Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2018 13:13
Նաիրա Բադալյան

ԱԳ փոխնախարար. Հայաստանը և Իրանը չեն հրաժարվել երկաթուղու կառուցումից

ԱԳ փոխնախարար. Հայաստանը և Իրանը չեն հրաժարվել երկաթուղու կառուցումից

Արմինֆո. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը շարունակում է գտնվել երկկողմ հարաբերությունների օրակարգում, նոյեմբերի 6-ին խորհրդարանում լսումների ընթացքում հայտարարել է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

 

Փոխնախարարի խոսքով, Իրան Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը գտնվում է մասնագետների քննարկման ոլորտում, քանի որ միայն նրանք կարող են գնահատել շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի իրականացման հիմնավորությունը: <Այդ հարցում մեզ մնում է ապավինել մեր մասնագետների փորձառությանը>,- ասել է Կարեն Նազարյանը: Հաշվի առնելով դա, ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, տվյալ փուլում դժվար է կանխատեսել, թե երբ կկառուցվի այդ երկաթուղին:

 

Կարեն Նազարյանն անդրադարձել է նաև Հայաստան իրանական գազի մատակարարումների հարցին՝ ԱՄՆ վերջին հակաիրանական պատժամիջոցների համատեքստում: Ինչպես նշել է փոխնախարարը, 2008 թվականից Հայաստանն իրանական գազի մատակարարումներ է իրականացնում՝ <Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց> ծրագրի շրջանակներում: Ծրագիրն արդեն հասցրել է իրեն լավ կողմից դրսևորել, ինչով ոգևորված են նաև եվրոպացի գործընկերները, ովքեր, բացառված չէ, վերջին պատժամիջոցային սպառնալիքների լույսի ներքո կփորձեն փոխառել հայկական փորձը: