Չորեքշաբթի, 29 Մայիսի 2019 20:45
Էմմանուիլ Մկրտչյան

AmRating գործակալությունը եվրոպական Rating-Agentur ExpertRA GmbH-ի աջակցությամբ թողարկել է Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հերթական ամփոփումը

AmRating գործակալությունը եվրոպական Rating-Agentur ExpertRA GmbH-ի աջակցությամբ թողարկել է Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ հերթական ամփոփումը

Արմինֆո.2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ՙթավշյա հեղափոխության՚ հետ կապված  քաղաքական մրրկայնության ֆոնին Հայաստանի բանկային համակարգը ցույց տվեց հուսալիության բարձր աստիճան, որի վկայությունն են

պահպանված իրացվելիության բարձր ցուցանիշները, հաստատուն կապիտալի բազան, բավականին առողջ վարկային պորտֆելը, էական ավանդային բազան եւ չափավոր շահութաբերությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի բանկային համակարգի հերթական ՙինդուստրիալ տեսության՚ մեջ, որը պատրաստել են AmRating ազգային վարկանշային գործակալության փորձագետները՝ եվրոպական  Rating-Agentur Expert RA GmbH վարկանշային գործակալության հետ համագործակցությամբ

( https://raexpert.eu/files/Industry_report_Armenia_Banks_27.05.2019.pdf ):

 

Ինչպես նշվում է հաշվետվությունում, ՙթավշյա հեղափոխության՚ առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երիտասարդ կառավարության նոր տնտեսական քաղաքականությունը շատ բանով սկզբունքորեն տարբերվում է երկրի կառավարման նախկին բարձր կոռումպացված համակարգից, որը կառուցված էր, այսպես կոչված, ՙզուգահեռ տնտեսության՚ առկայության հաշվառմամբ: Նոր քաղաքականությունը սկսեց լուրջ ճշգրտումներ մտցնել սովորական տնտեսական կյանքում, ինչը չէր կարող չանդրադառնալ տնտեսության որոշ ոլորտների վիճակի, և, որպես հետևանք, որոշ մակրոտնտեսական պարամետրերի վրա։

 

Օրենքի գերակայության առաջնայնությունը, կոռուպցիայի դեմ իրական պայքարը բիզնեսի հետ իշխանության ձեւավորված ոչ պաշտոնական ՙպայմանագրերի՚ ոլորտում, մենաշնորհների դեմ պայքարը, բնապահպանական օրենսդրության գործնականում կոշտ իրականացումը հանքարդյունաբերական նախագծերի համար՝ գործոններ են, որոնք կարելի է բնութագրել տնտեսական տարանցման ծանր ՙծախքերով՚:

 

Ինչպես կարծում են գործակալության փորձագետները, չնայած 2018 թվականի հեղափոխական իրադարձություններին եւ ընտրական շրջանին, Հայաստանի ֆինանսական իշխանություններին հաջողվել է լրջորեն տարանջատվել առկա քաղաքական գործընթացներից եւ պահպանել կայունությունը ֆինանսաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության իրականացման գործում: Անցած տարվա ընթացքում նոր կառավարությունը փոքր-ինչ ավելացրել է բյուջետային մուտքերը հարկային վարչարարության կատարելագործման հաշվին, իսկ Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) հաջողությամբ շարունակել է ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը վարկային շուկայում ակտիվություն պահպանելու համար:

 

Հաշվետվության համաձայն, ցածր տոկոսադրույքների պայմաններում եւ ապագա տնտեսական ակտիվության հաշվին ընթացիկ բանկային գործառնությունների եկամտաբերության նվազման փոխհատուցման ակնկալիքով բանկերը շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը ցածր եկամտաբերությամբ եւ սահմանափակ մանրածախ շուկայում նոր խորշերի ընդլայնման եւ որոնման միջոցով: Այս առումով նրանք խնդիր են դնում բարձրացնել ոչ տոկոսային եկամուտները արդյունավետ տեխնոլոգիական լուծումների, ապրանքների եւ նորարարությունների միջոցով, որոնք, հիմնականում, առնչվում են քարտային ապրանքներին եւ վիրտուալ սպասարկման տեխնոլոգիաներին:

 

ՙՀատվածի իրացվելիության դիրքը մնում է բավարար՝ չնայած 2017 թվականի համեմատ 2018 թվին առանցքային գործակիցների նվազմանը: Ինչպես նաև շահութաբերության ցուցանիշներում՝ մենք տեսնում ենք բարձր անհամաչափություն իրացվելիության բաշխման գործում՚, - նշում է AmRating-ի վերլուծաբան Կարինա Մելիքյանը: 2014-2018 թթ. ֆոնդավորման բազան բնորոշվել է ֆիզիկական անձանց միջոցների աստիճանական աճով 4,6 տ.կ.-ով՝ մինչեւ 40,5%, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում տոկոսադրույքների միջին մակարդակի 2,4 տ.կ.-ով նվազմամբ՝ մինչև 5,33%:  Ընդհանուր առմամբ, ֆիզիկական անձանց միջոցների ծավալի աճը  2018 թվին դանդաղել է 2017թ. 20,6% - ից մինչեւ 9%,  իսկ կորպորատիվ հաճախորդների ավանդների եւ ընթացիկ հաշիվների աճն, ընդհակառակը, արագացել է 2017թ.-ի 3.2%-ից մինչեւ 13%: Վերջինների աճը, մասամբ, պայմանավորված էր 2017թվին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շրջանակներում կենսաթոշակային հիմնադրամների ակտիվները կառավարող երկու արտասահմանյան մասնավոր ընկերությունների աշխատանքի ակտիվացմամբ։

 

Հայաստանի արժութային շուկայում կայուն իրավիճակն աստիճանաբար նվազեցնում է տնտեսության դոլարացման ավանդաբար բարձր մակարդակը։  Բանկերն ինտենսիվորեն դրամայնացնում են ակտիվներն ու պարտավորությունները։

 

Միևնույն ժամանակ, AmRating-ի վերլուծաբաններն առանձնահատուկ մտահոգություն են հայտնում ՖՀՄՍ 9 ստանդարտի վերաբերյալ, ըստ որի, տեղեկատվության բացահայտման ձևաչափը լիարժեք պատկերացում չի տալիս վարկային պորտֆելի որակի գնահատման համար, քանի որ ըստ ռիսկի խմբերի դասակարգումն էապես լղոզվում է: Ավելին, ՖՀՄՍ 9 ստանդարտը չի ենթադրում կոնկրետ ճյուղային բաժանում ըստ ռիսկի խմբերի, ինչը, ի վերջո, անհնար է դարձնում ակտիվների իրական որակի և, համապատասխանաբար, ռեսուրսների օգտագործման արդյունավետության աստիճանի գնահատումը:

 

Վերլուծաբանների կանխատեսման համաձայն, 2019 թվականը, ամենայն հավանականությամբ, կանցնի ՙտարանցիկ՚ նշանի ներքո եւ աչքի կընկնի ինչպես ընդհանուր առմամբ երկրում տնտեսական ակտիվության, այնպես էլ բանկային վարկավորման ոլորտում թույլ աճով:  Չնայած վերը նշված անհամամասնություններին, որոնք ստեղծում են որոշ լրացուցիչ ռիսկեր, բանկային համակարգը, կապիտալի համարժեքության էական բարձիկի և չափից ավելի իրացվելիության առկայության դեպքում, կշարունակի կայուն գործել արտաքին ցնցումների ցանկացած, նույնիսկ ֆորս-մաժորային պայմաններում: ՙՏարանցիկ՚ գործունեության այդ երաշխիքներն ամրագրված են ԱՄՀ քաղաքականությունում, որը 2019 թվականի մայիսի կեսերին որոշում է կայացրել stand-by կանխարգելիչ կայունացնող եռամյա ծրագրի շրջանակներում Հայաստանին 248,2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի վարկային գիծ տրամադրելու մասին:

 

Ինչպես նշում է AmRating-ի տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը, 2019 թվի սկզբին Հայաստանում ստեղծված ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակը դեռեւս բնութագրվում է ՙընդհանուր մրրկայնության՚ վիճակով, բազմաթիվ անորոշությունների առկայությամբ եւ ՙզուսպ լավատեսության՚ սպասումներով: Այդուհանդերձ, նոր կառավարության ծրագրերի և գաղափարների նկատմամբ միջազգային դոնոր կառույցների հետաքրքրության ակտիվացումը բազմամսյա սպասման դադարից հետո, բարեփոխումների նկատմամբ քաղաքական կամքի առկայությունը կառավարման փորձի բացակայության և, որպես հետևանք, գաղափարների գործնական իրականացման ցածր արդյունավետության ֆոնին  թույլ են տալիս 2019 թվականի մասին խոսել՝ որպես Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ հետագա որակապես նոր շարժման ներուժի կուտակման ժամանակաշրջանի մասին:

 

Նշենք, որ AmRating-ը ՙԱրմԻնֆո՚ վարկանիշային մարքեթինգային տեղեկատվության գործակալության հետ փոխկապակցված ընկերություն է և ունի 12 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծությունների, դիտարկումների և վարկային ռեյտինգների շուկայում:

 

Rating-Agentur Expert RA GmbH-RAEX վարկանիշային գործակալությունների միջազգային խմբի եվրոպական ստորաբաժանում է, որն ունի ավելի քան

20 տարվա աշխատանքային փորձ վարկանիշային ոլորտում: Գործակալությունը հավատարմագրված է Արժեթղթերի եւ շուկաների եվրոպական կարգավորիչի (ESMA) կողմից եւ ունի վարկունակության  արտաքին գնահատման ինստիտուտի պաշտոնական կարգավիճակ (ECAI):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորություններըՍտամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համարՄեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավըՄինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
Նոր բաժին Idram&IDBank-ումՆոր բաժին Idram&IDBank-ում
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և ԻդրամՄի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
Փաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինըՓաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինը
Wizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակիWizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի
FLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համարFLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98