Երկուշաբթի, 13 Ապրիլի 2020 17:52
Էմմանուիլ Մկրտչյան

Ucom ընկերությունը՝ կռվախնձոր  եւ շանտաժի առարկա

Ucom ընկերությունը՝ կռվախնձոր  եւ շանտաժի առարկա

Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկը՝ Ucom ընկերությունը, վերջին օրերին դարձել է ոչ միայն հիմնական բաժնետերերի եւ թոփ մենեջմենթի միջեւ կռվախնձոր, այլեւ բազմակողմանի շանտաժի առարկա, որի մեջ երկու կողմերն էլ, պարզելով հարաբերությունները եւ հետապնդելով սեփական նպատակները, փորձում են ներքաշել պետությանը, ընկերության կոլեկտիվին եւ իրենց մրցակից գործընկերներին: Ցավոք, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը բավականին նպաստավոր է դրա համար։

 

Անցած ուրբաթ Ucom-ի գլխավոր տնօրեն և բաժնետեր Հայկ Եսայանը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո ընկերության հարյուրավոր աշխատակիցներ հետևել են իր օրինակին և հրաժարականի դիմումներ են գրել: Նրա խոսքով՝ հեռանալու ցանկություն են հայտնել 576 աշխատողներ, նրանց մեծ մասը ներկայացնում են ընկերության ղեկավար կազմը, միջին օղակի ղեկավարությունը եւ ամբողջ տեխնիկական թիմը: Ստեղծված իրավիճակի պատճառը նա բացատրել է իր, իր եղբոր, միասին 5,94 տոկոս բաժնեմաս ունեցող մինորիտար բաժնետերի՝ մի կողմից, եւ մեծամասնական բաժնետերերի՝ ի դեմս  Խաչատրյան երեք եղբայրների, առաջին հերթին, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի միջև առկա տարաձայնություններով։ Նրանք բոլորն էլ, ինչպես հայտնի է, ներկայացնում են ընկերության վերջնական շահառուին, իրենց հորն ու հորեղբբորը՝ նախկին սուպերնախարար, ֆինանսների նախարար, հարկային ու մաքսային ծառայությունների ղեկավար Գագիկ Խաչատրյանին, որը նախկին կառավարության ամենահարուստ մարդկանցից մեկին  էր։ Այժմ  Խաչատրյանը, ինչպես և նրա որդիները եւ եղբոր որդին հետաքննության տակ են, իսկ նրանց հաշիվները և ակտիվները սառեցվել են դատարանի որոշմամբ:

 

Այս հրապարակային նամակից մեկ օր առաջ Հայկ Եսայանն իր ղեկավարած ընկերության կոլեկտիվին էր դիմել ներկորպորատիվ նամակով, որը հայտնվել է ԱրմԻնֆո-ի տրամադրության տակ: Դրանում Եսայանն իր հրաժարականի դիմումը բացատրում է որպես վերջին մի քանի ամիսների իրադարձությունների արդյունք։ Իր դիմումը գլխավոր տնօրենը հիմնավորել է իր եւ Գուրգենի միջեւ ստեղծված թյուրըմբռնմամբ (վերջինիս հիշատակել է առանց ազգանվան եւ պաշտոնի): "Քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում պարզ դարձավ, որ Galaxy-ն (Գուրգեն Խաչատրյանի ղեկավարած ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում է Ucom-ը) չկարողացավ ապահովել իմ քայլերի արդյունավետությունը, ես առաջարկեցի ձեռք բերել ընկերության ինձ եւ Ալիկին (Հայկ Եսայանի հարազատ եղբայրը) պատկանող բաժնեմասերը, կամ էլ ցանկություն հայտնեցի բաժնետոմսեր գնել ընկերության մյուս մասնակիցներից (բաժնետերերից)" (22 մլրդ դրամով): Թե մեկ, թե մյուս դեպքում նա մերժում է ստացել։

 

Ավելին, Եսայանը պատմել է, որ ընկերությունը լքելու իր որոշման շարժառիթ եղել նաեւ այն, որ իր թեկնածությունը չի դիտարկվում որպես ընկերության ղեկավար Ucom-ի եւ Beeline-ի հնարավոր միաձուլումից հետո (Galaxy խմբի  եւ Beeline-ի միջեւ բանակցություններ են ընթանում միացյալ ընկերության ապագա զարգացման շուրջ):

 

Այդ նամակը, իհարկե, իր՝ գլխավոր տնօրենի օրինակին հետևելու կոչ չէր  ներառում, քանի որ դա շատ վտանգավոր կլիներ իրավական տեսանկյունից, բայց այն, որ Ucom-ի ղեկավար կազմը հրաժարականի դիմում է գրել, փաստ է։ Ճիշտ է, իրականում խոսքը ոչ թե 576 աշխատակիցների մասին է, ինչի մասին ասվում է Եսայանի հրապարակային նամակում, այլ՝ 100-ից մի փոքր ավելի։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի հաղորդակցության ոլորտի փորձագետ Գրիգորի Սաղիյանը, Եսայան եղբայրները որոշել են բավականին վտանգավոր խաղ խաղալ: Ընկերությունների հնարավոր միաձուլումից առաջ Ucom-ի մեծամասնական բաժնետերերը որոշում են կայացրել բաժնետիրական կապիտալի ավելացման մասին, ինչով, փաստորեն, նվազեցնում են Եսայան եղբայրների մասնաբաժինը: Իրենց բաժնեմասի լղոզմանը դիմակայելու համար Եսայանները, կորպորատիվ վեճում իրենց հաղթանակի դեպքում, խոստացել են աշխատակիցներին փոխանցել ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը, ինչով  խթանել են բողոքի ակցիան հիմնական բաժնետերերի դեմ եւ ապահովել ոչ միայն իրենց հետ ազգակցական, բարեկամական եւ այլ ոչ պաշտոնական կապերով կապված թոփ-մենեջերների, այլեւ ավելի  մեծաթիվ շարքային աշխատակիցների լոյալությունը:

 

 Ըստ Սաղիյանի, այս կորպորատիվ դիմակայության եւ Ucom-ի ու Beeline-ի հնարավոր միաձուլման միջեւ ոչ մի անմիջական կապ չի նկատվում, քանի որ դեռեւս  չկա գործարքի վերաբերյալ հակամենաշնորհային մարմնի եզրակացություն: Սկզբունքորեն, այս գործն առայժմ սառեցված է երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով: Ըստ էության, նույն կերպ է արտահայտվել նաև "Beeline-Հայաստանի" ղեկավարությունը։  Սաղիյանի խոսքով՝ Ucom-ը միակ ընկերությունը չէ, որը հավակնում է "Beeline - Հայաստան"-ին՝ Հայաստանի առանցքային ընկերությանը, որի ձեռքում է գտնվում երկրի առանցքային հեռահաղորդակցային ենթակառուցվածքը: Սաղիյանը կարծում է, որ Ucom-ի կայուն աշխատանքը, հատկապես այսօր, չափազանց կարեւոր է պետության համար: Այդ պատճառով ներկորպորատիվ դիմակաայության բոլոր կողմերը փորձում են օգտվել այդ հանգամանքից։

 

Մինչդեռ, իրականում, դիմակայությունը խորանալու է, եւ դա, հնարավոր է, պայմանավորված այն հանգամանքով, որ հիմնական բաժնետերերի   բաժնետոմսերը սառեցվել են դատարանի կողմից, իսկ ընկերության ղեկավարությունը, ըստ էության, հրահրում է բաժնետերերին, ամենայն հավանականությամբ, իր բաժնեմասի հետգնման,  եւ, միեւնույն ժամանակ, նաեւ պետությանը՝  ընկերության աշխատանքի սաբոտաժով:

 

Բաժնետերերն, իրենց հերթին, նույնպես որոշել են  ձեռքերը ծալած չնստել: Դրա համար էլ թոփ մենեջմենթի ելույթից հետո հրապարակվեց Խաչատրյանների փաստաբանների բաց նամակը։ Նրանց կարծիքով, Արտյոմ  եւ Արամ Խաչատրյանների անխտիր բոլոր գույքերի, բանկային հաշիվների և կազմակերպություններում ունեցած մասնաբաժինների վրա կալանք դնելով քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է գույքի վրա կալանք դնելը կանոնակարգող քրեադատավարական նորմերը, ոչ միայն անօրինական ձևով սահմանափակել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլ նաև հսկայական բիզնես վնասներ է պատճառում, ինչն իր անխուսափելի բացասական ազդեցությունն է ունենալու Galaxy  ընկերությունների խմբում ընդգրկված 15 ընկերությունների համար, որի հիմնադիրներն են Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանները: Այնուհետեւ հայտարարության մեջ ասվում է, որ, հաշվի առնելով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, առանց այն էլ խոցելի վիճակում հայտնված Galaxy ընկերությունների խմբի բնականոն բիզնես գործունեությունը չխաթարելու, մոտ 3000 աշխատակիցների հնարավոր գործազրկունությունից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, ընկերությունների խմբի կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը բազմիցս խնդրել և դիմել է, որպեսզի քրեական վարույթն իրականացնող մարմինը ձեռնպահ մնա բիզնեսի հետ կապված անօրիանական գործողություններից:

 

Դրանով իսկ Խաչատրյանները որոշել պետությանը զգուշացնել, որ եթե դատական ատյաններն իրենց սեփականությունը տնօրինելու իրավունք չտան, ընկերության ճակատագիրը մեծ հարցականի տակ կդրվի։

Թե ինչով կավարտվի այս պատմությունը՝ դժվար է ասել, սակայն կարելի է որոշակի վստահությամբ ենթադրել, որ ընկերությանը՝ որպես իրավաբանական անձի, ոչինչ չի սպառնում։ Մի քանի տասնյակ մարդկանց հեռանալը ղեկավար կազմից խնդիր չի դառնա, քանի որ ընկերությունն՝ ինքը, հրապարակային չէ եւ ունի ՓԲԸ կարգավիճակ, որը ոչ այնքան վաղուց վերաձեւակերպվել է ՍՊԸ-ի բաժնետերերի կողմից, ամենայն հավանականությամբ, հենց կապիտալի հետագա վերակառուցման նպատակով: Հեղինակության առումով այն կորցնելու ոչինչ չունի, եւ թոփ-մենեջերին հատկապես մոտ մի երկու տասնյակ մարդկանց փոխարինելը դժվարություն չի ներկայացնում ու ոչ մի կերպ չի անդրադառնա ընկերության աշխատանքի վրա:

 

Իր հերթին, ինչպես կարծում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները,  այս տարիների ընթացքում մեծ պարտքերով աշխատող Ucom ընկերությունը չափազանց թույլ է ինչպես ֆինանսապես, այնպես էլ կորպորատիվ կառավարման տեսանկյունից, որպեսզի կլանի լավ կառուցվածքավորված, բավականին շահութաբեր եւ երկրի համար ռազմավարական առումով կարեւորագույն "Beeline-Հայաստան" ընկերությունը: Ucom-ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթի համար Եսայանի առաջարկած 22 մլրդ դրամը, ֆինանսական վերլուծաբանների կարծիքով, կարող է կազմել դրա իրական արժեքի մեկ երրորդից  ոչ ավելի, նույնիսկ, հաշվի առնելով մշտապես վերաֆինանսավորվող զգալի պարտքերի առկայությունը: Այստեղ, հանուն անաչառության, պետք է ավելացնել, որ այդ ընկերության հաջողությունը պայմանավորված է եղել ոչ այնքան մենեջմենթի աշխատանքով, որքան բաժնետերերի "աշխատանքով", քանի որ ընկերությունը միշտ գործել է մեծ վնասներով և լրացուցիչ փոխառությունների նեգրավման հաշվին, այդ թվում՝ նաև հիմնական բաժնետերերի կողմից: Այն 10 տարվա ընթացքում վայելում էր գլխավոր շահառու Գագիկ Խաչատրյանի հսկայական և, կարելի է ասել, անսահման վարչական ռեսուրսը՝ լինի դա հարկային և մաքսային զիջումներ, թե "յուքոմյան կապի" տեղադրում գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում բյուջետային միջոցներ գեներացնելու համար և այլն։

 

Այսօր պետության հետ մեծ խնդիրների առկայության իրավիճակում հիմնական վերջնական շահառուի գլխավորությամբ քննության  տակ գտնվող մեծամասնական բաժնետերերի մոտ հազիվ թե լինեն առնվազն քառորդ միլիարդ դոլար ազատ  միջոցներ՝ "Beeline-Հայաստանը"  գնելու համար։ Թեեւ ներկա իրավիճակում դրա արժեքը կարող է  լինել  ոչ  շատ բարձր՝ շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար: Իրավաբանական անձն՝ ինքը, կարող է փորձել այդ գումարները ներգրավել շուկայից, սակայն երկրի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ դա հնարավոր կլինի անել միայն միջազգային շուկաներում, ինչին ընկերությունը բոլորովին պատրաստ չէ։ Իսկ ընկերությունն՝ ինքը, ի վիճակի չէ դա անել այսօր, նույնիսկ՝ հաշվի առնելով հետաձգված փուլային վճարումները։

 

Ըստ  ամենայնի, "Beeline-Հայաստանի" հետ միաձուլման գործարքը կարող է ենթադրել ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կառույցների ("Տաշիր" ընկերությունների խումբ / Ֆորա բանկ) բաժնեմասի էական ավելացման միջոցով իրացման սխեմա, որն այսօրվա դրությամբ բաժնետոմսերի  15%-ի սեփականատերն է: Այդ դեպքում Կարապետյանի կողմից լավ վերակապիտալիզացված Ucom-ն ի զորու կլինի ձեռք բերել Հայաստանի գլխավոր հեռահաղորդակցային ընկերությունը՝ Beeline-ը։ Բայց այն ժամանակ Ucom ընկերության կապիտալի կառուցվածքն ամբողջությամբ կվերափոխվի, և ոչ Խաչատրյանները, ոչ էլ, առավել ևս, Եսայանները, այլևս չեն լինի նրա հիմնական բաժնետերեր ու շահառուներ։ Այդ պատճառով "գետանցի ժամանակ ձի վաճառելու" Եսայանների առաջարկն այսօր ձեռնտու չէ ապագա գործարքի դիզայնի հեղինակներից ոչ մեկին։

 

Կան նաեւ բազմաթիվ պատճառներ՝ թե ինչու նոր գործարքի հեղինակների շրջանում Եսայան եղբայրները

չեն ասոցացվում որպես նոր "միացյալ" Ucom-ի մենեջերներ: Գլխավոր փաստարկը, ամենայն հավանականությամբ, թաքնված է այնտեղ,  որ նոր ընկերությունը դառնում է բազմաշերտ և համակարգաստեղծ ոչ թե, պարզապես,  Հայաստանի հեռահաղորդակցության ճյուղի, այլ պետության համար՝ որպես այդպիսին, եւ ամեն մենեջմենթ չէ, որ պիտանի է այդ գործի համար, առավել եւս, այն մենեջմենթը, որն այդպես էլ չի կարողացել 10 տարվա ընթացքում ընկերությունը դուրս բերել  "պլյուսի": Երկրորդ եւ գլխավոր խնդիրն այն է, որ իրականում ոչ թե Ucom-ն է գնում է "Beeline-Հայաստանը", այլ, ավելի շուտ, վերջինը՝ տեխնոլոգիապես, ենթակառուցվածքային առումով եւ, նույնիսկ, դրամական հոսքերի   գեներացման տեսանկյունից, ֆինանսապես հզոր եւ շահութաբեր ընկերությունն է կլանում  առաջինը: Թեեւ՝ պաշտոնապես ամեն ինչ թվում է հակառակը:

 

Այս բազմակառուցվածքավորված գործարքն արդարացված է միայն միջազգային հսկա VEON ընկերությունների խմբի ռազմավարական որոշմամբ. անկախ արդյունավետության մակարդակից՝ դուրս գալ իր ներկայության փոքր շուկաներից եւ կենտրոնանալ խոշոր, գլոբալ շուկաների վրա: Բայց արդարացված է նաեւ այն պատճառով, որ հեռահաղորդակցության ընկերությունները երկրում եկամտի մեկ միավորի համար այսօր շատ են, եւ աշխատելը  գնալով դառնում է ավելի անշահավետ:  Ուստի իրավիճակը թելադրում է շուկայի կոնսոլիդացում։ Եվ Ucom-ի ու "Beeline-Հայաստանի" միջեւ գործարքը, ըստ երեւույթին, վերջինը չի լինի։

Հոդվածներ նույն թեմայից
Beeline-ը մեկնաբանել է Ucom-ի շուրջ 50 աշխատակիցների ազատման շուրջ ստեղծված իրավիճակը
 Ուրբաթ, 10 2020 Ապրիլի

Արմինֆո. Beeline ընկերության վաճառքի գործարք չի եղել։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

ՏՄՊՊՀ. UCOM և VEON ընկերությունների միավորման պատճառը ծախսերի կրճատումն է
 Հինգշաբթի, 13 2020 Փետրվարի

Արմինֆո. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է ընդունել Ucom և Veon հեռահաղորդակցական ընկերությունների միավորման հայտը:  Այս մասին փետրվարի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

ՀՀ ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման վերաբերյալ հարցը
 Երեքշաբթի, 11 2020 Փետրվարի

Արմինֆո. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում այսօր քննարկվել է ««Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) առկա փաստական հանգամանքների մասին» հարցը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
07.11.2025
RUB4.730.00
USD382.540.06
EUR441.831.56
GBP501.401.12
CAD271.06-0.26
JPY24.950.07
CNY53.720.02
CHF473.911.25