Հինգշաբթի, 30 Հունվարի 2020 19:29
Ալինա Հովհաննիսյան

ՎԶԵԲ-ի 2020 թ. նպատակային ցուցանիշը Հայաստանում կկազմի առնվազն 100 մլն եվրո

ՎԶԵԲ-ի 2020 թ. նպատակային ցուցանիշը Հայաստանում կկազմի առնվազն 100 մլն եվրո

Արմինֆո.2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) կփորձի Հայաստանում իրականացնել շուրջ 15 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի առնվազն 100 մլն եվրո: Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն ։

 

Ընթացիկ տարում բանկը կկենտրոնանա նաեւ մասնավոր հատվածի վրա, սակայն, ըստ նրա, նախատեսվում է համագործակցություն նաեւ պետական հատվածի հետ:

 

Մասնավորապես, բանկը նախատեսում է ընդլայնել գործունեությունը էներգետիկ ոլորտում՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության շահագրգռվածությունը էներգախնայողական նախագծերի իրականացման հարցում: Միաժամանակ ԵՄ-ի հետ համատեղ նախատեսվում է տրանսպորտային ոլորտի եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

 

<Ծրագրերի իրականացման ուղղությամբ մենք բանակցություններ ենք վարում ՀՀ փոխվարչապետի հետ, որը համակարգում է ՎԶԵԲ - ի հետ Հայաստանի համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարության հետ՜ ուսումնասիրելով նաեւ այլ հնարավորություններ>, - ասել է Գվինդաձեն:

 

Նշենք, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է 1992 թվականից: ՀՀ տնտեսության մեջ բանկի ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 1.4 մլրդ եվրոյի: Հայաստանում բանկի պորտֆելի 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: