Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 13:15
Ալեքսանդր Ավանեսով

"Նիկոլա Ինթերնեյշնլ Արմենիա" ՍՊԸ-ն 1,6 մլրդ դրամ կներդնի արտադրության ընդլայնման գործում

"Նիկոլա Ինթերնեյշնլ Արմենիա" ՍՊԸ-ն 1,6 մլրդ դրամ կներդնի արտադրության ընդլայնման գործում

Արմինֆո. "Նիկոլա Ինթերնեյշնլ Արմենիա" ՍՊԸ-ն 1,6 մլրդ դրամ կներդնի արտադրության ընդլայնման գործում։ Կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն է տվել ներմուծվող սարքավորումների և հումքի համար մաքսային վճարներից ազատման մասին ընկերության հայտին։

 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով ՝ ընկերության ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 3,3 մլրդ դրամ: ՍՊԸ-ն զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ Կոտայքի մարզում։  2018 թվականից ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Եվրասիական տնտեսական միության երկրներ, իսկ  հումքը արտասահմանից է ներմուծում։ Ընկերությունը մտադիր է 40 տոկոսով ավելացնել արտահանման ծավալները, ինչի առնչությամբ լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն է առաջացել։

 

Հավելենք, որ ընկերությունն իր գործունեությունը ծավալել է Կոտայքի մարզի Արամուս համայնքում՝ 2003 թվականից։  ՍՊԸ-ն արտադրում է պահածոյացված ձիթապտուղ, միրգ և բանջարեղեն: