Արմինֆո. ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների մասով 2020 թվականին որևէ առանձնահատուկ բան ակնկալել պետք չէ, հունվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ։
Իր կարծիքը փորձագետը պայմանավորել է նաև ներքին ներդրումների մասով ակտիվության բացակայությամբ ։ Մասնավորապես, Մանասերյանը դժգոհել է, որ պետական կառավարման համակարգի ոչ մի ներկայացուցիչ չի բարձրացրել առաջին հերթին տեղի ներդրողներին խրախուսելու անհրաժեշտության հարցը ։
Այս տեսանկյունից նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ այս կամ այն երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ցանկության դեպքում ներդրողն առաջին հերթին հետաքրքրվում է, թե արդյոք տնտեսության զարգացման մեջ ներդրումներ են կատարում այդ երկրի քաղաքացիները։ <Եթե մեզ հաջողվի գրավիչ միջավայր ստեղծել, և մենք վստահենք մեր տնտեսությանը ՝ թեկուզ փոքր ներդրումներ անելով, ապա հավատացեք, որ դրանց ծավալը կավելանա>, - ասել է նա ։ Նման միջավայրը, տնտեսագետի խոսքով, կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ <Մենք առաջինն ենք, որ պետք է գումար ներդնենք սեփական երկրի զարգացման մեջ>, - ընդգծել է նա:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, 2019 թվականի 9 ամիսների ընթացքում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը ՀՀ տնտեսության իրական հատված կազմել է շուրջ 267 մլն դոլար (նախորդ տարվա 1 մլրդ դոլարի դիմաց), որից ուղղակի ներդրումներին բաժին է ընկնում 60 մլն դոլար, ինչը 68 մլն դոլարով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից:
Համախառն օտարերկրյա ներդրումները հոկտեմբերի 1 - ի դրությամբ գերազանցել են 20 մլն դոլարը (այդ թվում ՕՈՒՆ-ն՝ 9.1 մլն դոլարը), որոնց կառուցվածքում շարունակում է գերիշխել ՌԴ - ն (7.3 մլն դոլար, այդ թվում ՕՈՒՆ-ն՝ 4.4 մլն դոլար), որին հաջորդում են Գերմանիան (2.8 մլն դոլար) եւ Կիպրոսը (1.4 մլն դոլար):
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |