյանը, ընդգծելով, որ այդ նախաձեռնությունը բխում էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության նախկին ղեկավարությունից, որը հեռու էր ատոմային էներգետիկայից: «Փոքր մոդուլային ԱԷԿ-ները կառուցում է կանադական ընկերությունը, որն արդեն հայտարարել է Ուկրաինայի Ռովենսկի ԱԷԿ նախագծի իրագործման մասին, որտեղ տեղադրված է ՀԱԷԿ ռեակտորի համանման ВВЭР՚, - նշել է Մարջանյանը:
Նա կառավարությանը և Էներգետիկայի նախարարության ղեկավարությանը վերստին կոչ է արել արագ կողմնորոշվել նոր բլոկի առնչությամբ, հատկապես, ներկա պայմաններում, երբ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ իրագործում է տեղեկատվական քողարկման գործողություն, որը նպատակաուղղված է հանրապետությունն ատոմային էներգետիկայից զրկելուն: Նմանօրինակ գործողությանը, ընդհուպ ՀԱԷԿ վերաբերյալ տեղեկատվական նյութերի հրապարակմանը արտասահմանյան մամուլում, միշտ ակտիվորեն սատարել են Թուրքիան և Ադրբեջանը: Այդ է վկայում նաև National Geographic հանդեսում հրապարակված հոդվածը, որն, ընդհանրապես, ոչ մի առնչություն չունի ատոմային էներգետիկայի հետ: Չնայած միակ մասնագիտական կառույցի եզրակացոթյունների` ի դեմս ԱԷՄԳ, որը նշել է ՀԱԷԿ անվտանգության բարձր մակարդակը, այդ գործողությունում ներգրավվել է Եվրամիությունը, որի հետ Հայաստանն անցյալ տարի համապարփակ և ընդլայնված գործընկերությանմ համաձայնագիր է կնքել: Այդ փաստաթղթում, շարունակել է փորձագետը, խոսք է գնում ՀԱԷԿ գործողության վերջնական շամկետի մասին` 2026 թիվը: Ընդ որում, ոչինչ չի ասվում հնարավոր փոխարինող հզորությունների մասին: «Սակայն, ելնելով ԵՄ կողմից դրսևորվող ակտիվությունից, կարելի է հետևություն անել, որ խոսքը կարող է վերաբերվել փոքր ՀԷԿ-երին, էներգիայի վերականգնվող և այլընտրանքային աղբյուրներին: Այդուհանդերձ, այդ օբյեկտները չեն կարող փոխարինել ԱԷԿ-ին, քանի որ բազիսային չեն՚, - փաստել է փորձագետը: Հունվարի 30-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության երկկողմ հարաբերությունների բաժանմունքի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը հայտարարել էր, որ Եվրոպական Միությունը շարունակում է պնդել, որ հայկական ատոմակայանը պետք է շուտափույտ փակվի, քանի որ հնարավոր չէ նույնիսկ արդիականացման միջոցով մեծացնել կայանի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բրյուսելը հասկանում է Հայաստանի ԱԷԿ-ի կարևորությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում: Ներկայումս ԵՄ-ը հայ գործընկերների հետ աշխատում է կայանի անվտանգությունը բարելավելու ուղղությամբ: «Ֆուկուսիմաե ԱԷԿ-ի վթարի ողբերգական հետևանքներից հետո ԵՄ նախաձեռնեց սթրես-թեստերի անցկացումը ԵՄ ատոմային կայաններում: Նման սթրես-թեստ է անցկացրել նաև Հայաստանը: «Այժմ կարևոր է կյանքի կոչել սթրես-թեստի արդյունքները: Կարևոր է նաև ակտիվորեն խթանել էներգաարդյունավետությունը, այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան: Եթե տնտեսվի և քիչ օգտագործվի էլեկտրաէներգիան, ապա ապագայում ավելի քիչ էներգիայի օգտագործման պահանջ կլինի», - ասել էր Դիրկ Լորենցը:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2027 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ