Երկուշաբթի, 16 Մարտի 2020 17:50
Ալինա Հովհաննիսյան

Որոշ հայկական բանկեր ժամանակավորապես փակել են իրենց մասնաճյուղերն Էջմիածնում

Որոշ հայկական բանկեր ժամանակավորապես փակել են իրենց մասնաճյուղերն Էջմիածնում

Արմինֆո. Մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացրել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

 

ՙՀՀ կենտրոնական բանկը, հետևելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առևտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև

  • ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,  Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը, Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը, Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,
  • Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը:
  •  

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ: Վերոնշյալ առևտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով Առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման՚, - ասվում է հաղորդագրությունում: